Հեռավար-առցանց ուսուցում աշխարհագրությունից ապրիլի 13-23

       Աշխարհի բնակչության սեռատարիքային և ազգային կազմը

Протягом наступних 30 років населення планети додасть ще 2 ...

Դասի հղումը։

1․  Ի՞նչ գործոններ են ազդում բնակչության սեռային կազմի վրա: Ի՞նչ կապ կա բնակչության վերարտադրության և սեռատարիքային կազմի միջև:

Ծնելիության մակարդակը, կյանքի միջին տևողությունը, միգրացիաները, պատերազմները, տնտեսության մասնագիտացման բնույթը և այլն։

2․Որո՞նք են հիմնական տարիքային խմբերը, ինչպե՞ս է փոխվել դրանց հարաբերակցությունը վերջին տասնամյակներին: Ի՞նչ է նշանակում բնակչության ծերացում:

Սովորաբար առանձնացնում են բնակչության
հետևյալ տարիքային խմբերը` մինչև 14 տարեկաններ (երեխաներ), 15–59 տարեկաններ
(երիտասարդ և հա
սուն մարդիկ՝ չափահաս բնակչություն) և 60 տարեկանից բարձր ծերեր: Երբեմն
առանձնացվում են նաև բնակչության հետևյալ տարիքային խմբերը՝ մինչև 14
տարեկաններ, 15–64 տարեկաններ (աշխատանքային տարիք) և 65–ից բարձր:

Untitled1 - Copy.png

2006 թ. աշխարհի բնակչության ընդհանուր թվում երեխաների բաժինը կազմել է 28,0%,
աշխատանքային տարիքի մարդկանց բաժինը` 64,6%, իսկ ծերերինը` 7,4%։

Բնակչության ծերացումը նշանակում  է, որ ծերերի քանակը մեծանում է, իսկ երեխաներինը՝ նվազում։

3․ Ինչպե՞ս են փոփոխվել էթնոսները պատմական տարբեր ժամանակահատվածներում:

Էթնոսը պատմականորեն ձևավորված բավական կայուն մարդկանց հանրույթ է, որոնք ունեն ընդհանուր պատմական տարածք, ընդհանուր նախնու մասին պատկերացում, ընդհանուր լեզու, մշակույթ, պատմական ընդհանուր ճակատագիր, ընդհանուր էթնիկ «ինքնագիտակցություն», պատմական հիշողություն: Էթնիկ հանրույթներն իրապես գոյություն ունեցող խմբեր են, որոնք ծագում, գործառնում և փոխազդում են միմյանց հետ և վերջապես մեռնում։

Հին դարերում էթնոսներ եղել են ցեղերը, որոնք համախմբվել են տարիների ընթացքում։ Հետագայում տարբեր ցեղերի միաձուլումից առաջացել են ազգեր, որոնք կամ վերացել են, կամ գոյություն ունեն մինչ այսօր։

4․Ուրվագծային քարտեզի վրա նշել ռասսաների տարածման շրջանները։

5․ Գրել հետևյալ երկրներում գերիշխող դավանանքը՝ նշելով նաև համաշխարհային կրոնի ուղղությունը. Արգենտինա, Իսրայել, Ճապոնիա, Չինաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Կանադա, ԱՄՆ, Իրան, Սաուդյան Արաբիա, Ալժիր, Նիգեր, Վիետնամ, Նիդերլանդներ, Կազախստան, Ուկրաինա, Թուրքիա, Ուրուգվայ, Վրաստան, Բրազիլիա, Ավստրալիա, Մոնղոլիա, Հունաստան, Լեհանստան, Հս. Կորեա, Հայսատան:

Արգենտինա – քրիստոնեություն, կաթոլիկ
Իսրայել – հուդայականություն
Ճապոնիա – շինտո
Չինաստան – Չինաստանի ազգային կրոն, թեպետ պաշտոնապես երկիրը համարվում է աթեիստ
Ռուսաստան – քրիստոնեություն, ուղղափառ
Ֆրանսիա – քրիստոնեություն, կաթոլիկ
Կանադա – քրիստոնեություն, կաթոլիկ
ԱՄՆ – քրիստոնեություն, բողոքական
Իրան – իսլամ, շիա
Սաուդյան Արաբիա – իսլամ, վահաբիականություն
Ալժիր – իսլամ
Նիգերիա – իսլամ
Վիետնամ – աթեիզմ
Նիդերլանդներ – աթեիզմ
Ղազախստան – մահմեդականություն, հանաֆիական մազհաբ
Ուկրաինա – քրիստոնեություն, ուղղափառ
Թուրքիա – մահմեդականություն, սուննի իսլամ
Ուրուգվայ – քրիստոնեություն, կաթոլիկ
Վրաստան – քրիստոնեություն, ուղղափառ
Բրազիլիա – քրիստոնեություն, կաթոլիկ
Ավստրալիա – քրիստոնեություն, կաթոլիկ
Մոնղոլիա – տիբեթական բուդդիզմ, գելուգ
Հունաստան – քրիստոնեություն, ուղղափառ
Լեհանստան – քրիստոնեություն, կաթոլիկ
Հս. Կորեա – աթեիզմ
Հայաստան – քրիստոնեություն, առաքելական

 

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - world_map_blank.png

Оставьте комментарий