Որոշեցի մի օր
Պապիկիս հարցնել,
Հարցնել ինձ հուզող
Ու տանջող հարցերը,
Ուզում էի հարցնեի,
Ուզում էի իմանալ
Մեր անցյալը մութ
Մեր անցյալը ցուրտ։
Պապս պատմեց ինձ
Ամենն ու ամենը,
Ապշած էի՝ ինչ խոսք,
Մարմինս դող զգաց,
Հազար ու մի միտք
Հյուր եկավ մտքիս,
Ու ամեն անգամ իրիկնամուտին
Միտքս զբաղված էր անցյալով անգին։
Երանի՜ տեսնեի, պապերիս նախորդ,
Երանի՜ տեսնեի, պապերիս հերոս,
Երանի՜ տեսնեի նրանց դեռ ողջ,
Ցավում եմ, որ չեմ տեսել նրանց։
Երանի՜ տեսնեի, նրանց իմ կյանքում,
Երանի՜ տեսնեի, նրանց դեռ կանգուն,
Երանի՜ տեսնեի, պապերիս անմահ
Երանի եմ տալիս, որ տեսնեմ նրանց։
Որքա՜ն ցավ են ապրել նրանք,
Որքա՜ն դավ են տեսել նրանք,
Որքա՜ն արյուն են թափել,
Ու հերոս ես դարձել նրանք։
Ես հպարտ եմ նրանցով,
Նրանք են ինձ ոգեշնչում,
Ես խոնարհվում եմ նրանց առջև,
Նրանք են ինձ քաջալերում։
Հեղինակ՝ Մարիամ Շախվերդյան
