Հեռավար-առցանց/ երաժշտություն 11-22

  1. Նախագիծ. Համբարձման ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

     2. Դյուցազնապատում. Դավթի ամուսնությունը (նախագիծ)

Համբարձման ծեսը մայիսի 22-ին է, որի իրագործման համար առաջարկում եմ ծանոթանալ նախագծին: Նախագծի ներքևի հատվածում ներկայացված են ծեսի իրագործման օրինակներ:

Առաջադրանք 1. Համբարձում

Պատրաստել Համբարձման ծաղկեպսակ — ծաղիկներ կարող եք հավաքել քաղաքի մայթերին կից կանաչ տարածության մեջ աճող ծաղիկներից, որոնց գլխիկները թեկուզ մեծ չեն, բայց հարմար են ծաղկեպսակ հյուսելու համար:

Պատրաստել Վիճակի՝ Արուսի, Ծաղկամոր տիկնիկ — ինչպիսի տեսք կունենա այն՝ կախված է ձեր երևակայությունից: Ուշադիր կարդացեք  Համբարձման ծիսական արարողակարգը , դիտեք տեսաֆիլմերը, որտեղ պարտադիր կտեսնեք ծիսական տիկնիկին:

Առաջադրանք 2. Դյուցազնապատում

Դյուցազնապատման նախագծով ներկայացվելու է Դավթի և Խանդուտի հարսանիքը: Ի՞նչ եք կարծում, մեր իմացած երգերից և պարերից որո՞նք կարող ենք ներառել դյուցազնական հարսանիքին: Որպես օգնություն ուսումնասիրեք՝

Ազգային պարեր — 1   

Ազգային պարեր — 2

Հարսանեկան երգեր

Առաջադրանքներից որն ուզում եք, այն էլ կատարեք: եթե կարող եք երկուսն էլ կատարել,  շատ ավելի լավ: Տեղադրեք ձեր բլոգի մեջ և ուղարկեք ինձ՝   marine_erg@mskh.am 

Оставьте комментарий