Հեռավար-առցանց ուսուցում աշխարհագրությունից

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԸ

Աշխարհի բնակչության ռասսայական ...

Դասի հղումը։

1․Ի՞նչ դեր է կատարում կրոնը հասարակության մեջ: Ինչպիսի՞ն է կրոնի ազդեցությունը բնակչության վերարտադրության վրա:

Հասարակության մեջ խիստ կարևոր է կրոնի դերը, քանզի ներառում է մարդկանց հոգևոր, մշակութային և ընտանեկան կյանքը։ Վերարտադրության մեջ կրկին առաջնային պայմաններից մեկն է, քանզի կան կրոններ, որոնք խրախուսում են բազմազավակությունը, վաղ ամուսնությունը, բազմակնությունը և մերժում հղիության ընդհատումը, ամուսնալուծությունը և այլն։

2. Ի՞նչ կախվածություն եք տեսնում էթնիկական և կրոնական ընդհանրությունների միջև: Կրոնական բնույթի ի՞նչ ազգամիջյան հակամարտություններ գիտեք:

Վաղ ժամանակներում էթնիկական և կրոնական սահմանները, հիմնականում, համընկել են: Հասարակության զարգացման ընթացքում տարբեր ժողովուրդների շփման արդյունքում նույն կրոններին սկսեցին դավանել տարբեր ժողովուրդներ: Հետագայում նույն ժողովրդի մի մասը սկսեց դավանել մի կրոն, իսկ մյուս մասը՝ մեկ այլ:

Հայ-թուրքական հակամարտությունը։

3․ Որո՞նք են քրիստոնեության հիմնական ուղղությունները: Նշե՛ք տարածման գլխավոր շրջաններն ու երկրները:

Քրիստոնեության հիմնական ուղղություններն են՝ կաթոլիկություն, բողոքականություն, ուղղափառություն, որոնցից կաթոլիկությունն ամենատարածվածն ու արագ աճողն է։ Քրիստոնյաները հիմնականում ապրում են Եվրոպայում, Ամերիկայում, Ավստրալիայում, Հարավային և Կենտրոնական Աֆրիկայում ու Ասիայի մի քանի երկրներում:

4․  Ի՞նչ գիտեք ազգային կրոնների մասին:

Պատմականորեն, ամեն էթնիկ խումբ ունեցել է իր ազգային կրոնը։ Կրոնը տվյալ ազգության մշակույթի որոշիչ մասն էր՝ լեզվի և սովորույթների հետ մեկտեղ։ Ազգային կրոններից հատկապես մեծաթիվ հետևորդներ ունեն Հնդկաստանում՝ հինդուիզմը, Չինաստանում՝ կոնֆուցիականությունը և դաոսականությունը, Ճապոնիայում՝ սինտոյականությունը: Ամենահին կրոններից է հուդայականությունը, որն այժմ Իսրայելի պետական կրոնն է:

Оставьте комментарий