Հեռավար֊առցանց ուսուցում երաժշտությունից ապրիլի 13֊24

1. Բոլորս էլ ունենք մեր նախասիրած երաժշտությունը, երգը: Դա կարող է լինել էստրադային, ազգային, ժամանակակից այլ ժանրում: Կարևոր չէ՝ ինչ ժանրի երաժշտություն է, կարևորն այն է, որ այն ձեզ դուր է գալիս, և դուք սիրով լսում եք:

Երաժշտությունը սրտի լեզուն է,իզուր չէ, որ սիրտն էլ զարկում է ռիթմով։

Երաժշտությունը մեզ ուղեկցում է ամբողջ կյանքի ընթացքում։ Այն հանգստացնում է, ուրախ տրամադրություն պարգևում, իր հետ բերում հիշողություններ, մոտիվացնում աշխատանքը։ Երաժշտությունը մեզ տալիս է խաղաղություն, իսկ խաղաղությունն ամենակարևոր բանն է։ Ինձ թվում է, չկա կյանք առանց երաժշտության,այն օգնում է հանգստանալ,օգնում է ցրվել,օգնում է հավաքել մտքերդ ու ճիշտ կողմնորոշվել:

Հայ ժողովուրդն այսօր ունի ավելի մեծ խնդիր` ազգային մշակույթն աղավաղելը։ Խնջույքների ժամանակ, տանը, սրճարաններում ու խանութներում այնքան է տարածվել արաբական և թուրքական մելիզմներով անհասկանալի երաժշտությունը, որ հայ ազգային երգին անծանոթ մերօրյա երիտասարդները նախընտրում են արտասահմանյան երգեր՝ ամաչելով ու մերժելով հայկականը, քանի որ այն այսօր ընկալվում է որպես ռաբիզ, մուղամ։ Իսկ ոմանք հպարտանում են մեր 6/8 կատարողներով և պնդում, որ այն էլ եղել է դեռ հնուց, և դրանով է մեր ազգը հայտնի։

Սիրում եմ երաժշտությունը,ահավոր շատ եմ սիրում: Ես առանց ականջակալներիս ու իմ սիրած երգերի կյանք չունեմ և ինձ թվում է երբեք չեմ դադարի սիրել:

Ձեր նախասիրած 3 երգերը

Դուք ունեք ձեր սիրած երգերը: Եթե կարող եք կատարել, երգեք, տեսագրեք, ուղարկեք: Եթե կատարման համար դժվար է, և դուք չեք կարող կատարել, ուղարկեք երգերի կատարումն հղումով, սիրով կունկնդրենք:

Իմ սիրած երգիչներից է Մայքլ Ջեքսոնը։ Շատեմ սիրում նրա երգերը։

 

Նաև շատ եմ սիրում անձրևի ձայնը, այն ինձ համար գեղեցիկ երգ է։

Ձեր նախասիրած 3 երաժշտական գործիքային ստեղծագործությունները

Գործիքային երաժշտությունը կատարվում է երաժշտական նվագարանների միջոցով՝ ջութակ, դաշնամուր, ֆլեյտա, շվի, դոլ, թմբուկ, հոբոյ, թավջութակ, և այլն: Կան գործիքային նվագախմբեր՝ դասական (սիմֆոնիկ), ազգային, էստրադային, ջազային և այլն: Ընտրեք երաժշտական գործիքներով (նվագարաններով) կատարված երաժշտական երեք ստեղծագործություն, ուղարկեք հղումները, ունկնդրենք միասին: Լավագույն ստեղծագործությունները կառաջարկենք բոլորին:

Իմ ամենասիրած երաժշտական գործիքները կիթառն ու դաշնամուրն է։

Оставьте комментарий