<<Պատերազմը և քաղաքականությունը
Թեմաներ՝
1. <<Տարածքային հակամարտություններ։ Հարավկովկասյան հակամարտություններ>>։
2. <<Արցախյան հակամարտության պատմական արմատները>>
ապրիլի 27-30 և մայիսի 4-8
- Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Պատերազմը՝ որպես հասարակական երևույթ>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հասարակագիտության>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել՝ ընդհանուր հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
- Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
- Տարածքային հակամարտությունները ըստ իրենց բնույթի լինում են հակամարտություններ պետությունների միջև և հակամարտություններ պետությունների ներսում։
- Ինչպե՞ս է հնարավոր լուծել տարածքային վեճերը պատերազմի և խաղաղ միջոցներով։ Պատերազմի դեպքում շահողը հաղթող կողմն է, ով թելադրում է իր պահանջները, ձեռք բերում այն տարածքները, որոնց համար պայքարում էր։
Խաղաղ միջոցներ են համարվում Միջազգային դատարանի վճիռը և բանակցությունը, երբ երկու կողմերը տալիս են պահանջներ և ընդհանուր հայտարարի գալիս՝ լուծելով իրենց առջև դրված խնդիրներն ու վեճերը։ - Մասնագետները հակամարտությունների զարգացման ինչպիսի՞ փուլեր են առանձնացնում։ Առանձնացնում են չորս փուլ. թաքնված, բացահայտ դրսևորման, ակտիվ ընթացքի և հետևանքների։
- Հակամարտության հետևանքները կարող են լինել երկու տեսակի։ Որո՞ նք են դրանք։ Առաջինը — վերադարձն է հակամարտության ելակետային վիճակին և քաղաքական, տնտեսական և այլ բարեփոխումների անցկացումը։
Երկրորդը — փոքրամասնություն կազմող ազգային համայնքի անջատումն է մեծամասնության պետությունից և սեփական ինքնիշխան պետության ստեղծումը։ - Համառոտ ներկայացրեք վրաց- աբխազական հակամարտությունները և դրանց դրսևորումները։ Վրաց-աբխազական հակամարտությունները սկիզբ առան 1931թ.-ից, երբ Աբխազիան դարձավ ինքնավար հանրապետություն Վրաստանի կազմում։ 1945թ.-ին Վրաստանում ընդունվեցին կուսակցակսն որոշումներ, որոնք փորձ էին կատարում վերացնել աբխազական դպրոցը և նրանց մշակութային ուծացում իրագործել։ Հակամարտության այլ բաղադրիչ էր ժողովրդագրականը, ինչի արդյունքում 1980-ական թթ. վերջերին, աբխազները կազմում էին Աբխազիայի բնակչության ընդամենը 17.5 տոկոսը։
Վրաց-աբխազական հակամարտությունները զինված ընդհարումների բնույթ ստացսն, երբ 1990թ. ակնհայտ դարձավ խորհրդային միասնական պետության մոտալուտ անկումը, որից հետո Աբխազիան անկախացավ։ Անկախություն հռչակած Աբխազիայի և Վրաստանի միջև լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսվեցին 1992թ.-ի օգոստոսին, երբ 2000-անոց վրացական զորախումբը մտավ Աբխազիա։ - Համառոտ ներկայացրեք վրաց- հարավ-օսեթական հակամարտությունները և դրանց դրսևորումները։ Վրաստանի խորհրդայնացումից հետո Օսեթիան Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակի միջամտությամբ Կովկասյան լեռնաշղթայի ջրբաժանով տրոհվել է երկու մասի։
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո վրացիների մոտ տարածում էր ստանում այն մտայնությունը, որ Հարավային Օսեթիայի ինքնավարությունն անօրինական է և պետք է վերացվի։ 1989թ.-ին Հվ. Օսեթիայի մարզային խորհուրդը որոշում ընդունեց ինքնավար մարզը Վրաստանի կազմում ինքնավար հանրապետություն կազմելու մասին։ 1990թ.-ի դեկտեմբերի 10-ին Վրաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց օրենք Հարավօսեթական Ինքնավար Մարզը լուծարելու մասին։ Մարզի տարածքի մի մասում մտցվեց արտակարգ դրություն, որին հաջորդեցին զինված բախումներ, եղան մեծաթիվ զոհեր, հազարավոր բնակիչներ դարձան փախստականներ ու բռնի վերաբնակներ։ - Համառոտ ներկայացրեք 2008 թվականի օգոստոսի 8-ին սկսված վրաց- աբխազական և վրաց- հարավ-օսեթական պատերազմը։ Օգոստոսի լույս 8-ի գիշերը վրացական զորքերը սկսեցին Հարավային Օսեթիայի մայրաքաղաք Ցխինվալի և հարակից շրջանները զանգվածային հրետանակոծությունը։ Մի քանի ժամ անց տեղի ունեցավ վրացական զորքի հարձակումը։ Հակամարտությանը Հվ. Օսեթիայի կողմից միացավ Ռուսաստանը՝ վրացական կողմին «խաղաղության հարկադրելու գործողության» հիմնավորումով, իսկ հաջորդ օրը՝ օգոստոսի 9-ին, Աբխազիան՝ Չճանաչված պետությունների համագործակցության անդամների միջև ռազմական փոխօգնության պայմանագրի շրջանակներում։ Օգոստոսի 12-ին և 13-ին Ռուսաստանը և Աբխազիան հաջորդաբար հայտարարեցին ռազմական գործողություններն ավարտելու մասին։
- Համառոտ ներկայացրեք 2008 թվականի օգոստոսի 8-ին սկսված վրաց- աբխազական և վրաց- հարավ-օսեթական պատերազմերի արդյունքները։ Արդյունքում 2008թ.-ի օգոստոսի 26-ին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Աբխազիայի և Հվ. Օսեթիայի անկախությունը։
- Պատասխանե՛ք հետևյալ հարցին․Ըստ ձեզ, ինչ ելք կունենար 2008 թվականի պատերազմը, եթե պատերազմին չմիջամտեր Ռուսաստանը։ Վրաստանը կհաղթեր։
Հանձնարարության արդյունքները հրապարակե՛ք բլոգներում և ուղարկե՛ք իմ էլ․ հացեին (s.tamazyan@mskh.am), ապրիլի 27-ից մայիսի 8-ը։

Առցանց ուսուցում
Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <<Հասարակագիտություն>> առարկայի ապրիլի 27-30 և մայիսի 4-8-ի հանձնարարություններ
Թեմա՝ <<Արցախյան հակամարտության պատմական արմատները>>։
- Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Արցախյան հակամարտության պատմական արմատները>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հասարակագիտության>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել՝ ընդհանուր հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
- Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
- Համառոտ ներկայացրե՛ք Արցախում հայերի պատմական ներկայության մասին։ Բերե՛ք մի քանի օրինակ։ Մեր թվարկությունից առաջ առաջին դարում այն մտնում էր Ուտիք նահանգի մեջ, ինչն էլ Մեծ Հայքի մի մասն էր կազմում։
- Ինչո՞ւ խորհրդային իշխանությունները Լեռնային Ղարաբաղը հանձնեցին Սովետական Ադրբեջանին։ Ռուսաստանին ավելի շահավետ էր Ադրբեջանի հետ բարեկամական կապեր հաստատելը, քանզի բարեկամ ես Ադրբեջանին, բարեկամ ես նաև Թուրքիային։
- Ի՞նչ առանձնահատկություններ տվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ստեղծումը տեղի հայությանը։ Նրանք դուրս եկան Ադրբեջանի ազդեցության տակից, փրկեցին իրենց կյանքը, ինչը ամենից կարևորն է, որ կարող էին ստանալ։
- Խորհրդային իշխանության 70 տարիների ընթացքում ինչպի՞սի ներքին քաղաքականություն էր իրականցնում ԼՂԻՄ-ում Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները: Ադրբեջանն այնպիսի քաղաքականություն էր անցկացնում, որը թույլ կտար ինքնահաստատվել, փոքրամասնություն կազմող, տեղաբնիկ ազգերի վրա, իսկ հայերին՝ ճնշել։
- Ի՞նչ նախադրյալներ կային 1988 թվականի սկսված արցախյան շարժման սկսման համար։ Չարդախլու հայկական գյուղում 1987 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական ընդհարումներից Ադրբեջանական ԽՍՀ-ում սկսվեց հայերի բնաջնջում, ինչից հետո հակամարտությունը աստիճանաբար վերաճեց հայ-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմի։
- Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ըստ ձեզ <<Արցախյան խնդրի>> լուծման գործում ո՞ր իրավունքը կլինի վճռական՝ պատմական, թե միջազգային: Արցախյան խնդրի լուծման գործում վճռական կլինի պատմական իրավունքը, որը կհանդիսանա միջազգայինի հիմք։
Հանձնարարության արդյունքները հրապարակե՛ք բլոգներում և ուղարկե՛ք իմ էլ․ հացեին (s.tamazyan@mskh.am), ապրիլի 27-30 և մայիսի 4-8-ը ժամանակահատվածում։
![]()
