Ողջույն, ես Մարիամ Շախվերդյանն եմ, հիմա մի փոքր կպատմեմ գերդաստանիս մասին։ Իմ նախնիները խոշոր առևտրականներ էին Նախիջևանից։

Տոհմածառը

16֊րդ դարն էր։ Պարսկաստանում Շահ Աբասի կառավարման տարիներն էին։ Շահ Աբասը մեծածավալ աքսոր էր սկսել հայերի դեմ։ Այդ թվականին իմ նախնիներին Նախիջևանից և նրանց հետ մեկտեղ այլ հայերի (300 հազար երևանցիներ և այլ քաղաքներից՝ նույնպես) աքսորում են Պարսկաստանի կենտրոնական մասերում գտնվող Շիրազ֊Իսպահան գավառներ։ Որոշ տարիներ անց այնտեղ մասայական համաճարակի տարածման պատճառով նախապապերս իրենց ընտանիքներով ստիպված են եղել արտագաղթել Հնդկաստան՝ Կալկաթայի նահանգի Մադրաս քաղաք։ Երևի կասեք, թե ինչո՞ւ հենց Հնդկաստան։ Նպատակը եղել է առևտուրը, Հնդկաստանը 17֊րդ դարում շատ հայտնի էր առևտուրով։ Այնտեղ էլ ապրեցին որոշ տարիներ և 18֊րդ դարում տեղափոխվեցին Շամախիի շրջան, որը երկրաշարժերի օրրան էր, այնտեղ հաճախ էին շատ ուժեղ երկրաշարժեր լինում։ Բնակավայրը, որտեղ հաստատվեցին մերոնք, սկզբից ամայի տարածք էր։ Նախապապերս Հնդկաստանից եկած հայերի հետ միասին հիմնում են հայկական մի մեծ գյուղ։

Այդ գյուղը, ի պատիվ Կալկաթայի նահանգի Մադրաս քաղաքի, կոչում են Մադրասա։ Այնտեղ ապրում են ու բարգավաճում, տեղացիներով կառուցում են եկեղեցիներ, այդ թվում նաև՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ իր եռահարկ գմբեթով։




Ի դեպ, պապիկս նկարիչ է և նկարել է հետևյալ նկարը։

Նկարում պատկերված է Սուրբ Աստվածածին եկեղեցին, պապիկս և եղբայրս։ Նկարի իմաստը այն է, որ պապիկը թոռնիկին պատմում է այդ եկեղեցու մասին։
Կառուցել են գինու գործարան, ասեմ, որ այդ գյուղը այն ժամանակ շատ հայտնի էր իր հռչակավոր գինիներով։

Մադրասան ուներ խաղողի հարուստ ու լայնարձակ այգիներ։

և բոլոր ժամանակներում, կարելի է ասել դարերից ի վեր ցարական տիրապետության շրջանում բացառիկ համբավ ուներ, ամբողջ ցարական Ռուսաստան արտահանվում էր այդ գինին։

Նաև իր պատմական հուշարձաններով էր շատ հարուստ։


Այնտեղ զբաղվում էին հողագործությամբ և անասնապահությամբ։
Նախապապս մասնակցել է 2-րդ համաշխարհային պատերազմին։ Լինելով բեռնատար մեքենայի վարորդ՝ հասել է Բեռլին։ Մոտ երկու դար Մադրասա գյուղում ապրելուց հետո իմ պապերը տեղափոխվել են Հայաստանի Սյունիքի մարզ՝ Մեղրի քաղաք, որտեղ էլ ծնվեցի ես։ Այնտեղից էլ Էջմիածին, և հիմա տատիկս ու պապիկս ապրում են Էջմիածնում։
