Երևանցիներ

Երևան քաղաքի պատմության թանգարանի հավաքածուներ՝

The-citizens-of-old-Yerevan
Երևանի տոհմիկ ազնվական ընտանիքներից մեկը՝
Պողոսյանների ընտանիքը:
«Լեոն» լուսանկարչատուն, Երևան, 1908թ.

Արևելյան Հայաստանում գործունեություն ծավալած ամենահին լուսանկարչատներից մեկը համարվում է «Լեոն»-ը: Թիֆլիսում գործող այդ լուսանկարչատունը ամեն տարի եկել է Երևան և լուսանկարել ցանկացողներին:
The-citizens-of-old-Yerevan-001
Երևանցի աղջիկ՝ հարսանեկան հագուստով:
20-րդ դարի սկիզբ

Երևանյան հարսը հագել է մետաքսյա, փղոսկրեգույն, ծաղկանախշերով կտորից զգեստ կրկնակի թևերով: Դրա հետ կրել է փղոսկրեգույն բուսանախշ կրծկալ և գոտի-գոգնոց, սպիտակ ժանեկազարդ գլխաշոր-քող, սպիտակ գուլպաներ և ասեղնագործ ոտնամաններ:  Հարսնացուն ճակատին ու պարանոցին կրել է ոսկե դրամաշար, գարու հատիկաձև խոշոր ուլունքներ, ոսկե շղթայի վրա անցկացված նշաձև զարդեր:

The-citizens-of-old-Yerevan-002
Գ. Գյուլբենկյանի կինը՝ Նվարդ Եսայանը
Լուսանկարը՝ Դ. Երմակովի, Երևան, 1870թ.

Երևանաբնակ պորտուգալահայ գործարար և բարեգործ Գյուլբենկյանները մեծ դեր են ունեցել Միջին Արևելքի նավթի պաշարները Արևմուտքի շահագործման հասանելի դարձնելու մեջ։

The-citizens-of-old-Yerevan-003
Սբ. Հռիփսիմեի անվան իգական գիմնազիայի շրջանավարտ Հայկուհի Մելիք-Փարսադանյանը:
1909թ.

Հռիփսիմյան իգական գիմնազիա, հիմնվել է 1850-ին, Երևանում, Կովկասի Ս. Նինայի անվան կանանց բարեգործական ընկերության Երևանի վարչության միջոցներով։ Սկզբում կոչվել է Հռիփսիմյան օրիորդաց վարժարան, 1884-ին դարձել օրիորդաց պրոգիմնազիա, 1898-ին՝ իգական գիմնազիա։ Ենթարկվել է պետական դպրոցական իշխանություններին և գործել պետական ծրագրերով1866-ին բացվել է նախապատրաստական դասարան, ավելացել են նոր առարկաներ: 1904-ին բացվել է նաև ութերորդ լրացուցիչ դասարան: 1917-ին Հռիփսիմյան իգական գիմնազիայում սովորել է 526 աշակերտ, որից հայեր՝ 352։ 1918-ին ազգայնացվել է, դարձել հայկական օրիորդաց գիմնազիա, դասավանդումը՝ հայերեն, կարևորվել են հայագիտական առարկաները։ 1921-ից վերակառուցվել է երկրորդ աստիճանի երկսեռ դպրոցի, 1925-ից կրել Ա. Մյասնիկյանի անունը։

The-citizens-of-old-Yerevan-004
Հակոբ և Շամիրամ Խորասանյանները:
19-րդ դար

Հակոբ Խորասայանը Երևանում հայտնի վաճառական էր: Նրա երկհարկանի հոյակապ շենքն Աստաֆյան (ներկայիս Աբովյան) փողոցում էր։ Շենքի նկուղային հարկում պահեստներն էին՝ լեփ-լեցուն կտորեղենի թոփերով ու կապոցներով, մետաղյա ապրանքներով։ Շենքի երկրորդ հարկում ապրում էին տանտերերը։ Առանձին շքեղ հարկաբաժին կար հյուրերի համար։ Այդտեղ, փաստորեն, հին Երևանի առաջին հյուրանոցներից մեկն էր, եթե հաշվի չառնենք պարսից տիրապետության ժամանակներից մնացած քարվանսարայները։ Հակոբի կինը՝ Շամիրամը, Մամիկոնյան տոհմից էր։

The-citizens-of-old-Yerevan-008
Ամուսնական զույգ Երևանցու ավանդական տարազով
Երևան, 20-րդ դարի սկիզբ

Հարուստ Երևանցի կնոջ տարազը տարբերվում էր ժողովրդական տարազից: Այն իրենից ենթադրում էր կիսամուշտակ, մեջքին կապած ծաղկանկար ժապավեն՝ թիֆլիսահայ տիկինների նմանությամբ:

The-citizens-of-old-Yerevan-009
Երևանի Արական գիմնազիայի շրջանավարտները
«Մոսկվա» լուսանկարչատուն, Երևան, 1907թ.

1832 թվականին Երևանում հիմնադրվել է Արական գիմնազիայի գրադարանը, որի 18.000 միավոր հավաքածուի հիման վրա կազմավորվել է Հայաստանի ազգային գրադարանը և այժմ էլ տեղակայված է նույն շենքում՝ Տերյան 72 հասցեում:

Երևանցիների մասին

Оставьте комментарий