1․Երկարաժամկետ նախագիծ
Տնային ընթերցանություն — Ֆրանսուազ Սագան «Բարև, թախիծ»
Իսկ եթե կարդալ չեմ սիրո՞ւմ։
Ընթացիկ նախագծեր
2․«Կարդում ենք ․․․» նախագծով առաջարկում եմ 20-րդ դարի արտասահմանյան գրականության երկու նշանավոր դեմքերի՝ Ջեյմս Ջոյսի և Անդրե Մորուայի փոքրիկ պատմվածքները։ Ընթերցելուց հետո գրում ենք մեր տպավորությունները, վերլուծությունը, խոհերն ու մտորումները։
Եթե անկեղծ, ապա ինձ դուր չեկավ այս պատմվածքը։
Անդրե Մորուա «Մանուշակներ ամեն չորեքշաբթի»
3․«Իմ գերդաստանը» նախագծի նպատակը ձեր գերդաստանի անցյալը ու ձեզ ճանաչելն է։ Ո՞վ ես դու, որտեղի՞ց ես գալիս, ի՞նչ արժեքներ ես կրում, ի՞նչ արմատներից ես սերում։ Մինչ նախագիծը սկսելը՝ զրուցիր քո ընտանիքի մեծերի՝ տատիկի, պապիկի, ծնողներիդ հետ, գրի առ գերդաստանիդ անցյալից հետաքրքիր փաստեր, տեղեկություններ։ Եթե գերդաստանդ սերում է Արևմտյան Հայաստանի որևէ գավառից, գյուղից, ասելիքդ հարուստ պիտի լինի՝ 1915թ․ Մեծ եղեռն, գաղթի ճանապարհներ, դժվարությունների հաղթահարում։ Եթե տանը պահպանվում են քո նախնիների եզակի լուսանկարներ, ձեր գերդաստանում սերնդեսերունդ պահպանված արժեքավոր իրեր, թանկ ու սրտամոտ առարկաներ, որոնց մասին կուզես պատմել, հրատարակիր բոլգում ու ներկայացրու դրանք։ Աշխատանքիդ կարող ես կցել նաև տեսանութեր, ձայնագրություններ, երբ պատմում, երգում են տատիիկդ, պապիկդ։ Տարիներ առաջ այսպիսի մի նախագիծ էլ ես եմ արել՝ գրելով իմ գերդաստանի մասին՝ «Նախնիներս․․․»։ Կարծում եմ՝ գրելիս սա ձեզ կօգնի ինչ-որ չափով կողմնորոշվել։
4․«Ստեղծագործում են սովորողները» նախագծով առաջարկում եմ գրավոր աշխատանքի հետևյալ թեմաները։ Գրիր, շարադրիր քո մտորումներն ու խոհերը դրանցից, որով ուզում ես և քանիսով ուզում ես։ Իհարկե, թեմաներ կարող ես առաջարկել նաև դու։
- Կյանքի ոլորապտույտ ճանապարհներով
- Երանի՜ տեսնեի
- Լույսեր, հույսեր, վառ երազներ
- Բնությունը հրաշագործ է
- Աշխարհն իմ աչքերով
- Իրիկնամուտի խոհեր
- Կյանքի սևն ու սպիտակը
- Երազներ և իրականություն
- Աշխարհն ու ես
- Մայրամուտի գույները
Կյանքի սևն ու ապիտակը հիմարություն
5․«Կոսմետիկ միջոցների ուսումնասիրում» նախագիծը շարունակում է «Արհեստագործ» ամսագրում անդրադառնալ սովորողների օգտագործած կոսմետիկ միջոցների ուսումնասիրություններին։
