Ես երևի թե այնքանել մեծ չեմ, որպեսզի տարբերեմ իմ լավն ու վատը, կամ ինչպես մայրս էր ասում իմ սևն ու սպիտակը, ուստի դա թողնում եմ ծնողներիս, մինչ դեռ մեծանամ, քանզի վստահ եմ, որ նրանք շատ բան գիտեն կյանքի մասին։ Չնայած որոշ չափով հասցրել եմ ճանաչել, թե ինչն է սև, ինչը սպիտակ ինձ համար։ Իմ կարծիքով կյանքը ինչքանել վառ պատկերացնենք, մեկ է այն սև ու սպիտակ է ի սկզբանե։
Ասեմ, որ իմ ամենասիրած գույներն են հենց սևը ու սպիտակը, սև ու սպիատակ… Ինձ ուրիշ գույն պետք չէ, այս երկուսն էլ է բավական՝ կյանքս գունավորելու համար։
Հաճախ ասում են որ կյանքը նման է զեբռայի, այսինքն սև և սպիտակ գծերով, իմ կարծիքով սևը դա սպիատկի շողքն է։
