Երևակայություն

f99940c66798886cc8bf1c9ba7b465816796141689371600281.jpg

Երևակայությունը մարդկային ճանաչողության բարձրագույն ձևն է և միայն մարդուն է հատուկ: Երևակայությունը՝ որպես բարձրագույն իմացական գործընթաց, ենթադրում է որոշակի գաղափարի, կերպարի, ձևի ստեղծում, որը հիմնված է փորձի վերամշակման և նորովի համադրման վրա: Երևակայությունը մի քանի գործընթացներից է կազմված: Ագլուտինացումը բնականորեն անհամադրելի տարրերի, առարկաների, երևույթների համակցումն է և հաճախ ընկած է երազների ձևավորման հիմքում:
Կոգնիտիվ հոգեբանությունն ուսումնասիրում է կրեատիվությունը, դիվերգենտ մտածողությունը: Երևակայության հիմքում են ընկած մտածողությունը, հիշողությունը, պատկերներն ու հույզերը, բայց դրա տարբերվող հատկանիշն է որևէ նոր երևույթի ստեղծումը: Թյուր կարծիք կա, որ երևակայության «անիրականությունը» խանգարում է կենցաղային կյանքին, սակայն, երևակայությունն իրական է դրա առաջացրած հույզերով ու դրանց հետևանքներով: Երևակայության աշխատնքի հետևանքով առաջացած հույզերն իրական են. երևակայական կերպարից մարդ կարող է սարսափ ապրել և ունենալ նույն սրտխփոցը, որը կառաջանար իրական օբյեկտի հանդիպելուց: Եթե մեզ ասեն, որ չմտածենք «կանաչ կապիկի» մասին, մենք միանգամից պատկերացնելու ենք այդ կերպարը. արգելքը «սադրում» է երևակայությունը:

Երևակայության ունակությունը տարբերվում է անհատական մակարդակում. հստակ առաջադրանքներ կատարելու և, ընդհակառակը, նորը փնտրելու ընդունակությունները տարբեր չափով են զարգացած լինում: Երևակայության զարգացման համար կարևոր են նաև սոցիալական և մշակութային հանգամանքները. հայկական հասարակությունում հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես է ճնշվում կամ խրախուսվում երեխայի՝ որևէ բան նորովի անելու ցանկությունը: Ուսուցողական առաջադրանքները, երեխայի հարցերի խրախուսումը, երկլեզու շփումը, բնության հետ շփումը նպաստում են երեխաների կրեատիվության զարացմանը: Երեխայի կրեատիվությունը ճնշում են կոնֆորմիզմը, հեղինակության առջև խոնարհվելը, հարցերի արգելքը, խաղի և ուսուցման տարանջատումը, սեռադերային կարծրատիպերի քարոզումը: Երևակայությունը չափազանց կարևոր է երեխայի զարգացման համար ամենավաղ հասակից: Ժամանակակից հասարակության տեսողական ստիմուլների բազմազանությունը ևս վնասում է երևակայության զարգացմանը, քանի որ անավարտ պատկերների լրացման որոշակի պակաս է գոյանում:Հոգեսոմատիկայի ոլորտում երևակայությունը ևս մեծ դեր ունի. մարդ կարող է որոշակի պատկերներից ծնված հույզեր ունենալ, որոնք կազդեն նրա ֆիզիկական առողջության վրա: Երևակայությունն ընկած է իդեոմոտոր գործողությունների հիմքում. որևէ բան պատկերացնելու պահին տեղի է ունենում նկատելի ֆիզիկական միկրոարձագանք:

Երևակայության ակտիվության գործընթացները հարուստ են ու բազմազան: Երևակայության տեսակներն են՝

  • ոչ կամածին երևակայությունը առաջանում է ինքնաբերաբար, անկախ մարդու կամքից և գիտակցական ցանկությունից
  • կամածին երևակայությունը առաջանում է մարդու գիտակցական ցանկությամբ՝ պրոբլեմային իրադրություններում լուծումներ գտնելու համար:
  • ակտիվ երևակայությունը մարդուն մղում է ակտիվ նպատակադրումների և գործողությունների: Ակտիվ երևակայության արդյունքները մարդը փորձում է իրագրծել կյանքում այն դառնում է աձի գոծունեության, նրա իրական վարքի վրա նկատելի կողմնորոշող ազդեցություն ունեցող ներքին գործոն:
    • երազանք՝ գիտակցորեն ու նպատակադրված կերպով ցանկալի ապագայի պատկերի ստեղծում: Երազանքը ուղղություն է հաղորդում մարդու ակտիվությանը և դժվարությունների հաղթահարմման ներքին պայման հանդիսանում:
  • պասիվ երևակայությունը մարդուն չի մղում ակտիվ գործողության և մնում է որպես ներհոգեկան ինքնանպատակ ակտիվություն: Պասսիվ երևակայությունը դիտվում է անուրջների, զգայախաբությունների և երազների ձևով:
  • Վերարտադրական երևակայության դեպքում մենք ինքնաբեաբար կամ եբեմն էլ կամածին կերպով ձգտում ենք մտքով տեսնել, պատկերացնել այն մարդկանց, իրերն ու իրադարձություննրը, որ նկարագրել է հեղինակը, այսինքնէ վերարտադրել երևակայության այն գործընթացները, որ նա ունեցել է իր ստեղծագործությունը գրելիս:
  • Ստեղծագործական անվանում են երևակայության այն տեսակը, որի շնորհիվ ստացվում են իմացական նոր արդյունքներ՝ մտապատկերներ, դրանց զուգորդություններ, վարկածներ ու կռահումներ: Այսպիսի երևակայությունը անձի ինքնուրույնության և ինքնատիպության դրսևորման ոըղիներից մեկն է: Ստեղծագործական երևակայությունը պարզապես չի վերարտադրում այն, ինչ տրված է եղել մարդու ընկալումներում, այն հեռանում է անմիջականորեն տրվածից, ստեղծում է նոր, ոչ ակնհայտ արդյունքներ, բայց երևակայության այդ թռիչքի վերջնական նպատակը իրականության ավել խոր իմացությունն է:

Երևակայությունն ընթանում է շնորհիվ համադրման հետևյալ եղանակների՝

  1. Ագլյուտինացիա/ կցականություն- Մարդն ամենատարբեր ձևերով համադրում է կյանքում չմիացվող առարկաներից, առանձին հատկությունների կազմավորված մտապատկերներ և ստեղծում համակցվող մտապատկերներ: Օրինակ՝ ջրահարսը, կենտավրոսը:
  2. Հիպերբոլիզացիա/ չափազանցում- Այս ձևին բնորոշ է ոչ միայն մեծացումն ու փոքրացումը, այլ նաև առարկայի մասերի թվական փոփոխությունն ու տեղաշարժը: Օրինակ՝ յոթ գլխանի վիշապը:
  3. Սրում- Մարդը վերցնում է առանձին մի մասը և այն դարձնում տիրապետող: օրինակ ծաղրանկարները:
  4. Տիպականացում-Մարդն առանձնցնում է էականը, որը կրկնվում է մի շարք մարդկանց մեջ, միանման փաստերում:

Оставьте комментарий