Հեռավար-առցանց/ հասարակագիտություն մայիսի 11-15

<<Պատերազմը և քաղաքականությունը
Թեմա՝
1. <<Ղարաբաղյան շարժումը և ԼՂՀ-ի հռչակումը>>։

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Ղարաբաղյան շարժումը և ԼՂՀ-ի հռչակումը>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հասարակագիտության>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել՝ ընդհանուր հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
  • Ինչու՞ Խորհրդային Ադրբեջանը 1988 թ․-ին որդեգրեց Սումգայիթում, Կիրովաբադում, Շամխորում և Բաքվում հայերի նկատմամբ բռնություններ և կոտորածներ կազմակերպելու քաղաքականությունը։ Ինչի՞ էր ձգտում դրանով Ադրբեջանը։ Երևի ուզում էր հայերին այդ տարածքից ջնջել։
  • Խորհրդային Ադրբեջանի տարածքում հայերի նկատմամբ կատարվող հանցագործությունների նկատմամբ, ինչու՞ էին լուռ ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները։ Որովհետև նրանց ձեռ էր տալիս ու չէին ուզում փչացնեին Ադրբեջանի հետ լավ հարաբերությունները։
  • Ինչու՞ Ղարաբաղի հայությունը գնաց զինվորագրվելու և զինված պայքարի քաղաքականությանը։ Չկա՞ր այլ ելք։ Ինքնապաշտպանվում էին։ Ուրիշ ելք չկար, նրանք փորձել էին խաղաղ ճանապարհով լուծել, բայց չհաջողվեց։
  • Ռազմա-քաղաքական ինչպիսի՞ նշանակություն ուներ Շուշիի ազատագրումը։ Շուշիի ազատագրումը ոչ միայն կարևոր հոգեբանական նշանակություն է ունեցել, այլ նաև՝ ռազմական և ռազմավարական, քանի որ թույլ է տվել դադարեցնել Ստեփանակերտի մշտական հրետակոծությունները, կանխել վերահաս մարդասիրական աղետը և Արցախի բնակչությանը փրկել անխուսափելի ֆիզիկական ոչնչացումից: Շուշիի ազատագրմանը հաջորդել է Արցախը Հայաստանին կապող «Կյանքի ճանապարհի» բացումը:
  • Ռազմա-քաղաքական ինչպիսի՞ նշանակություն ուներ Լաչինի միջանցքի ազատագրումը։ Արցախի համար Լաչինի ազատագրումը չափազանց կարևոր ռազմավարական նշանակություն ունեցավ. նախ` վերացվեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև յոթ կիլոմետրանոց անջրպետը, հետո էլ` առանց դրա, անհնար էր շրջափակման մեջ գտնվող երկրամասի գոյատևումը: Ստեղծվեց Հայաստան-Արցախ ցամաքային կապը` Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին, բացվեց մարդասիրական միջանցքը, հույսի կամուրջը, հարթվեց կյանքի ճանապարհը, Լեռնային Ղարաբաղն ազատ շնչելու հնարավորություն ունեցավ:
  • Ի՞նչն է Արցախի համար <<Անվտանգության գոտին>>։ «անվտանգության գոտի» ասելով նկատի ունենք Լեռնային Ղարաբաղի այն շրջանները, որոնք 1921 թ. հուլիսի 5-ի դեկրետով անցել են Ադրբեջանական ԽՍՀ-ին, սակայն վերջինիս կողմից չեն ներառվել 1923 թ. ստեղծված Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մեջ: Դրանք են՝ Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլու Զենգելանի, Ջաբրայիլի շրջանների և Ֆիզուլու ու Աղդամի շրջանների արևմտյան հատվածները, որոնք հայերս հաճախ անվանում ենք «ազատագրված տարածքներ»՝ ի պատասխան հակառակորդի կողմից շրջանառվող «օկուպացված տարածքների»:
  • Ինչու՞ ԽՍՀՄ փլուզումից հետո Ղարաբաղի հարցը ձեռք բերեց այլ իրավա-քաղաքական բնույթ։ ԽՍՀՄ-ի փլուզումով և Ադրբեջանի ու Հայաստանի անկախացումով հակամարտությունն ազգային-ազատագրական շարժման հատկանիշների հետ միասին միջազգային հանրության ընկալումով ձեռք բերեց նոր՝ միջպետական հակամարտության հատկանիշ։ Հետևաբար Ղարաբաղի հարցը ձեռք բերեց այլ իրավա-քաղաքական բնույթ
  • Ինչո՞վ են տարբերվում <<զինադադարը>> և <<հաշտությունը>>։ Զինադադարը ռազմագործողությունները դադարեցնելու պաշտոնական համաձայնություն է, որը կարող է լինել որևէ փաստաթղթի՝ համաձայնագրի կամ պայմանագրի տեսքով։ Զինադադարը կարող է լինել բավական երկար ժամանակահատվածի համար, նաև կարող է լինել անժամկետ՝ մինչև հաշտության պայմանագրի կնքումը։ Իսկ  հաշտությունը ռազմական գործողությունների վերջնական դադարն է, խնդիրների լուծումը, երբ երկու պետությունները դառնում են «ընկեր/բարեկամ»։
  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին Հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների վրա, փորձե՛ք լուծել Արցախյան խնդիրը, չառաջնորդվելով ազգային տրամադրություններով։ Օգտվե՛ք հայկական և ադրբեջանական դիրքորոշումներից։  եսիմ
    Հանձնարարության արդյունքները հրապարակե՛ք բլոգներում և ուղարկե՛ք իմ էլ․ հացեին (s.tamazyan@mskh.am), մինչև մայիսի 15-ը։

62c777242febbf4826b0061537228033

ծիկ

Оставьте комментарий