Թեմա 1
Կարդալ նյութի 2-3 էջի Դասախոսություն 1-ը: Պատասխանել հետևյալ հարցերին՝
Ինչ է ուսումնասիրում լանդշաֆտագիտությունը:
Լանդշաֆտագիտությունը աշխարհագարական առարկա է, որը ուսումնասիրում է երկրագնդի լանդշաֆտների կառուցվածքը, տրանսֆորմացիան և դինամիկան։
Որոնք են լանդշաֆտագիտության խնդիրները:
Լանդշաֆտագիտության խնդիրն է երկիրը դիտել որպես մի բարդ, բազմաթիվ գործոններով հյուսված համակարգ, այն ճանաչել բազմակողմանիորեն, որպեսզի բաց տեղ չմնա, հնարավոր լինի լանդշաֆտը օպտիմացնել և այն դարձնել առավելագույնս արդյունավետ։
Ինչ է լանդշաֆտը։
«Լանդշաֆտ» բառը գերմանական է, որը նշանակում է տեղամաս, բնապատկեր Երկրի վրա՝ մեր շրջապատում։ Այն բնապատմական մի այնպիսի տարածքային համալիր է, որտեղ երկրաբանական կառուծվածքը, ռելիեֆը, կլիման, ջրերը, հողաբուսական ծածկը, կենդանական աշխարհը և մարդու գործունեությունը փոխկապակցված մի ինքնատիպ միասնություն են ներկայացնում, որով և տարբերվում է հարևան լանդշաֆտներից։
Թեմա 2
- Ուսումնասիրել նյութի 8 էջում տեղադրված դասը:
- Բլոգում տեղադրել յուրաքանչյուր մեթոդի մասին կարճ բացատրություն
- քննարկել խմբերում յուրաքանչյուր մեթոդը
Լանդշաֆտագիտության ուսումնասիրման մեթոդները
1.Ստացիոնար և կիսաստացիոնար մեթոդներ
2.Դաշտային հանույթի մեթոդ
3.Փորձագիտական մեթոդ
4.Լաբորատոր մեթոդ
5.Համեմատական մեթոդ
6.Քարտեզագրման մեթոդ
7.Աէրոտիեզերական լուսանկարների վերծանման մեթոդ
8.Նկարագրական մեթոդ
9.Երկրաինֆորմացիոն մեթոդ
10.Գծանկարչական մեթոդ
11.Վերադրման մեթոդ
12.Երկրաֆիզիկական մեթոդ
13.Երկրաքիմիական մեթոդ
14.Հնէալանդշաֆտագիտական մեթոդ
15.Քանակական մեթոդ
16.Մաթեմատիկական մեթոդ
17.Մոդելավորման մեթոդ
18.Հաշվեկշռային մեթոդ
19.Վիճագրական մեթոդ
