(Շարադրություն) Երազանքներ և իրականություն

6657fb595ff8fc53e4df1378983a45d17683037944527494688.jpg

Երազանքը հարբեցնում է, իսկ իրականությունը սթափեցնում։

Աշխարհում ամեն ոք ունի երազանք, այն կարող է և՛ մեկը լինել, և՛ մի քանիսը, բացառություն չէ, որ երազանքները լինեն շատ֊շատ։ Եսել ունեմ սրտիս խորքում թաքնված փոքրիկ ու մեծ երազանքներ, որոնց կեսը վստահ եմ, որ կկատարվի, իսկ մյուսները չգիտեմ, միգուցե այդպես էլ կմնան ստրումս հանգչած։ Բոլորս էլ կարող ենք երազել, բայց մենք գիտակցում ենք, որ ոչ բոլոր երազանքներն են կատարվելու։ Դեռ մանկուց մայրս շատ էր ինձ ասում

«Եթե շատես երազում ինչ֊որ բանի մասին, և պայքարում ես որպեսի իրականացնես այն, ես ավելի քան վստահ եմ որ քեզ մոտ ամեն ինչ կստացվի, միայն թե հավատա և դու անպայման կհասնես քո երազանքին»։

Այս խոսքերը իսկապես սփոփում էին ինձ։

Իմ կարծիքով, երազելը և պայքարելը հանուն երազանքի իրականացմանը, սա է հենց կյանքի իմաստը։ Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր շարունակ ասում են, որ չունեն երազանքներ, Ինչպե՞ս, ո՞նց է դա հնարավոր, ես չեմ հավատում, միգուցե նա երբևէ ունեցել է երազանք, ուղակի այն հանգչել է,  նա ուղակի հուսահատվել է, որ չի կատարվել իր երազանքը, թեև ոչինչ էլ չէր արել որպեսի այն իրականացներ։ Մարդը առանց երազանքի, ասես ինչպես թռչունը առանց թև, անհնար է ուղակի, մարդիկ ծնվում են երազելու, երազանքը նպատակ դարձնելու, և այն իրականացնելու համար։

Ես երազում եմ ամեն օր, միշտ ու ամեն պահ, ամեն վայրկյան մտածում եմ իմ երազանքների մասին և ուզում եմ, որ նրանք իրակնություն դառնան։ Ի վերջո, երբեմն երազանքը, նույնիսկ ամենափոքրն ու աննշանը, կարող է իր ողջ գեղեցկությամբ իրականանալ։ Անշուշտ, լինում է նաև այնպես, որ երազանքներն այդպես էլ մնում են մարդկանց գիտակցության մեջ, կամ էլ մոռացվում են։ Իրականությունը, ասես հզոր ապտակ լինի, այդպես չէ՞։ Երազանքին կարելի է վերադառնալ այնքան, ինչքա որ ուզես, իսկ ժամանակավոր կորդինատներ ունեցող իրականությունն անցնում է անվերադարձ։

Оставьте комментарий