(Շարադրություն) Իրիկնամուտի Խոհեր

6b71e334b3fb08a0bd0f0bc7a85e63942229401085500957169.jpg

Մի կատարյալ պատկեր է ստեղծում բնությունը ամեն անգամ, երբ օրը մոտենում է իր ավարտին, և արևի վերջին ճառագայթները ողողելով ողջ երկնակամարը պայծառ երանգներով, գուժում են օրվա մահը ու թվում է, հիշեցնում են. » Օրը մեռավ, այս օրն արդեն չկա, բայց դու դեռ կաս և ապրի’ր, շնչի’ր լիաթոք, քանի դեռ բախտը քեզ նույն վիճակում չի դրել, և ետ մի’ նայիր ու ոչ էլ ծրագրիր ապագադ, այլ ապրիր ներկայով, որ հետո չափսոսես անցած օրերիդ, մեռած օրերիդ փուչ դատարկությամբ լցված լինելու համար»:
Ոգեշունչ բնության ազդեցությամբ ինձ էլ համակում են բյուրավոր խոհեր, խոհեր, որոնք կարող են ներշնչել միայն իրիկնամուտը: Միայն վերջալույսը կարող է արթնացնել անսահման սեր կյանքի նկատմամբ և ապրելու ձգտում: Եվ այդ հարցի շուրջ ծավալվում են ահա իմ մտքերը, բանավիճում իրենք իրենց հետ, տարբեր գաղափարներ առաջ քաշում, հերքում կամ հաստատում դրանք, իսկ երեկոն մթնում է դանդաղ` իր հետ խավարի գիրկը տանելով մի պայծառ ժպիտ. Նա գոհ է. Ես տարվեցի կյանքի և երջանկության մասին դատողություններով…

Оставьте комментарий