Հեռավար-առցանց/Հայոց պատմություն ապրիլի 27-30-ի և մայիսի 4-8

Թեմաներ՝
<<Հայկական հարցի միջազգայնացումը>>
1- <<Արևելյան հարցի սրումը։ 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմը և հայերը>>
2- <<Հայկական հարցի միջազգայնացումը։ Սան-Ստեֆանո և Բեռլին>>

 

<<Արևելյան հարցի սրումը։ 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմը և հայերը>>

Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Արևելյան հարցի սրումը։ 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմը և հայերը>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեմանները համացանցից, բացի Wikipedia-կայքից։

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

  1. Միջազգային դիվանագիտության մեջ, ի՞նչ է ենթադրում Արևելյան հարցը։Արևելյան հարցը Օսմանյան կայսրության տիրույթների բաժանման համար մեծ տերությունների միջև ծավալված պայքարի և օսմանահպատակ ժողովուրդների՝ այդ թվում հայ ժողովրդի, ազատագրական շարժման հետ կապված միջազգային հակասությունների պայմանական անվանումն է դիվանագիտության և պատմական գրականության մեջ:
  2. Ի՞նչպիսի դրսևերումներ ունեցավ Արևելյան հարցը։ Արևելյան հարցի դրսևորումներից էր Օսմանյան կայսրությունում գտնվող Երուսաղեմի սուրբ վայրերին տիրելու համար տարբեր եկեղեցիների միջև ընթացող վեճը։
  3. Նկարագրե՛ք 1853-ին սկսված Ղրիմի պատերազմը։ Ինչպիսի՞ արդյունքների հանգեցրեց այն։ 
    Ռուսաստանը պատերազմել է Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Սարդինիայի կոալիցիայի դեմ՝ Մերձավոր Արևելքում գերիշխանության համար: Գործողությունները ծավալվել են Դանուբյան և Կովկասյան ռազմաճակատներում: Պատերազմի առիթը Նիկոլայ I-ին Օսմանյան կայսրության ուղղափառ բնակչության «հովանավոր» ճանաչելու վերաբերյալ ռուսական վերջնագրի մերժումն էր Թուրքիայի կողմից: 1853 թ-ի մայիսին Ռուսաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ: Հունիսի 21-ին ռուսական զորքերը մտել են Մոլդովայի և Վալախիայի սահմանները, որոնք անվանապես սուլթանի գերիշխանութան տակ էին: Ի պատասխան՝ Թուրքիան (Անգլիայի ու Ֆրանսիայի դրդմամբ) հոկտեմբերի 4-ին պատերազմ է հայտարարել Ռուսաստանին:
    Ռուսաստանի համար 1853–54 թթ-ի պատերազմի ընթացքը հաջող էր: Այսրկովկասում թուրքական բանակը, Մուստաֆա-Զարիֆ փաշայի գլխավորությամբ, 1854 թ-ին հարձակվել է գեներալ Բեհբութովի կորպուսի վրա: Հունիսի 4-ին գեներալ Իվան Անդրոնիկովի զորքերը Ճորոխ գետի մոտ պարտութան են մատնել թուրքական զորքերին, իսկ հուլիսի 17-ին ռուսական զորքերը Չընգլի լեռնանցքում ջախջախել են թուրքական զորքերին և գրավել Բայազետը: Հուլիսի 24-ին Քյուրուկ-Դարայի ճակատամարտում թուրքական բանակը ծանր պարտություն է կրել:
    1854 թ-ի սեպտեմբերի 2-ին ափ ելնելով Եվպատորիայում՝ անգլո-ֆրանսիական բանակը հանդիպել է ռուսական զորքերի դիմադրությանը: Սակայն Ալմա գետի մոտ ռուսները պարտվել են և նահանջել Սևաստոպոլ, այնտեղից՝ Բախչիսարայ: 18 հզ. ռուս ծովայիններ և զինվորներ, փոխծովակալներ Վլադիմիր Կոռնիլովի և Պավել Նախիմովի գլխավորությամբ, կազմակերպել են Սևաստոպոլի պաշտպանությունը: 1855 թ-ի հունվարին Սարդինիան, մտնելով պատերազմի մեջ, Ղրիմ է ուղարկել 15-հզ-անոց կորպուս: Թշնամու տեխնիկական և թվական գերակշռությունը հանգեցրել է Սևաստոպոլի անկմանը (1855 թ-ի օգոստոս):
    Այսրկովկասում գեներալ Նիկոլայ Մուրավյովի կորպուսը (մոտ 40 հզ. զինվոր) 1855 թ-ի գարնանը հետ է մղել Բայազետի ու Արդահանի թուրքական զորամասերը Էրզրումի ուղղությամբ և պաշարել Կարսի 33-հզ-անոց թուրքական կայազորը (ստացել է Մուրավյով-Կարսկի պատվանունը): Կարսը փրկելու համար դաշնակիցները Սուխումում ափ են հանել Օմեր փաշայի թուրքական 45-հզ-անոց կորպուսը: Սակայն նոյեմբերի 16-ին Կարսի կայազորը հանձնվել է:
    1855 թ-ի վերջին ռազմական գործողությունները դադարեցվել են: 1856 թ-ի մարտին Փարիզում ստորագրվել է հաշտության պայմանագիր, որով Ռուսաստանին արգելվել է ռազմական նավատորմ և ռազմական բազաներ ունենալ Սև ծովում, Ռուսաստանը Թուրքիային է զիջել Բեսարաբիայի հարավային մասը, պարտավորվել է ճանաչել մեծ տերությունների հովանավորությունը Մոլդովայի, Վալախիայի և Սերբիայի վրա: Ռուսաստանը Թուրքիային է վերադարձրել Արևմտյան Հայաստանում գրաված բոլոր տարածքները:
    Ղրիմի և Կովկասյան ռազմաճակատներում հայերը ռազմական և նյութական մեծ օգնություն են ցույց տվել ռուսական զորամասերին: Բարսեղ Բեհբութովը Կովկասյան կորպուսի հրամանատարն էր, թուրքական նավատորմի և դեսանտային ուժերի դեմ պայքարում աչքի է ընկել ծովակալ Լազար Սերեբրյակովը (Ղազար Արծաթագործյան, 1795–1862 թթ.): 1853 թ-ին Վաղարշապատում Գևորգ Մալինցյանի և Ստեփան Սամսոնյանի ղեկավարությամբ կազմավորվել է 300-հոգանոց կամավորական ջոկատ: 1853–54 թթ-ին Շիրակի և Փամբակ-Շորագյալի գյուղացիները կազմել են դրուժինաներ, որոնք պաշտպանել են սահմանները, կռվել հակառակորդի դեմ:
    Հայ կամավորական ջոկատները 1853 թ-ին մասնակցել են Բաշկադկլարի ճակատամարտին: 1854 թ-ի մայիսին Ավետիս Տեր-Գրեկուրովի նախաձեռնությամբ Նախիջևանում կազմվել է 125-հոգանոց հեծյալ ջոկատ: 1854 թ-ի հունիսին, երբ թուրքական 200-հոգանոց հեծելազորը հարձակվել է Բայանդուր գյուղի վրա, Շիրակի հայ կամավորները, մինչև ռուսական զորքերի օգնության հասնելը, Ի. Թարխանյանի ղեկավարությամբ 10 ժամ մարտնչել են թշնամու գերակշռող ուժերի դեմ:
    Հայ-վրացական հետևակային և հեծյալ ջոկատներն աչքի են ընկել Ախալցխայի մերձակայքում մղված մարտերում: Կամավորներները քաջությամբ աչքի են ընկել Քյուրուկ-Դարայի ճակատամարտում: Գեներալ Ն. Մուրավյովը վկայել է Կարսի գրավման ժամանակ երիտասարդ գնդապետ Միքայել Լոռիս-Մելիքովի (1825–1888 թթ.) ջոկատի քաջագործությունների մասին: Իրենց սխրանքներով հայտնի են դարձել կամավոր Դանիել Հարությունովը՝ «քաջ Դանիլկինը», Սամսոն Տեր-Պողոսյանը (Րաֆֆու «Խենթը» վեպի գլխավոր հերոսի` Վարդանի նախատիպը) և ուրիշներ: Հայերի դերը պատերազմում բարձր են գնահատել նաև ականատես ռուս զորավարներ Միխայիլ Բոգդանովիչը, Միխայիլ Լիխուտինը, Ալեքսանդր Գեյրոտը և ուրիշներ:
    Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին ստեղծել է Սևաստոպոլի հերոսամարտին նվիրված կտավներ («Սինոպի ծովամարտը», «Ծովամարտ», երկուսն էլ` 1853 թ.) և 1854 թ-ին պաշարված քաղաքում բացել ցուցահանդես:

    1853-1856թթ. Ղրիմի պատերազմի տարիներին հայ ժողովրդի բոլոր հատվածները մարդկային ու նյութական նմանօրինակ
    զոհաբերությունների գնացին լոկ մեկ պատճառով, այն է՝ տեսնել պատմական
    հայրենիքի զգալի մասը թուրքական տիրապետությունից ազատգրված: Սակայն
    պատերազմը չլուծեց մեր տարածքային խնդիրները: Ղրիմում դաշնակիցներից
    կրած ծանր պարտությունն ու Սևաստոպոլի կորուստն ստիպեցին Ռուսաստանին
    հաշտություն խնդրել, իսկ 1856թ. մարտի 30-ին Փարիզում կնքված պայմանագրով
    կատարվեց գրավված տարածքների փոխանակում. Ղրիմը հետ ստանալու դիմաց
    Ռուսաստանը հրաժարվեց Արևմտյան Հայաստանում գրաված տարածքներից:

  4. Նկարագրե՛ք 1856 թվականի Փարիզի հաշտության պայմանագրի կետերը։ Փարիզի պայմանագրի կնքումից հետո արևելյան հարցն ավելի սրվեց, հատկապես՝ 1870-ական թվականներին: 1877-1878թթ.՝ ռուս-թուրքական պատերազմում Ռուսաստանի ձեռք բերած հաղթանակից հետո, Փարիզի հաշտության պայմանագիրը 1878թ. փոխարինվեց Բեռլինի պայմանագրով: Փարիզի պայմանագիրը բաղկացած էր 33 հոդվածներից: Պայմանագրի համաձայն Ռուսասատանը Փոքր Ասիայում Թուրքիային էր վերադարձնում Կարսը, ինչպես նաև ռուսական զորքերի կողմից գրված մյուս հողերը, իսկ հաղթող տերությունները իրենց զորքերը դուրս էին բերում Ղրիմի թերակղզուց։ Ռուսաստանը Մոլդովական իշխանությանն էր վերադարձնում Դանուբի գետաբերանը և նրան հարակից Հարավային Բեսարաբիայի մի մասը։ Սև ծովը դառնում էր չեզոքային, արգելվում էր Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով եվրոպական ռազմանավերի մուտքը Սև ծով։ Ռուասատանը և Թուրքիան զրկվում էին Սև ծովում ռազմական նավատորմ և ռազմածովային զինապահեստներ ունենլու իրավունքից (թույլատրվում էր ունենալ 6-ական շոգենավ)։ Ռուսասատանը պարտավորվում էր Ալանդյան կղզիներում (Բալթիկ ծով) չկառուցել ռազմական ամրություններ։ Կողմերը պարտավորվում էին չխախատել Օսմանայան կայսրության տարածքային ամբողջականությունը, չմիջամտել նրա ներքին գործերին և համատեղ երշխավորում էին Դանուբյան իշխանությունների ու Սերբիայի ինքնավարությունը: Ղրիմի պատերազմը և Փարիզի հաշտության պայմանագիրը փոխեցին միջազգային իրադրությունը Եվրոպայում: Սրբազան դաշինքը փաստորեն դադարեց գոյություն ունենալուց, Ռուսաստանի դիրքերը թուլացան, առավել սրվեց Արևելյան հարցը: 1870-71 թվականներին միջազգային իրադրության բարենպաստ պայմաններում Ռուսաստանը վերկանգնվեց իր իրավունքները Սև ծովում, իսկ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմում Ռուսաստանի հաղթանակի շնորհիվ Փարիզի հաշտության պայմանագիրը փոխարինվեց նորով, որը 1878 թվականին ընդունվեց Բեռլինի կոնգրեսում:
  5. Ղրիմի պատերազմից հետո, որոնք դարձան Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնախնդիրները։  Գլխավոր խնդիրներն էին սևծովյան տարաշրջանում ու Բալկանյան թերակղզում իր թուլացած դիրքերի ամրապնդումը և միջազգային հեղինակության վերականգնումը։
  6.  Ի՞նչ է նշանակում՝ <<սահմանադրական միապետություն>>։ Պետական կարգ, որի ժամանակ թագավորի՝ միապետի իշխանությունն ու իրավունքները
    սահմանափակվում են սահմանադրությամբ։
  7. Նկարագրե՛ք 1877-1878 թթ․ պատերազմում ռուսական զորքերի Բալկանյան ճակատում ունեցած ռազմական ուժերի չափը և ռազմական հաջողությունները։ Ռուսական 185-հազարանոց զորակազմին միացել էին սլավոնական ժողովուրդների զինված ուժերը։ Անցնելով Դանուբ գետը՝ ռուսական զորքերը համառ մարտերից հետո Բուլղարիայում գրավեցին Շիպկայի լեռնանցքը։
  8. Նկարագրե՛ք 1877-1878 թթ․ պատերազմում ռուսական զորքերի Կովկասյան ճակատում ունեցած ռազմական ուժերի չափը և դասավորությունը։ Կովկասյան ճակատում ռուսական բանակի թիվը հասնում էր 70 հազարի, իսկ հիմնական հարվածող ուժը հայազգի գեներալ Միխայիլ Լոռիս-Մելիքովի հրամանատարությամբ գործող 52-հազարանոց Կովկասյան կորպուսն էր։ Այն իրականացնում էր գլխավոր հարձակումը ռազմաճակատի կենտրոնական մասով՝ Ալեքսանդրապոլ-Կարս ուղղությամբ։ Կորպուսի Երևանյան ջոկատը գործում էր ճակատի ձախ թևում գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի (Տեր-Ղուկասյան) գլխավորությամբ։
  9. Նկարագրե՛ք <<Երևանյան ջոկատի>> Կովկասյան ճակատում ունեցած ռազմական հաջողությունները։ Ապրիլի 30-ին գրավում է Բայազետը, նաև Դիադինն ու Ալաշկերտը։
  10. Նկարագրե՛ք Բայազետի պաշարումը և դրա ավարտը։ Ավելի քան 10 հազար հոգուց բաղկացած թուրքական զորքերը կատաղի գրոհում են բերդի վրա, բայց գրավել չեն կարողանում։ Գտնվելով թշնամու օղակում և անհավասար մարտեր մղելով հակառակորդի դեմ՝ Բայազետի կայազորը, որի պետը կապիտան Ֆյոդոր Շտոկվիչն էր, սպառում է իր նյութական և ռազմական պաշարները։ Իրենց օրհասական դրության մասին Տեր-Ղուկասովին տեղեկացնելու մի քանի փորձեր մատնվում են անհաջողության։ Հայ կամավորներից Սամսոն Տեր-Պողոսյանը քրդական տարազով ծպտյալ անցնում է թշնամու օղակով և լուր հասցնում Տեր-Ղուկասովին։ Երևանյան ջոկատը օգնության է հասնում և համառ մարտերից հետո ազատագրում Բայազետի կայազորին 23 օրվա պաշարումից։
  11. Նկարագրե՛ք Կարսի համար մղվող կռիվները։ Ռուսական զորքերը ծանր կորուստներ կրեցին։ Այս ամրոցի գրավումը հետաձգվեց և աշնանը հանձնարարվեց Հովհաննես Լազարևին։ Հայ կամավորականների առաջապահ ջոկատի ուղեկցությամբ ընթացող Լազարևի զորամասի վճռական գրոհը 1877թ. նոյեմբերի 6-ին ավարտվում է կատարյալ հաղթանակով, և Կարսը գրավվում է։
  12. Ինչպիսի՞ աջակցություն էին ցույց տալիս հայերը 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմում։ Նրանք զինվորագրվում են ռուսական բանակին, պարեն մատակարարում զորքերին, իրականացնում հետախուզական աշխատանք, հանգանակություններ կատարում։

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝ Հայ կամավորական ուժերի աննախադեպ քանակի պատճառով, ինչու՞ Ռուսաստանը դադարեցրեց նրանց հավաքագրումը։ Ինչու՞ էին հայերը այդքան ոգևորված։ Եսիմ

Հանձնարարությունների պատասխանները, ուղարկե՛ք (s.tamazyan@mskh.am) հասցեին, ոչ ուշ, քան ապրիլի 27-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում։
25-1826-1828d5a9d5a9-d5bcd5b8d682d5bd-d5bad5a1d680d5bdd5afd5a1d5afd5a1d5b6-d687-1828-1829d5a9d5a9

<<Հայկական հարցի միջազգայնացումը։ Սան-Ստեֆանո և Բեռլին>>

Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Հայկական հարցի միջազգայնացումը։ Սան-Ստեֆանո և Բեռլին>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեմանները համացանցից, բացի Wikipedia-կայքից։

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

  1. Ինչու՞ էր Ռուսաստանը առաջնահերթ համարում եվրոպական տարածքները, Արևմտյան Հայաստանի տարածքներից։ Որովհետև ռուսական դիվանագետները Արևմտյան Հայաստանի հողերը համարում էին խիստ հետամնաց, ճանապարհազուրկ և զարգացման համար մեծ միջոցներ պահանջող տարածք:
  2. Սան-Ստեֆանոյի պայմանագրով ո՞ր տարածքներն էին անցնում Ռուսաստանին։  Կարսի, Ալաշկերտի, Արդահանի, Կաղզվանի, Օլթիի և Բայազետի գավառները, Սև ծովի առափնյա շրջանները՝ Բաթում նավահանգստով:
  3. Ի՞նչ էր նախատեսվում Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածով։ Վերաբերվում էր հայերին, Հայաստանին, Բարձր դուռը պատրաստվում էր մինչև ռուսական զորքի դուրս բերումը (6 ամիս) հայաբնակ տարածքներից, կատարել բարեփոխումներ և ապահովել հայերի անվտանգությունը:
  4. Նկարագրե՛ք 25-րդ և 27-րդ հոդվածները։
  5. Ինչու՞ գումարվեց Բեռլինի վեհաժողովը։ Որովհետև Մեծ Բրիտանիան և Ավստրո հունգարիան ունեին դժգոհություններ և պահանջում էին պայմանագրի կետերը ամբողջությամբ համաձայնեցնել իրենց հետ, հակառակ դեպքում սպառնում էին պատերազմով:
  6.  Ինչու՞ էր հայ հասարա-քաղաքական միջավայրում Բեռլինի գումարվելիք վեհաժողովը ոգևորություն առաջացնում։ Որովհետև բարձր դուռը փորձում էր իր հսկողության տակ առնել հայերի գործողությունները:
  7. Ներկայացրե՛ք հայ պատվիրակության կազմը՝ նախատեսված Բեռլինի վեհաժողովի համար։ Պատվիրակության կազմում էին Մինաս Չերազը, Ստեփան Փափազյանը, և Խորեն Նարբեյը, իսկ գլխավորը Մկրտիչ Խրիմյանն էր:
  8. Ինչպե՞ս Բեռլինի վեհաժողովից առաջ Թուրքիան ստացավ Մեծ Բրիտանիայի աջակցությունը։ Որովհետև մայիսի 15-ին նրնք կնքում են գաղտնի համաձայնագիր, ըստ որի Մեծ Բրիտանիայի տարածք են անցնում Թուրքիայում գտնվող Կիպրոս կղզին և դրա դիմաց Մեծ Բրիտանիան խոստանում էր պաշտպանել Թուրքական պահանջները:
  9. Ի՞նչպես ընդունեցին հայկական պատվիրակությանը Բեռլինի վեհաժողովում և ինչու՞։
  10. Ի՞նչ տարբերություններ կային Սան Ստեֆանոյի 16-րդ և Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածների միջև։
  11. Ներկայացրե՛ք <<Երկաթի շերեփի>> պատմությունը։ Ի՞նչ իմաստ ունի այդ պատմությունը։ 1878 թվականին, երբ Խրիմյան Հայրիկը ձեռնունայն վերադարձավ Բեռլինի կոնգրեսից, ահա այսպես նա ներկայացրեց իր տպավորությունները: Բեռլինում բոլոր հպատակ ազգերի համար բաժանվում էր հոգեճաշ հարիսա, դուք ինձ ուղարկել էիք, որպեսզի ես գնամ և բերեմ մեր բաժինը: Բոլորը եկան իրենց երկաթե շերեփներով, վերցրին ու տարան իրենց բաժինը, երբ ես փորձեցի վերցնել մեր բաժինը, իմ շերեփը թղթից էր ու լղճվեց մնաց հարիսայի մեջ, ես մնացի ձեռնունայն: Այդ բառերից հետո անցել է 139 տարի, սակայն հայկական շերեփը դեռ երկաթից չէ: Իսկ, որը պետք է լինի այդ երկաթե շերեփը՝ բանա՞կը… ոչ միայն: Երկաթե շերեփը միայն հզոր տնտեսությունն ու կառավարման համակարգը չէ: Հայրենիքը առանց պետության նման է թղթե շերեփ

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝ Ինչու՞ առհամարեցին հայկական պատվիրակությանը Բեռլինի վեհաժողովի ժամանակ։ Նիզնայու

Հանձնարարությունների պատասխանները, ուղարկե՛ք (s.tamazyan@mskh.am) հասցեին, ոչ ուշ, քան ապրիլի 27-ից մայիսի -8 ն ընկած ժամանակահատվածում։

unnamed

 

 

Оставьте комментарий