Ինտելեկտուալ խաղեր

Տրամաբանական մտածողությունը անհրաժեշտ է ոչ միայն խաղերում, այլև սովորական կյանքում

Քանի որ ամբողջ ժամանակը անցկացնում ենք տանը և ընտանիքի հետ, կարող ենք մեր օրն ավելի հետաքրքիր դարձնել ինտելեկտուալ խաղերի շնորհիվ։ Նաև ասեմ, որ ինտելեկտուալ խաղերն ավելի օգտակար են ուղեղի համար, օգնում են ուղեղն ավելի լավ աշխատացնել։ Հիմա ես ձեզ կառաջարկեմ մի քանի հետաքրքիր խաղեր, որոնք կարող եք նեռբեռնել տարբեր խաղային կայքերից կամ ծրագրերից (օրինակ play market կամ App store) և խաղալ ընտանիքի անդամների հետ, համոզված եմ նրանց նույնպես շատ դուր կգա։

Առաջին խաղը որն ատաջարկում եմ հետևյալն է՝

1. «Ով է պատկերված նկարում»

Այս խաղում պատկերված են պատմական հերոսների նկարները, իսկ դուք պետք է ընտրեք նրանց անունները։

Շատ հետաքրքիր խաղ է, որի միջոցով կճանաչեք հերոսներին դեմքերով։

Հաջորդ խաղը՝

2. «2 բառ 1 նկար»

Շատեմ սիրում այս խաղը, այն շատ֊շատ հետաքրքիր է։ Այս խաղում տրված են 2 նկար, դուք պետք է այդ 2 նկարներում պատկերվածները իրար միացնեք և ստաանք 1 բառ։

3. «Դառնալ միլիոնատեր վիկտորինա»

Այս խաղը խելացիների համար է։

Բոլորիս էլ ծանոթ է «ով է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդումը, և ահա այս խաղը այդ հաղորդման նմանակն է։ Այս խաղում տրվում են հարցեր, որոնց պետք է պատասխան տաք։

4. «Գուշակիր նկարը»

Սա նույնպես շատ լավ ու հետաքրքիր խաղ է, այս խաղում տրվում են կիսապատկերներ, և դուք պետք գուշակեք, թե ինչ է թաքնված նկարի ետևում։

Այսքանն էին իմ առաջարկած խաղերի ցանկը, հուսով եմ ձեզ դուր կգան և դուք ձեր ընտանիքի հետ կանցկացնեք հետաքրքիր ժամանակ։

Նախագծի հեղինակ՝ Մարիամ Մխիթարյան

Оставьте комментарий