(11.09.20) Այսօր առավոտյան վաղ արթնանալուց հետո շտապեցի քոլեջ, ընկեր Նելլիի հետ պետք է մեկնեինք ճամփորդության դեպի Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի «Սարերի բարիք» չրի գործարան, որի տնօրենն է Արտուշ Խաչատրյանը։

Նրա ընտանիքը արդեն քանի տարի է, ինչ զբաղվում է չրագործությամբ, որին մասնակցում են նաև տեղի գյուղացիները։ Նրանք կազմակերպել են իրենց սեփական բիզնեսը, որով օգուտ են տալիս ոչ միայն տեղի բնակիչներին այլ նաև երկրին։ Նաև նշեմ, որ նրանց պատրաստած չրերը արտահանվում են Ամերիկա։

Մի փոքր պատմեմ Վարդենիկ գյուղի մասին։ Այն Սևանա լճի հարավային մասում է։ Վարդենիկը ՀՀ ամենամեծ գյուղն է և ունի 10 հազար բնակիչ։ Գտնվում է Գեղարքունիքի մարզում Վարդենիկ գետի ափին, որը թափվում է Սևանա լիճ։ Գյուղացիների հիմնական մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Գյուղի տարածքում կան 7 գերեզմանոց։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի վկայության, գյուղը հիշատակվում է դեռևս 10-րդ դարից։

Մայր դպրոցի մոտից նստեցինք մեքենան և շարժվեցինք, ճանապարհը տևեց 2 ժամ, ունեցանք կանգառ Ներքին Գետաշեն գյուղում, հնարավորությունը բաց չթողեցինք և այցելեցինք Կոթավանք։

Նախկինում գյուղը կոչվում էր Կոթ և հանդիսանում էր Սյունի նախարարական տոհմի Հայկազուն ճյուղի իշխանանիստ ավանը։ Հենց այդ Հայկազուն իշխաններն էլ կառուցել են Կոթավանքը որպես տոհմական դամբարան։ Այժմ այն վերականգնվում է։

Ծառայել է նաև որպես թաքստոց։ Կոթավանքի մոտ գտնվում է Արգիճ գետը։ Այն սկիզբ է առնում Գեղամա լեռնավահանի Գնդասար լեռնազանգվածի հյուսիսային լանջից և թափվում Սևանա լիճը։
Այդտեղից հետո շարունակեցինք ճանապարհը։ Վերջապես հասանք լօլիկի չրի գործարան։ Բոլորս վերձրեցինք պարագաները և նրանք մեզ սովորեցրին ճիշտ կտրատել լօլիկը, որպեսցի միջուկները երևան։ Նրանց օգնեցինք, որից հետո նրանք մեզ ցույց տվեցին լօլիկի չրի պատրաստումը։
Նրանք բացի լօլիկից նաև չորացնում էին մասուր, սառնարաններում սառեցնում էին տարբեր տեսակի հատապտուղներ։
Այս ամենից հետո, որոշեցինք այցելել տեղի բնության հուշարձան, կոչվում էր Քարերի սիմֆոնիա կամ Քարե ամրոց։Մոտակայքում հոսում էր Վարդենիկ գետը։ Այնտեղ պիկնիկ արեցինք, և վերադարձանք։

Օրս շատ ուրախ անցավ, շնորհակալություն կազմակերպիչներին գեղեցիկ և հետաքրքիր օրվա համար։





