Հեռավար-առցանց/հայոց պատմություն մայիսի 11-15

Թեմա
<<Հայ քաղաքական կյանքի վերելքը>>
<<Հասարակական-քաղաքական հոսանքները>>

<<Հասարակական-քաղաքական հոսանքները>>

Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Հասարակական-քաղաքական հոսանքները>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեմանները համացանցից, բացի Wikipedia-կայքից։

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

  1. XIX դարի 50-70- ական թթ․ հայ հասարակական-քաղաքական կյանքում հստակորեն ո՞ր երկու հեսանքները սկսեցին առանձնանալ։ Սկսեցին առանձնանալ պահպանողական և ազատական հոսանքները։
  2. Ամփոփ ներկայացրե՛ք հայ պահպանողականների հայացքները և ձգտումները։ Նրանց համար առաջնային խնդիրը հայկական միապետական համակարգի վերականգնումը, հայ նահապետական ընտանիքի բարոյական նկարագիր, Հայոց եկեղեցին և գրաբարյան հայերենի պահպանումն էր։ Ըստ նրանց՝ հայ ժողովրդի կենսունակության աղբյուրը միջնադարյան ավանդական արժեքային համակարգն է։ Նաև նրանց նպատակն էր ազգի համար պատրաստել կրթված անհատներ դպրովի և եկեղեցու միջոցով։
  3. Ներկայացրե՛ք մի քանի հայտնի հայ պահպանողականների։ Մարկոս Աղաբեկյան, Հովհաննես Չամուռճյան֊Տերոյենց, Գաբրիել Վարդապետ Այվազովսկի և այլոնք։
  4. Ներկայացրե՛ք հայ արմատական պահպանողականների ձգտումները։ Նրանց ձգտումներից մեկն էր գրաբարի պահպանումը։
  5. Ըստ ձեզ, ինչու՞ էին հայ պահպանողականները, հայ ազատականների հայ հասարակությունը<<եվրոպականացնելու>> ձգտումները համարում վնասակար։ Երևի, որ ձգտում էին եկեղեցում փոփոխություններ իրականացնել։
  6. Ամփոփ ներկայացրե՛ք հայ ազատականների հայացքները և ձգտումները։ Նրանք ձգտում էին եվրոպականացնել հայության հասարակական ու մշակութային կյանքը և ուզում էին բարեփոխել ավանդական դպրոցը ու եկեղեցին։ Բացի այդ, պնդում էին հրաժարվել գրաբարից և անցնել աշխարհաբրի։ (Մարիամի նյութ)
  7. Ինչու՞ էին հայ ազատականները ձգտում եկեղեցու ազատականացմանը։ Երևի նրա համար, որ հենց եկեղեցին էր նահապետական բարքերն ու բարոյականություն կրող հաստատությունը։
  8. Ըստ ազատականների, ի՞նչ է նշանակում <<ազգի ինքնորոշում>> եզրույթը։ Ազգի, իր սեփ. կամքով, ապագա կերտելու հարց։
  9. Ներկայացրե՛ք Ստեփանոս Նազարյանցի հայացքները։ Ըստ նրա՝ ազգի խնդիրների լուծման համար հարկ չկա առաջադրելու քաղաքական ինքնորոշման պահանջներ։ Նա պաշտպանում էր մշակութային ինքնավարության գաղափարը, և կարևորում էր առաջադիմական դպրոցիև լուսավորության նշանակությունը։
  10. Ներկացացրե՛ք Ստեփան Ոսկանյանի, Գրիգոր Օտյանի և Նահապետ Ռուսինյանի հայացքները։ Նրանք ունեին շատ գեղեցիկ հայացքներ։
  11. Ի՞նչ մեթոդով էին պայքարում Հարություն Սվաճյանը և Հակոբ Պարոնյանը հայ հասարակության մեջ առկա արատավոր երևույթների դեմ։ Նրանք ազգային կյանքի կազմակերպման գործում պահանջում էին արևմտահայության լայն խավերի մասնակցությունը, ծաղրում էին ազգի շահերի ֆեյք պաշտպաններին , սուլթանական իշխանության կամակատար հայ մեծահարուստ ամիրյական դասին։
  12. Ներկայացրե՛ք այս շրջանի հայ հասարակական-քաղաքական կյանքի այլ ազատական գործիչներին և նրանց գործունեությունը։ Միքայել Նալբանդյան֊ հանդես էր գալիս հայ ազգային արժեքները եվրոպական արժեքային համակարգին համահունչ դարձնելու և զարգացնելու գաղափարներով։ Գրիգոր Արծրունի֊ «Մշակ» թերթի հիմնադիր(1872թ)։ Հայ ազգային֊ հասարակական մտքի յուրահատուկ դարբնոց։

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․ Ինչու՞ էր հայության համար այսքան դժվար ժամանակաշրջանում հայ հասարակությունը բաժանվել մի քանի հոսանքների և արդյո՞ք դա ճիշտ էր։ Հայաստանի ապագան, հայերենը, հայոց եկեղեցին, և այլ կենսական հարցերի քննարկումներն էին պատճառը։ Իմ կարծիքով սխալ էր, քանի որ առանց ընդհանուր հայտարարի գալու իրենց նպատակներին չէին հասնի։

Հանձնարարությունների պատասխանները, ուղարկե՛ք (s.tamazyan@mskh.am) հասցեին, ոչ ուշ, քան մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում։

unnamed

հի-հի

Оставьте комментарий