ՀՀ բուժիչ խոտաբույսեր

Մասուր

Բժշկության մեջ պտուղներն օգտագործում են որպես վիտամինային հումք (թուրմ, հյութեր և այլն), յուղը կիրառվում է սնուցող, խոցերի, մաշկ, որոշ հիվանդությունների բուժման համար։ Մասրենի օգտագործում են թարմ և վերամշակված (հյութ, օշարակ, կոմպոտ, պովիդլո, մուրաբա, կիսել և այլն)։ Ծաղիկներից ստացվում է հատուկ յուղ, որն օգտագործվում է օծանելիքի արտադրության և բժշկության մեջ։ Մասրենի թուփը գեղազարդիչ է, ունի նաև հողապաշտպան և հակաէրոզային նշանակություն։Մասուրի թուրմը շատ օգտակար է հղի կանանց համար: Այն բարձրացնում է օրգանիզմի տոնուսը, կանխում է մրսածությունն ու գրիպը, իսկ դրա բաղադրության մեջ պարունակվող վիտամին C-ն ամրապնդում է իմունային համակարգը:Մասուրով թեյը ոչ միայն շատ համեղ է, այլև օգտակար է կազմվածքի համար: Շնորհիվ իր մեջ պարունակվող հակաօքսիդանտների՝ այն բարելավում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը, մաքրում է օրգանիզմը շլակներից ու տոքսիններից: Մասուրը հարուստ է շաքարով, պեկտիններով, դաբաղանյութերով, օրգանական թթուներով, եթերայուղերով և շատ այլ նյութերով, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում կանանց առողջության վրա: Մասուրի հյութը հաճախ օգտագործվում է արգանդի արյունահոսությունների ժամանակ: Մասուրի եփուկը շատ օգտակար է արյան գերճնշումից տառապողների համար, քանի որ նպաստում է զարկերակային ճնշման իջեցմանը: Բացի այդ, այն բարելավում է ախորժակը և ունենում է միզամուղ ու լեղամուղ ազդեցություն:

Ուրց

Լեռնային ուրցի ցողունից ու տերևներից կարելի է թեյ պատրաստել: Ուրցից պատրաստում են քսուքներ, թրմեր և եթերայուղեր:
Ուրցը ունի պարուրող, խորխաբեր, հանգստացնող հատկություն։ Ուրցը լավացնում է ախորժակը, ուժեղացնում ստամոքսահյութի արտադրությունը, նպաստում մարսողությանը, հանգստացնում որովայնի ցավերը։ Ուրցով թրջոցները և լոգանքը թեթևացնում են հոդերի, մկանների, նյարդային բնույթի ցավերը, օգտագործվում են նաև մաշկային հիվանդությունների բուժման համար։ Եփուկով ողողում են կոկորդը և բերանը ստոմատիտի, լարինգիտի, անգինայի դեպքում, դնում թրջոցները բորբոքված կոպերին, լվանում գլուխը ցավերի և թեփոտման դեպքում։

Անթառամ (Бессмертник)

Կարգավորում է խոլեստերինի մակարդակը: Բուժական նպատակով կիրառվում են ծաղկազամբյուղները, որոնք պարունակում են ֆլավոնոիդներ, եթերայուղեր, օրգանական թթուներ, կարոտինոիդներ, խեժեր, լորձեր, դառը նյութեր, դաբաղող նյութեր, վիտամիններ C եւ K, հանքային աղեր եւ այլն։
Անթառամի ծաղիկներն ունեն լեղամուղ, միզամուղ հատկություններ, օգտագործվում են իբրեւ աղիների հարթ մկանների, լեղածորանների, լեղապարկի, արյունատար անոթների կծկանքը վերացնող եւ ցավազրկող։ Անթառամը բարձրացնում է ստամոքսահյութի արտադրությունը, խթանում ենթաստամոքսային գեղձի գեղձային գործունեությունը, ավելացնում օրական միզարտադրությունը։ Դեղաբույսն ունի արտահայտված հակաբորբոքային ազդեցություն։ Ելնելով օրգանիզմի վրա ունեցած իր բարերար ազդեցությունից՝ այն օգտագործվում է հետեւյալ հիվանդությունների բուժման դեպքում, դեղնախտ` մի քանի օրում վերացնում է դեղնությունը, խոլեցիստիտներ, խոլանգիտներ, խրոնիկական, թերսեկրետոր, թերթթու գաստրիտներ, լեղաքարային հիվանդություններ։

Հազարաթերթիկ (Тысячелистник)

Բժշկական նպատակներով օգտագործում են դեղաբույսի վերգետնյա մասերը։ Բույսն օգտագործվում է որպես արնահոսությունը դադարեցնող (արգանդային, թոքային և թութքային) և արգանդային մկանունքի կծկումներն ուժեղացնող միջոց։ Հազարատերևուկի մեջ պարունակվող ախիլեին ալկալոիդը բարձրացնում է արյան մակարդելիությունը, սակայն բույսի պատրաստուկը չի գոյացնում արյան մակարդուկներ։ Հազարատերևուկի պատրաստուկներն ունեն հակաբորբոքային, ապավարակիչ, հակաալերգիկ, վերքերը լավացնող, քրտնաբեր ազդեցություն։ Այն կարող է թուլացնել աղիքի խիթերը, ավելացնել լեղու արտադրությունը, իջեցնել արյան ճնշումը, խթանել կերակրող մայրերի մոտ կաթի արտադրությունը։

Ավելուկ

Ավելուկը պարունակում է C, B1, K վիտամիններ, կարոտին, եթերայուղեր, օրգանական թթուներ և հանքային նյութեր:Ցածր թթվայնությամբ գաստրիտի դեպքում այն խթանում է ստամոքսահյութի առաջացումը, լավացնում մարսողությունը: Ավելուկի հյութը փոքր չափաբաժիններով կարող է կիրառվել որպես լեղամուղ:Ժողովրդական բժշկության մեջ ավելուկի արմատներից և տերևներից պատրաստված թուրմը կիրառվում է որպես արյունը վերականգնող, հակաբորբոքային միջոց:

Դժնիկ

Օգտակար է վահանաձև գեղձի խնդիրների ժամանակ: Բուժիչ նպատակով օգտագործում են կեղևը։ Դրանցից պատրաստած դեղամիջոցներն ունեն լուծողական ազդեցություն։ Հաբերի տեսքով արտադրում են «Ռամնիլ» դեղամիջոցը, կեղևը մտնում է նաև ստամոքսային և լուծողական հավաքների մեջ, նաև համալիր «Վիկալին» և «Վիկաիր» դեղամիջոցների մեջ, որոնք նախատեսված են ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունների բուժման համար։ Տնային պայմաններում դեղամիջոցների պատրաստման համար օգտագործում են 1-2 տարի պահած հումքը, քանի որ թարմ կեղևից դեղամիջոցները առաջացնում են սրտխառնոց, որձկում, ստամոքսային ցավեր։ Բեկտենու պտուղներն օգտագործում են ջրգողության, տենդի, լյարդի ուռուցքի, իջվածքի և որդերի դեմ։ Տերևներն ունեն մանրէասպան ազդեցություն

Անանուխ

Կծու անանուխն ունի ցավազրկող, ինչպես նաև անոթներ լայնացնելու հատկություններ: Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները։ Բժշկության մեջ կիրառվում է ոչ միայն բուսահումքի, այլև նրանից ստացվող եթերայուղի ձևով։Ցածր թթվայնությամբ գաստրիտի դեպքում այն խթանում է ստամոքսահյութի առաջացումը, լավացնում մարսողությունը: Ավելուկի հյութը փոքր չափաբաժիններով կարող է կիրառվել որպես լեղամուղ:Այս խոտաբույսը լավացնում է մարսողությունը, վերացնում սրտխառնոցը, ունի լեղամուղ հատկություններ, օգտագործվում է ասթմայի և փորափքանքի ժամանակ: Բրոնխների, թոքերի բորբոքման ժամանակ, ինչպես նաև սրտանոթային և գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում անանուխի թուրմը օգտագործում են, որպես հանգստացնող միջոց: Անանուխի տերևներից պատրաստված թուրմով ախտահանում են բերանի խոռոչը տարբեր բորբոքային պրոցեսների ժամանակ: Այն վերացնում է փորացավը, ստամոքսի այրոցը: Անանուխով լոգանքը հանգստացնող հատկություն ունի: Մենթոլն անանուխի էսենցիայի գլխավոր բաղադրիչն է, որն ավելացնում են ատամի մածուկի, տարբեր փոշիների, օծանելիքի, բուժահեղուկների մեջ: Միջնադարում գտնում էին, որ անանուխի հոտը ակտիվացնում է ուղեղի աշխատանքը։

Արևքուրիկ (Зверобой)

Բժշկական նպատակներով հիմնականում օգտագործում են արևքուրիկի տերևներն ու ընձյուղները: Այս բույսը պարունակում է տոկոֆերոլներ, ֆլավանոիդներ, հիպերիցին եթերաայուղ, աղաղանյութեր, P, PP, C վիտամիններ, կարոտին, մակրո և միկրոտարրեր, նիկոտինաթթու, ազուլեն, պրովիտամին A և այլն: Բույսի արմատներն օգտագործում են ոսկորների տուբերկուլյոզի և դիզենտերիայի դեպքում: Արևքուրիկն օգտակար է մարդու, բայց վտանգավոր՝ կենդանիների համար: Երկարատև արշավներից առաջ տարբեր երկրների բանակներում արևքուրիկի թուրմ են տվել զինվորներին:
Արևքուրիկի թեյը կարգավորում է ստամոքսի և աղիքների աշխատանքը, խթանում ներքին արտազատման գործառույթը:

Երիցուկ

Բոլորին հայտնի է, որ երիցուկի թեյը հանգստացնում է նյարդերը, իսկ թուրմն օգնում մաշկային հիվանդությունների և կոկորդի հիվանդություների ժամանակ:Դեղատնային երիցուկն ունի սպազմալիտիկ, հակաբորբոքային, հակասեպտիկ, փքահան, քրտնաբեր և ամոքող հատկություններ:
Դեղատնային երիցուկի ծաղիկների թուրմն օգտագործում են փորլուծության և մարսողական խնդիրների, աղիքների ջղակծկումների ժամանակ, նորածինների մոտ փորացավի դեպքում: Թուրմը լավացնում է ախորժակը և մարսողությունը, հանգստացնում ստամոքսի լորձաթաղանթը (օգտակար է բարձ ստամոքսահյութի թթվայնության դեպքում), ունի փքահան հատկություններ:

Оставьте комментарий