<<Պատերազմը և քաղաքականությունը
Թեմաներ՝
1. <<Պատերազմը՝ որպես հասարակական երևույթ>>։
2. <<Պատերազմի միջազգային իրավական կարգավորումը>>
Ապրիլի 13-17
- Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Պատերազմը՝ որպես հասարակական երևույթ>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հասարակագիտության>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել՝ ընդհանուր հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
- Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
- Ինչու՞ էր Թոմաս Հոբսը պատերազմների պատճառ համարում մարդկանց բնական հավասարությունը, ի՞նչ է նշանակում <<Մարդկանց բնական հավասարություն>>։
- Ի՞նչ էր մտածում պատերազմների մասին Պոլ Հոլբախը։ Համարում էր, որ պատերազմները պատերազմող երկրներին միայն դժբախտություն են բերում։
- Ի՞նչ ի նկատի ուներ Պոլ Հոլբախը <<Արդարացի պատերազմ>> ասելով։ Նկատի ուներ, որ պատերազմը միայն այն ժամանակ կարող է արդարացի լինել, երբ այն հարկավոր է, այսինքն այն ժամանկ պատերազմել, երբ ժողովրդի բարեկեցությունը վտանգված է։
- Ըստ Էմանուիլ Կանտի ո՞րոնք են պատերազմի ծագման պատճառները և ինչպե՞ս կարելի է դրանք կանխարգելել։ Ըստ նրա պատերազմների ծագման պատճառը պետությունների միջև նոր հարաբերությունների հաստատման ձգտումն էր։ Կանխարգելլելու համար անհրաժեշտ էր ստեղծել պետությունների միջազգային միություն, որտեղ յուր. պետություն իրեն կկարողանար ազատ զգալ և միմյանց զարգացմանը չէին խանգարի։
- Ի՞նչ ի նկատի ուներ Կլաուզևիցը, երբ ասում էր՝ <<պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով>>։ Նա նկատի ուներ, որ երբ քաղաքականության մեջ կառավարությունը ցանկալի արդյունք չի տալիս և չունի բավարար շահեր, սկսվում է պատերազմ։
- Ագրեսոր պետությունները պատերազմ սկսելով ինչպիսի՞ խնդիրներ են ցանկանում լուծել։ Նրանք ցանկանում են ընդլայնել իրենց տնտեսական ազդեցության գոտին և օգտագործել իրենց օգտին այն պետության հարստությունները, որոնք պարտություն են կրում։
- Բերե՛ք արդարացի և ոչ արդարացի պատերազմների օրինակներ, օգտվելով պատմության ձեր գիտելիքներից։ Ոչ արդարացի պատերազմի օրինակ֊ 1ին և 2րդ համաշխարհային պատերազմները,Ապրիլյան պատերազմը, իսկ արդարացի֊ հայ֊հռոմեական պատերազմ։
- Բացի պատերազմների վարման ռազմական տարբերակից, ուրիշ ի՞նչ ձևեր գիտեք։ Քիմիական, սառը, կրոնական։
- Ըստ ձեզ, ժամանակակից աշխարհում ինչու՞ է նվազել պատերազմների հաճախականությունը և դրա փոխարեն աճել դրանց ընդգրկումը։ Իմ կարծիքով, նվազել է պատերազմի հաճախականությունը, որովհետև պետությունները սկսել են վախենալ միմյանցից, քանի որ մյուսը վախենում է, որ իրենց հակառակորդները ավելի ուժեղ զենքեր ունեն, իսկ մյուսնել մտածում է հակառակը։ Եվ այդպես մեկը մեկից վախենալով չեն սկսում պատերազմներ։ (օրինակ՝ Ռուսաստանը վախենում է, որ առաջինը Ամերիկան կսկսի պատերազմը, իսկ Ամերիկան հակառակը՝ Ռուսաստանից է վախենում, քանզի նրանք հզոր երկրներ են և երկուսնել ունեն հզոր զենք, որ մեկ հարվածով կարելի է ոչնչացնել ամբողջ մարդկությունը)
- Պատասխանե՛ք հետևյալ հարցին․Ըստ ձեզ, Հնարավոր է Երրորդ համաշխարհային պատերազմը և ի՞նչ հետևանքների կհանգեցնի այն։ Հնարավոր է միայն մարդկանց հիմարության պատճառով, ինչքան հիմար կարող է մարդ լինել, որպեսզի 3րդ համաշխարհայինը սկսի, քանզի դրա հետևանքներով կվերանա մարդկությունը(ես այսպես եմ կարծում),կամել եթե չվերանա, մարդիկ կվերադառնան քարի դար։
- Հանձնարարության արդյունքները հրապարակե՛ք բլոգներում և ուղարկե՛ք իմ էլ․ հացեին (s.tamazyan@mskh.am), ապրիլի 13-17-ը։

Բորոդինոյի ճակատամարտ․ 1812 թ․
Առցանց ուսուցում
Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <<Հասարակագիտություն>> առարկայի ապրիլի 20-23-ի հանձնարարություններ
Թեմա՝ <<Պատերազմի միջազգային իրավական կարգավորումը>>։
- Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Պատերազմի միջազգային իրավական կարգավորումը>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հասարակագիտության>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել՝ ընդհանուր հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
- Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
- Պատերազմի ի՞նչ օրենքների մասին էր խոսվում 1280 թ․ գրված <<Վիքայաթը>> ժողովածույում։ Այն արգելում է սպանել ծերերին, կանանց, երեխաներին, բանասերներին, հիվանդներին և հաշմանդամներին։
- Ինչ պայմանավորվածություն ձեռք բերեցին Ֆրիդրիխ Մեծը և Բենջամին Ֆրանկլինը և ինչե՞ս էր կոչվում նրանց միջև կնքված պայմանագիրը։ Պայմանագիրը կոչվում էր «բարեկամություն և խաղաղություն»։ Նրանք պայմանավորվածություն ձեռք բերեցին, որ «փոխադարձաբար պարտավություն ստանձնել աշխարհի առջև»։
- Ինչի՞ մասին է գրում Ժան Ժակ Ռուսոն ին նշանավոր՝ <<Հասարակական դաշինք>>-ում։ Գրել է «Պատերազմը ոչ թե մարդկանց, այլ պետությունների միջև հարաբերությունն է…: Քանի դեռ պատերազմի նպատակը թշնամի պետության ոչնչացնումն է, ուրեմն մյուս կողմն իրավունք ունի սպանելու այդ պետության պաշտպաններին այնքան ժամանակ, քանի դեռ նրանք զենք են կրում: Սակայն հենց որ նրանք վայր դնեն զենքն ու հարձակվեն, դադարում են թշնամի… լինելուց և դառնում են նորից սովորական մարդիկ, որոնց այլևս չի կարելի կյանքից զրկել»։
- Ի՞նչ երկու առաջարկներ էր անում Անրի Դյունանը պատերազմի վերաբերյալ։ Առաջարկոււմ էր, որ ամեն երկիր ստեղծի օգնության կամավոր մի կազմակերպություն, որը պատերազմի ժամանակ պատրաստ կլինի օգնելու բժշկական կազմակերպություններին,
որպեսզի բոլոր պետությունները ընդունեն «անկանխատեսելի միջազգային սկզբունքներ», որոնք կերաշախավոր են ռազմական հոսպիտալի ու բուժանձնակազմի իրավական պաշտպանությունը: - Ի՞նչ երկու կառույցներ ծնվեցին Դյունանի առաջարկներից։ Առաջինից ծնվեց Կարմիր խաչը, իսկ երկրորդից՝ Ժնևյան իրավունքը։
- Ի՞նչ են սահմանում՝ <<Ժնևի իրավունքը>> և <<Հաագայի իրավունքը>>, ներկայացրե՛ք դրանք համառոտ։ Ժնևի իրավունքը վերաբերում է այն անձանց, ովքեր չեն մասնակցում ընդհարմանը, ինչպես նաև ռազմական անձնակազմին, որն այլևս չի մասնակցում ռազմական գործողություններին։ Այն ապահովում է պաշտպանության և մարդասիրական աջակցության իրավական հիմքերը:
Հաագայի իրավունքը սահմանում է հակամարտող կողմերի իրավունքներն ու պարտականություններն իրենց գործողություններում և սահմանափակում է վնաս պատճառելու միջոցների ընտրությունը։ - Ինչո՞վ են տարբերվում միջազգային և ոչ միջազգային բնույթի ընդհարումները։ Տարբերվում են նրանով, որ միջազգային բնույթի զինված ընդհարումն առնվազն երկու պետությունների զինված ուժերի միջև բախումն է։ Իսկ ոչ միջազգային բնույթի զինված ընդհարումը որևէ պետության տարածքում վերջինիս կանոնավոր զինված ուժերի և կազմակերպված զինված խմբի կամ կազմակերպված զինված խմբերի միջև բախումն է։
- Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում արդյո՞ք պահպանվում են պատերազմի միջազգային իրավունքները և դրանց պահպանման անհնարինության դեպքում, ինչպիսի՞ լուծումներ կառաջարկեք, որոնք կլուծեն այդ խնդիրը։ Իմ կարծիքով ոչ միշտ են պահպանվում, խառդախիչները ավելի շատեն։ Լուծումն էլ, դե, պետք է բանակցեն։
Հանձնարարության արդյունքները հրապարակե՛ք բլոգներում և ուղարկե՛ք իմ էլ․ հացեին (s.tamazyan@mskh.am), ապրիլի 20-23։

Անրի Դյունանը Սոլֆերինոյի դաշտում
