Թեմա՝ <<Հասարակագիտության 11 դասարանի դասագրքի թեմաների տեսադասեր>>։
Տեսադասեր՝ Հասարակագիտության 11 դասարանի հետևյալ թեմաներով՝
Պահանջ 1` Ուշադիր դիտե’ք տեսադասերը։
Ի՞նչ է նշել Պլատոնը՝ քաղաքականության մասին խոսելիս։
- Որ քաղաքականությունը համատեղ ապրելու արվեստ է, որին պետք է տիրապետի իմաստուն ղեկավարը՝ հասարակության մեջ հասնելու արդարության և ներդաշնակության։
Ու՞մ կողմից է գրվել քաղաքականության մասին առաջին աշխատությունը։
- Հույն փիլիսոփա Արիստոտելի կողմից։
Որո՞նք են «Քաղաքականություն» եզրույթի երեք հիմնական իմաստները։
- Հայեցակարգ, ռազմավարություն, ծրագիր
- Իրավակարգ
- Մրցակցություն, պայքար
Ի՞նչ քաղաքականության սուբկեկտներ ու ինստիտուտներ են տարբերակում։
- Հիմնական, ոչ հիմնական, հարակից կամ օժանդակ քաղաքական սուբյեկտներ և ինստիտուտներ
Ինչո՞վ է դա պայմանավորված։
- Նրանց անմիջական կամ միջնորդավորված մասնակցությամբ քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում։
Ինչի՞ հետ է կապված քաղաքականություն եզրույթի առաջացումը։
- Քաղաքների առաջացման ու զարգացման հետ։
Ինչի՞ հետ էր կապված Արիստոտելի քաղաքականություն եզրույթը։
- Կկապված էր պետության, հասարակության, մարդու, քաղաքացու, համընդհանուր բարիքի, համատեղ ապրելակերպի և այլ հասարակական հիմնախնդիրների ու մոտեցումների հետ։
Ինչի՞ հետ է կապված արդարություն հասկացությունը։
- Պետության մասին պատկերացման հետ է կապված։
Ինչպե՞ս է հանդես գալիս քաղաքականությունը՝ որպես հայեցակարգ։
- Որպես հայեցակարգ, հանդես է գալիս արդյունքների և առաջարկվող լուծումների մի ամբողջություն։
Որն է ավելի մեծ ՝ քաղաքականության սուբյեկտի թե՞ քաղաքական ինստիտուտի։
- Քաղաքականության սուբյեկտի, որն իր մեջ ընդգրկում է քաղաքական ինստիտուտը։
Քաղաքականություն և իշխանություն։
Ի՞նչ են ուսումնասիրում քաղաքագիտությունը և իշխանագիտությունը։
- Ուսումնասիրում են իշխանության ու քաղաքականության փոխհարաբերությունը։
Ի՞նչն է առանցքային հանդիսանում այս երկու գիտությունների համար։
- Առանցքային է հանդիսանում այն հանգամանքը, թե ինչպես է իշխանությունը ազդում քաղաքականության վրա և ինչպես է քաղաքականությունը ազդում իշխանության վրա։
Նախորդ դարաշրջանում ինչպիսի՞ մոտեցում էր ընդունված։
- Նախորդ դարաշրջանում ընդունված էր, որ չկա առանց քաղաքականության իշխանություն և հակառակը։
Ինչի՞ հետ է կապված իշխանություն եզրույթը։
- իշխանություն եզրույթը կապված է գերակայության, հեղինակության, կառավարման, ուժի, արժեքների, մշակույթի, հարկադրանքի, պարտադրանքի, ազդեցության, բախման, ներազդեցության, փոխգործակցության, համագործակցության, երկխոսության, գործընկերության և այլ հասարակական երևույթների հետ։
Ինչե՞րն են բնորոշում իշխանական հարաբերությունը։
- Այն հարաբերությունները, որոնք առկա են երկու և ավելի սուբյեկտների միջև, բնորոշում են իշխանական հարաբերությունը։
Ո՞րն է Էթնոկրատիայի իշխանության աղբյուրը։
- 1/2-ի քաղաքական ընտրանու իշխանությունն է։
Որո՞նք են համաշխարհային կառավարման ինդիկատորները։
6-ն են՝
- Ձայնի լսելիություն և հաշվետվողականություն
- Քաղաքական կայունություն և բռնության, ահաբեկչության բացակայություն
- Կառավարման արդյունավետություն
- Կարգավորման որակ
- Օրենքի գերակայություն
- Կոռուպցիայի վերահսկում։
Ի՞նչ է իշխանության հենքը։
- Որից բխում է և որի վրա հիմնվում է իշխանությունը։
Որո՞նք են քաղաքականության և իշխանության նեղ և լայն ընկալումները։
- Քաղաքականությունը իր մեջ ներառում է իշխանությունը, և իշխանությունը ինքն իր մեջ ներառում է քաղաքականությունը։
Ինչե՞րն են համարվում իշխանության ռեսուրսներ։
- Իշխանության ռեսուրսները այն ամենն են, ինչ իշխանության սուբյեկտը օգտագործում է իշխանության օբյեկտի գործունեության և վարքագծի վրա ազդելու և նաև դրանից բխող՝ բոլոր հետևանքները։
Ի՞նչ է իր մեջ ներառում քաղաքական գործընթացը։
- Այն իր մեջ ներառում է այն ամենը, ինչ կապված է քաղաքականության շարժունակության, լինելիության, կազմակերպման, փոփոխման, զարգացման և այն ամենը, ինչ նաև ձևավորում է քաղաքական իրավիճակներ, իրադարձություններ, դեպքեր և այս լինելիության և շարժունակության հետ միասին ցույց են տալիս, թե որքան կենսունակ է քաղաքականությունը՝ որպես այդպիսին։
Ի՞նչ են ցույց տալիս քաղաքական գործընթացները։
- Քաղաքական իրավիճակների, իրադարձությունների և դեպքերի հաջորդականությունը։
Ինչի՞ հետ են կապված մասնավոր քաղաքական գործընթացները։
- Կապված են քաղաքականության սուբյեկտների շահերի, պահանջմունքների իրականացման հետ։
Ի՞նչ են հանդիսանում քաղաքական որոշումները քաղաքական գործընթացների համար։
- Քաղաքական որոշումները հանդիսանում են քաղաքական գործընթացների առանցքը։
Ի՞նչ է քաղաքական գործընթացը։
- Քաղաքական գործընթացը իրենից ներկայացնում է հասարակության քաղաքական համակարգի գործառման և քաղաքականության սուբյեկտների գործունեության, տարածաժամանակային շարունակելիության, կոնտինիումի, ընդհատվածության, դիսկոնտինիումի և փոփոխությունները, որոնք կառուցողական, ապակառուցողական կամ չեզոք ազդեցություն ունեն քաղաքական համակարգի և քաղաքականության սուբյեկտների գործունեության վրա։
Ի՞նչ ազդեցությունների են ենթարկվում քաղաքականության սուբյեկտները և քաղաքական համակարգերը՝ քաղաքական գործընթացներում ներգրավվելով։
- Դրական, բացասական կամ
չեզոք ազդեցությունների։
Ինչի՞ն են վերաբերում ընդհանուր քաղաքական գործընթացները։
- Վերաբերում են ամբողջ հասարակության շահերին և պահանջմունքներին, շոշափում են հասարակական խնդիրներն ու շահերը։
Ո՞րն է քաղաքական գործընթացի բանաձևը։
- Քաղաքական գործընթացը = քաղաքական իրավիճակներ + քաղաքական իրադարձություններ + քաղաքական դեպքեր
Ի՞նչ են ցույց տալիս միտումները։
- Քաղաքական գործընթացների, իրավիճակների, իրադարձությունների փոփոխության ուղվածությունը, ուղղությունը։
Ո՞վ է ընտրախավերի շրջապտույտի հայեցակարգի հիմնադիրը։
- Հիմնադիրը Վիլֆրեդո Պարետոն է։
Թվարկել թե քանի հիմնական հատվածների կարելի է բաժանել էլիտան։
Կարելի է բաժանել 3 հիմնական հատվածների՝
- Բարձրագույն քաղաքական էլիտա
- Միջին քաղաքական էլիտա
- Ստորին քաղաքական էլիտա։
Թվարկե՛ք քաղաքական ընտրանու կարևոր գործառույթները։
- Կառավարչական գործառույթ
- Ռազմավարական, մարտավարական գործառույթ
- Համախմբան գործառույթ
- Տեղեկատվական գործառույթ
- Ինտեգրման գործառույթ
- Մերձեցման գործառույթ
Ի՞նչ է նշանակում «էլիտա»։
- Նշանակում է «ընտրախավ, վերնախավ, ընտրյալ»։
Ինչպե՞ս է առաջանում կառավարիչների խումբը։
- Դեռ շատ վաղուց մարդիկ իրենց մեջ բաժանել են աշխատանքները, որոնք կատարում են հասարակության մի խումբը կամ անհատը։ Ոչ բոլորն են, որ ձգտում են կառավարման՝ կառավարիչ դառնալուն, այդպես հասարակության մեջ առանձնանում է մի խումբ, որը զբաղվում է հասարակության կառավարմամբ։
Ի՞նչ է քաղաքական գիծը։
- Քաղաքական ընտրանու՝ նախապես սահմանագծված երկարաժամկետ գործունեությունն է։
Ինչի՞ կարիգ ունի ընտրախավը՝ ըստ Պարետոի։
- Ընտրախավը կարիգ ունի համալրման։
Ո՞րն է ստորին քաղաքական էլիտան։
- Ստորին քաղաքական էլիտան, տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով իշխանական լծակներ ունեցող, անձանց խումբն է։
Ի՞նչ են հասարակության մեջ ձեռք բերում, կառավարչական աշխատանքով զբաղվող, անհատները։
- Հեղինակություն, ճանաչում, որը կարող է տանել նույնիսկ փառքի։
Ինչպե՞ս է կոչվում այն ճյուղը, որը հետազոտում է քաղաքական ընտրանին։
- Հասարակագիտության այն ճյուղը, որի հետազոտության առարկան քաղաքական ընտրանին է, կոչվում է քաղաքական ընտրանիագիտություն (էլիտոլոգիա)։
Ի՞նչ է քաղաքական մշակույթը։
- Քաղաքական մշակույթը տվյալ հասարակության անդամների հավաքական համոզմունքների, գաղափարների, արժեքային ընկալումների, սովորույթների, ավանդույթների, նորմերի ամբողջությունն է։
Ինչե՞րն են ձևավորվում քաղաքական արժեքների հիման վրա։
- Անհատի քաղաքական կողմնորոշումները կամ արժեքային կողմնորոշումները։
Ինչպիսի՞ երևույթ է քաղաքական մշակույթը։
- Դժվար և դանդաղ փոփոխվող հարաբերականորեն կայուն երևույթ։
Ինչերի՞ կվերածվեն գիտակցված արժեքային կողմնորոշումները։
- Կվերածվեն հստակ համոզմունքների, դիրքորոշումների և ուղղակիորեն կպայմանավորեն և կնպատակաուղղեն անհատի քաղաքական գործունեությունը։
Նշել արժեքային կողմնորոշումների տեսակները։
- 2 տեսակի՝ գիտակցված և չգիտակցված։
Ինչպիսի՞ն է նահապետական տիպը։
- Նրանք այն անձինք են, ովքեր ընդհանրապես չեն հետաքրքրվում քաղաքականությամբ, նրանց բոլորովին չի հուզում, թե ինչ է տեղի ունենում իրենց երկրի ներսում, անվերապահորեն ենթարկվում են վերևից եկող ցուցմունքմերին և նրանց քաղաքական անհատական մասնակցությունը չափազանց ցածր է։
Ինչպիսի՞ն են լինում քաղաքական մշակույթները, ըստ այն տիպաբանության, որը պայմանավորված է քաղաքական ենթամշակույթների միջև փոխհարաբերություններով։
- Քաղաքական մշակույթները լինում են համաձայնողական և բևեռացված։
Որո՞նք են քաղաքական մշակույթի հիմնատարրերը։
- Քաղաքական արժեքները, արժեքային կողմորոշումները, քաղաքական նորմերը, ավանդույթները, քաղաքական ենթամշակույթները։
Թվարկել քաղաքական մշակույթի տպերը։
- Նահապետական, հպատակային և մասնակցային։
Ինչե՞րն են բնորոշ քաղաքացիական մշակույթին։
- Կողմնորոշվածությունը դեպի քաղաքական ինստիտուտները և քաղաքացիների ակտիվ քաղաքացի մասնակցությունը։
Որո՞նք են այն շրջանները, որ ստանում ենք կյանքի տևողությունը պայմանականորեն բաժանելուց։
- Մինչաշխատանքային, աշխատանքային և հետաշխատանքային շրջանները։
Ինչպիսի՞ երեք կետեր են առանձնացնում այս շրջաններում։
- Մանկությունը, հասունությունը և ծերությունը։
Արդյոք կա՞նգ է առնում սոցիալականացումը։
- Ոչ
Ինչպիսի՞ն է չհետաքրքրված անհատի տեսակը։
- Ովքեր հետաքրքրված չեն քաղաքականությամբ, որոնց ոչինչ չի հետաքրքրում՝ կապված հասարակության զարգացման հետ։
Ո՞ր տեսակներով կարելի է տարբերակել ոչ քաղաքակիրթ երկրի անհատներին։
- Որպես հետաքրքրված, չհետաքրքրված և մասնակցային։
Ո՞ր գործոնները կարելի է առանձնացնել անհատի քաղաքացի սոցիալականացման գործընթացում՝ որպես ամենակարևորներ։
- Միկրոգործոնները, մեզոգործոնները և մակրոգործոնները։
Ո՞րն է նմանակման վիճակը։
- Նմանակման վիճակը դա երբ անհատը փորձում է նմանվել հայտնի մարդկանց։ Վերցնում է ինչ-որ հայտնի մարդու ժեստերը, խոսքերը և օգտագործում առօրյա կյանքում։
Ինչպիսի՞ երևույթ է սոցիալականացումը։
- Շարունակական երևույթ է։
Ո՞ր եզրույթն է ավելի լայն՝ սոցիալականացումը թե՞ քաղաքական սոցիալականացումը։
- Սոցիալականացումը, այն ավելի լայն իմաստ ունի։
Ի՞նչն է կարևոր սոցիալականացման մեջ։
- Կարևոր է սերնդափոխությունը։
Քաղաքական գիտակցություն, վարք և մասնակցություն։
Որո՞նք են կանոնակարգող գործոնները։
- Կանոնակարգող գործոններն են քաղաքական համակարգը, իրավանորմերը, կազմակերպվածությունը և առաջնորդները։
Որո՞նք են այն գործոնները, որոնց ենթարկվում է քաղաքական վարքը։
- Քաղաքական վարքը ենթարկվում գործոնների, որոնք են՝ բնավորությունը, հմտությունը, պահանջմունքը, շահերը և արժեքները։
Ի՞նչ են սահմանում արժեքները։
- Արժեքները սահմանում են քաղաքական այն իդեալները, որոնց իրագործմանը ձգտում են քաղաքականության մասնակիցները։
Ո՞րն է տեսական մակարդակի բնութագրումը։
- Տնտեսական համակարգի բնութագրումը գիտականորեն ավելի հիմնավորված է, հեռու է զգացմունքայնությունից և առավել համակարգված է։
Ովքե՞ր են քաղաքական գիտակցության կրողները։
- քաղաքական գիտակցության կրողներն են անհատները, սոցիալ-քաղաքական խմբերը, սոցիալական հանրույթները։
Ինչպիսի՞ երևույթ է քաղաքական գիտակցությունը։
- Քաղաքական գիտակցությունը փոփոխական երևույթ է։
Ի՞նչ է գիտակցությունը։
- Քաղաքական գիտակցությունը գաղափարների, հայացքների, պատկերացումների, համոզմունքների, դիրքորոշումների, զգացմունքների, ավանդույթների ամբողջությունն է, որոնց վրա կառուցվում են անհատի, հասարակության և իշխանության փոխհարաբերությունները։
Ի՞նչ է քաղաքական վարքը։
- Քաղաքական վարքը սուբյեկտի նպատակաուղղված արարքների և գործողությունների ամբողջությունն է։
Ի՞նչ է քաղաքական մասնակցությունը։
- Քաղաքական մասնակցությունը ժողովրդավարության կարևորագույն բաղկացուցիչներից է, որի կայացման հարցում մեծ է քաղաքական կյանքում քաղաքացիների ներգրավվածության աստիճանը:
Քանի՞ մակարդակի է տարանջատվում քաղաքական գիտակցությունը։
- Քաղաքական գիտակցությունը տարանջատվում է երկու մակարդակների՝ ստորին կամ առաջին և տեսական։
Պահանջ 2` Յուրաքանչյուր տեսադասից առանձնացրե՛ք 10 հարց և պատասխանե՛ք այդ հարցերին։
Պահանջ 3` Հարցերը և դրանց պատասխանները տեղադրե՛ք բլոգում։
Հանձնարարության արդյունքները հրապարակե՛ք բլոգներում և ուղարկե՛ք իմ էլ․ հացեին (s.tamazyan@mskh.am), մարտի 30- ապրիլի 3-ը։


Առցանց ուսուցում
Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <<Հասարակագիտություն>> առարկայի, ապրիլի 6-10-ի հանձնարարություններ
Թեմա՝ <<Անցած թեմաների ամփոփում>>
- Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Հասարակագիտություն>> առարկայի ձեր անցած թեմաները։ (Կարող եք գտնել՝ <<Հասարակագիտության>> 10 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
- Ընտրե՛ք հետևյալ, ցանկացած բաժիններից 2 թեմա։ Օրինակ․
Բաժին՝<<Բարոյագիտություն>>
Թեմա՝ <<Բարոյագիտության հիմնական տեսությունները>>։
- Ի՞նչ է գեղեցիկը
- Կենցաղի և առօրեականության գեղագիտական բնութագրերը
- Գեղեցիկը արվեստում
- Գեղագիտական իդեալ և ճաշակ
- Բարոյագիտության առարկան։ Հիմնական տեսությունները
- Բարոյական արժեքներ
- Բարոյական կշռադատումներ և որոշումների կայացում
- Ազատություն և պատասխանատվություն
- Բարոյագիտության ժամանակակից հիմնահարցեր
- Հոգեբանություն (ցանկացած թեմա)
- Տնտեսագիտության առարկան և խնդիրները
- Արտադրություն։ Արտադրության գործոնները։ Վերարտադրություն։ Տնտեսական աճ
- Շուկայական տնտեսություն։ Արժեք և փող
- Պահանջարկ և առաջարկ
- Արտադրության գործոնները և գործոնային եկամուտները
- Բանկային համակարգ
- Պետության տնտեսական դերակատարությունը
- Միջազգային տնտեսական հարաբերություններ
Էգոիզմ կամ Եսասիրություն (լատ.՝ ego, ես), սեփական անձի չափազանցված ընկալում, եսամոլություն, եսակենտրոնություն։ Եսասերն իր սեփական ցանկությունների բավարարումն ավելի կարևոր է համարում, քան այլոց կարիքները կամ հոգսերը։ Սովորաբար էգոզիմը ընկալվում է երկու կերպ.
• որպես բարոյահոգեբանական հատկանիշ, և
• որպես սոցիահոգեբանական հատկանիշ։
Էգոիզմ եզրի հականիշ է համարվում ալտրուիզմը (այլասիրությունը)՝ սեփական ցանկությունների բացարձակ անտեսումը և այլոց նկատմամբ չափազանցված հոգատարություն ցուցաբերելը։ Շատերի համար մարդկային փոխհաբերությունների
Եսապաշտության դրսևորման ձևերից է անհատապաշտությունը Եսապաշտության կոլեկտիվիզմի հակոտնյան Է․ այն անտեսում է մյուս մարդկանց և հասարակության շահերը։ Եսապաշտության ծագումը, զարգացումն ու գոյությունը հատկապես հետևանք է մասնավոր սեփականատիրական հարաբերությունների, ուստի և կապվում է մասնավոր սեփականատիրական հոգեբանության և տրամաբանության հետ։
Այն ծայրագույն աստիճանի է հասնում կապիտալիստական հասարակարգում։ Բարոյական գիտակցության պատմության մեջ եսապաշտությունը սովորաբար գնահատվել է որպևս բացասական, ոչ բարոյական երևույթ, չնայած միջնադարում, ֆեոդալական հասարակության դեմ մղվող պայքարում, այն հանդես է եկել իբրև անհատի իրավունքների հիմնավորման ձև և այդպիսով կատարել հարաբերականորեն դրական դեր։ ԽՍՀՄ-ում եսապաշտության նախորդ հասարակարգից մնացած ժառանգություն Է, կորցրել է գոյության սոցիալական հիմքերը և դառնում է ժամանակավրեպ երևույթ։
Այլասիրություն (ալտրուիզմ, altruism), հոգատարություն այլ անձանց բարեկեցության կամ շահերի մասին։ Եսասիրության հետ հասարակ հակադրությունը բացահայտում է այլասիրության ըմբռնման որոշ տարբերություններ՝ կապված հակվածության, նկատառումների և վարվելակերպի հետ։ Այլասերը կարող է ուրիշներին օգուտ տալու նպատակ ունենալ, սակայն այդ նպատակն իրականացնելիս չհասնել հաջողության։ Այլասիրությունը երբեմն հասկանում են որպես ավելի մեծ հոգատարություն որոշների, քան սեփական անձի նկատմամբ, իսկ երբեմն՝ հավասար ուշադրություն սեփական անձին և այլոց։ Քանի որ «ուրիշները» սովորաբար ավելի շատ են, քան որոշում կայացնողը, այս տարբերակումը գործնական նշանակություն չունի, սակայն կարող է կարևոր լինել երկու անձի առկայության դեպքում։ Խաղի տեսության վրա հիմնված քննարկումներում հակադրվում են փոխադարձ այլասիրությունը և համընդհանուր այլասիրությունը։ Փոխադարձ այլասերը ուրիշի հանդեպ նույն վարքագիծն ունի, ինչ նա ունի, կամ ակնկալում է, որ կունենա իր հանդեպ։ Համընդհանուր այլասիրությունը, որ հաճախ համարվում է քրիստոնեության հիմնական բարոյական պահանջը, անվերապահ է։ Հասարակական կենսաբանության կիրառությունները ցույց են տալիս, որ անհատների և խմբերի գոյատևման հնարավորությունները կախված են ոչ միայն եսասիրության և այլասիրության ազդեցության ոլորտներից, այլև խնդրո առարկա այլասիրության տեսակից։
Բարոյագիտության ուսումնասիրության օբյեկտ, հասարակական գիտակցության ձևերից մեկը, սոցիալական հասկացություն, որ կատարում է մարդկանց վարքի կարգավորման ֆունկցիա հասարակական կյանքի առանց բացառության բոլոր բնագավառներում։Մորալ կամ բարոյականություն բառը ներմուծվել է Ցիցերոնի կողմից։ Լատիներեն mores նշանակում է հասարակական բարքեր, չգրված կանոններ։Իր պահանջների հիմնավորման և իրագործման եղանակով բարոյականությունը տարբերվում է մասսայական գործունեության ձևավորման մյուս մեթոդներից (իրավունքից, արտադրական–վարչական կարգապահությունից, պետական դեկրետներից, ժողովրդական ավանդույթներից և այլն)։ Բարոյականության մեջ հասարակական անհրաժեշտությունը հասարակության կամ հասարակարգերի պահանջմունքները, շահերը արտահայտվում են տարերայնորեն ձևավորված և ընդհանուր ճանաչում գտած պատվիրանների ու գնահատականների ձևով, որոնք ամրապնդվում են մասսսայական օրինակի, սովորույթի, ավանդույթի, հասարակական կարծիքի ուժով։ Ուստի բարոյականության պահանջներն ընդունվում են անդեմ պիտոյականության ձև, հավասարապես բոլորին ուղղված, բայց ոչ մեկից չելնող հրամանի, պատվիրանի ձև։ Այդ պահանջները հարաբերականորեն կայուն բնույթ են կրում։
Ընդունված կարգի ուժով պահպանվող հասարակ սովորույթից կամ ավանդույթից դրանք տարբերվում են նրանով, որ ստանում են գաղափարական հիմնավորում այն պատկերացման ձևով, թե ինչպես է պատշաճ մարդուն ապրել ու վարվել։
Բարոյականությունը պատմական երևույթ է։ Ծագելով մարդկային հասարակության ձևավորման վաղ աստիճաններում՝ այն զարգանում է տնտեսական և այլ հարաբերությունների փոփոխման, մարդկության նյութական ու հոգևորն կուլտուրայի առաջադիմության ընթացքում։ Համամարդկային տարրերի հետ միասին բարոյականության մեջ մտնում են նաև պատմականորեն անցողիկ և դասակարգային նորմաներ, սկզբունքներ, իդեալներ և այլն։
- Ներկայացրե՛ք յուրաքանչյուր ձեր ընտրած թեմայի մասին հետաքրքիր մի աշխատանք, որի մեջ կպարունակի ոչ միայն տվյալ թեմային վերաբերող ընդունված նյութեր, այլ նաև կլինեն ձեր կարծիքները, վերլուծությունները և քննադատությունները։
- Հանձնարարության արդյունքները հրապարակե՛ք բլոգներում և ուղարկե՛ք իմ էլ․ հացեին (s.tamazyan@mskh.am), ապրիլի 6 -ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում։
5. Շաբաթվա ավարտին տեղի կունենա տեսադաս, որի ընթացքում սովորողները կներկայացնեն իրենց աշխատանքները և թեմայի վերաբերյալ կլինի քննարկումներ։

