Բիզնես պլան ապագայի համար

Մեզ հանձնարարված էր, գրել այն բիզնեսի մասին, որով ես ուզում եմ զբաղվել ապագայում։ Մտածում եմ, գրել «տների վարձույթ» բիզնեսի մասին։ Կարծում այն շահավետ կլինի։ Ես այն պատկերացնում եմ հետևել կերպ՝ գնել մի քանի բնակարան կամ այլ հաստատություն և այն վարձով տալ։ Իրականում խաղ ու պար է թվում, բայց այդքան էլ հեշտ գործ չէ, նախ ինձ գումար է պետք որպեսզի բնակարաններ գնեմ, հետո էլ հաջախորդ պետք է գտնեմ։

Նախ քան այս գործով զբաղվելը ինձ գումար է հարկավոր, և ինչպե՞ս պետք է այն վաստակեմ։ Կամ պետք է վարկ վերցնեմ, Աստված չանի նոր սկսած գործս այսպես ասած «տակ տամ», ու ամբողջ կյանքս վարկերի սև ցուցակներում լինեմ, չնայած, միգուցե հաջողվի այդ գործը, բայց ինձ չի թվում որ վարկ վերցնելը լավ գաղափար է։ Երևի կնդունվեմ աշխատանքի մի քանի տարի գումար կհավաքեմ, խնայողաբար կծախսեմ աշխատավարձս, որպեսզի ապագա բիզնեսիս շատ գումար մնա։ Կարող եմ Հյուրանոցում Ադմինիստրատոր աշխատել, իմ կարծիքով լավ գործ է և կկարողանամ արագ հավաքել գումարը։

Լավ, եկեք պատկերացնենք, թե ես արդեն բավական գումար ունեմ բնակարններ գնելու համար։ Նախ, այնպիսի բնակարան պետք է գնեմ, որ հետո կարողանամ այն վարձով տալ, դրա համար պետք է նայեմ նրա շինության ձևը, ապահովությունը, ցանկալի կլինի նորակառույց շենքերում բնակարններ գնել։ Պետք է իմանամ, թե ինչ տեսակի տներ են մարդիկ նախընտրում, օրինակ՝ արևկողմ, պատշգամբով և գեղեցիկ տեսարանով, բարձրահարկ և նորակառույց շենքում, գեղեցիկ դիզայնով և այլն։ Մարդիկ տարբեր են, ինչպես նաև նրանց ճաշակները, դրա համար պետք է զգոն լինեմ բնակարան գնելուց։ Ես չգիտեմ այս գործում ինչ սոցիալական դեր եմ կրելու, երևի «բրոքեր», չգիտեմ։ Եթե գործերս էլ ավելի լավանան, կարող եմ օտար երկրներում էլ բնակարան գնել և տեղացիներին վարձով տալ։ Իմ կարծիքով սա լավ գործ է, որովհետև շատ չեմ վազելու այս կողմ, այն կողմ։ Սոց. ցանց սարքելու համար կօգնի եղբայրս, քանի որ նրա մասնագիտությունը ծրագրավորող է, չեք պատկերացնի այնքան լավ է, կխնայեմ գումարս, թե չէ, որ ուրիշը սարքեր, ինձնից մեծ գումարներ կուզեր սայթ սարքելու համար, իսկ ես ավելորդ գումար չունեմ։ Ինչևէ, Սայթը կսարքենք, այնտեղ կամրացնենք որոշակի տեղեկություն իմ գործունեության մասին ու իմ հեռախոսահամարը։ Մարդիկ կզանգեն ինձ, ես կունենամ բազմաթիվ հաճախորդներ, կառաջարկեմ նրանց տներ, նրանք կհամաձայնվեն և գումարները կգան գրպանս(ընկա երազանքների գիրկը)։ Ի դեպ, եթե գումար չունենամ բնակարան գնելու համար, կարող եմ այլ կերպ գումար աշխատել այս նույն բնագավառում, օրինակ՝ ինձ զանգահարում են, տալիս տվյլաներ, թե ինչ ոճի բնակարան են ցանկանում և խնդրում են, որ գտնեմ այդպիսի բնակարան, ես էլ ընկնում եմ փնտրտուքների մեջ և կատարում իմ աշխատանքը, երևի սա է «բրոքեր» կոչվում։ Երևի այսքանը, տուրիզմ մասնագիտությունն եմ ընտրել, բայց կարծես, թե ապագայում այս ուղղությամբ չեմ գնալու, այդքան էլ սրտովս չէ։ Ընդհանրապես ապագաս խավար եմ տեսնում, հուսամ ժամանակի ընթացքում կհասկանամ ինչ է ինձ համար ավելի լավ ու շահավետ։

Оставьте комментарий