Հեռավար-առցանց ուսուցում հայոց պատմությունից/ մարտի 30-ապրիլի 10

30-3

Թեմաներ՝ <<Ազատագրական պայքարը XVIII դարի երկրորդ կեսին>>
1- <<Հնդկահայ ազատագրական կենտրոնը>>
<<Հայոց պետականության վերականգնման խնդիրը XIX դարի առաջին կեսին>>
2- <<Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին>>

1- <<Հնդկահայ ազատագրական կենտրոնը>>

 

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Հնդկահայ ազատագրական կենտրոնը>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
  • Հովսեփ Էմինը և Մովսես Բաղրամյանը, Հայաստանի ազատագրական գործի շրջանակներում, Ի՞նչ էին համոզում հնդկահայ գործիչների մի մասին։ Համոզեցին, որ Հայաստանի ազատագրման գործում հնարավոր չէ հասնել հաջողության առանց ժողովրդի աջակցության։
  • Ըստ՝ Շ․ Շահամիրյանի, ինչպե՞ս պետք է տեղի ունենար Հայաստանի ազատագրությունը։ Պետք է իրականանար օտարի լծի դեմ համաժողովրդական ապստամբության շնորհիվ։
  • Շ․ Շահամիրյանը ինչպե՞ս էր ցանկանում Վրաստանը միացնել Հայաստանի ազատագրական գործին, ի՞նչ գործողություններ իրականացրեց այդ նպատակի համար։ Նա առաջարկեց Հերակլին կատարել բարեփոխումներ Վրաստանում, որոնք երկիրը կհզորացնեին։ Նաև Շահամիրյանը օգնելու նպատակով նվերներ ուղարկեց վրաց թագավորին և հայտնեց որ պատրաստվում է տեղափոխվել Վրաստան։
  • Ո՞վ է ՝ <<Նոր տետրակ, որ կոչի յորդորակ>> գրքույկի հեղինակը, ինչո՞վ էր գրքույկն առանձնանում հայ իրականության մեջ։ Հեղինակը Մովսես Բաղրամյանն էր և դա առաջին հրապարակախոսական տպագիր աշխատությունն էր, ինչով առանձնանում էր հայ իրականության մեջ։
  • <<Նոր տետրակում>> ինչու՞ էր քննադատվում միապետական համակարգը, ի՞նչ փաստարկներ էր բերվում այդ կապակցությամբ։ Հեղինակը միապետական համակարգը համարում էր պետության անկման պատճառներից մեկը և ասսւմ էր, որ ի վիճակի չէ մարդը անսխալ կառավարել, իսկ թագավորի սխալը դժբախտություն է երկրի համար։
  • Ինչպե՞ս արձագանքեց Սիմեոն Երևանցին <<Նոր տետրակը>> ստանալուց հետո և ինչու՞։ Նա կարգադրեց այրել գիրքը և փակել տպարանը, ինչու, որովհետև ուզումեր զգուշանալ երիտասարդների անժամանակ ապստամբելու վտանգից։
  • Ի՞նչ էր իրենից ներկայացնում՝ <<Որոգայթ փառաց>> աշխատությունը (կարճ)։ Պետք է կիռարվեր Հայաստանի անկախության վերականգնումից հետո, և այն ապագա հայկական պետության կառավարման օրենքների հավաքածուն էր։
  • Ըստ՝ <<Որոգայթ փառացի>>, ինչպիսի՞ պետական մարմիններ պետք է ստեղծվեին պետականության վերականգնումից հետո։ Բարձրագույն օրենսդիր մարմինը՝ «հայոց տունը» պետք է կազմվեր ժողովրդի կողմւց ընտրված փոխանորդներից։ Հայաստանում պետք է իշխեր օրենքը։ «հայոց տունը» պարտավոր էր ստեղծել գործադիր իշխանություն։ Այդ նպատակով պատգամավորներից պետք է ընտրվեին տասներեք հոգի, որոնցից մեկը վիճակահանությամբ դառնալու էր նախագար, մյուսները՝ նախարարի խորհրդակիցներ։
  • Ո՞վ էր <<Հարավային>> ծրագրի հեղինակը, ներկայացրեք ծրագիրը (կարճ)։ ծրագրի հեղինակը Շահամիր Շահամիրյանն էր,այն բաղկացած էր 20հոդվածից։ Այս նախագծով Ռուսաստանի օգնությամբ ազատագրված Հայաստանը պետք էր հռչակվեր հանրապություն՝ խորհրդարանական կառուցվածքով։
  • Ինչու՞ Հայաստանի ազատագրության այս երեք ծրագրերը, նույնիսկ չքննարկվեց ռուսական իշխանության կողմից։ Ավելի շատ կարևորում էր Թուրքիայի հետի լավ հարաբերություները։
  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցինՆերկայացրե՛ք Հայաստանի ազատագրության ձեր ծրագիրը, որը իրատեսական կլիներ XVIII դարի Հայաստանյան պայմաններում։🚫
  2. Հանձնարարության արդյունքները հրապարակե՛ք բլոգներում և ուղարկե՛ք իմ էլ․ հացեին (s.tamazyan@mskh.am), մարտի 30-ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում։1584745132

2-<<Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին>>

 

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին>> թեմանները․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեմանները համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
  • XIX դարի սկզբին ի՞նչ խանություններից էր բաղկացած Արևելյան Հայաստանը։ Բաղկացած էր՝ Երևանի, Ղարաբաղի, Նախիջեևանի, Մակուի և Գանձակի խանություններից։
  • Ինչպե՞ս էր կոչվում Երևանի խանության կառավարիչն, ի՞նչ իշխանություն ուներ նա։ Կոչվում էր սարդար (զորագլուխ) և օժտված էր ռազմավարչական մեծ իշխանությամբ։
  • Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան Անդրկովկասում 1801 թվականին։ Այդ թվին Արևելյան Վրաստանը բռնակցվեց Ռուսաստանին, որոնց մեջ մտնում էին Լոռին,Շամշադինը, և Փամբակը։
  • Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան Անդրկովկասում 1804 թվականին։ Ռուս զորքը գրավում է Գանձակը որից հետո սկսվում է ռուս֊պարսկական պատերազմը(1804֊1813)ինչը ավարտվում է պարսիկների պարտությամբ։
  • Ե՞րբ է կնքվել Գյուլիստանի հաշտության պայմանագիրը, ըստ այդ պայմանագիրի ի՞նչ տարածքներ անցան Ռուսաստանին։ կնքվել է 1813թվին հոկտեմբերի 12֊ին, Արցախում՝ Գյուլիստան գյուղում։ Ռուսաստանին անցան Արևելյան Հայաստանի զգալի մասը՝ Լոռին, Գանձակը, Շիրակը, Փամբակը, Շահմադինը։
  • Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցավ 1826 թվականի հուլիսին։ Աբաս֊Միրզանը այդ թվականին 60 հազարանոց զորքով ներխուժում է Արցախ և պաշարում Շուշիի բերդը։
  • Նկարագրե՛ք 1826 թվականի սեպտեմբերի 3-ի Շամքոր գետի ափին տեղի ունեցած ճակատամարտը։ Շամքոր գետի ափին 1826թ֊ի սեպտ. 2֊ին երկու հազարանոց զորագնդով հայազգի գեներալ Վալերիան ջախջախում է պարսիկների 60 հազարանոց բանակը և հետ գրավում Գանձակը։
  • Նկարագրե՛ք 1826 թվականի սեպտեմբերի 13-ի Գանձակում տեղի ունեցած ճակատամարտը։ Գանձակում 1826թ֊ի սեպտ. 13֊ին Պասկեևիչի 8 հազարանոց զորքը ջախջախիչ հարված է հասցնում Աբաս֊Միրզայի 35 հազարանոց զորքին ու դուրս հանում այնտեղից։
  • Նկարագրե՛ք Երևանի բերդի գրավումը։ Ռուսական Զորքերը 1827թ֊ի սեպտեմբերին գրավում են Սարդարապատը ու նորից պաշարում Երևանի բերդը։ հոկտեմբերի 1ին առավոտյան հայ կամավորները և ռուսական զորքերը գրավում են Երևանի բերդը։ Երևանի գրավումը ռուսական զորքերի ամենամեծ հաղթանակն էր 1826֊1828թթ ռուս֊պարսկական պատերազմում։
  • Ներկայացրե՛ք Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը։ Հաշտության պայմանագիրը կնքվում է 1828թ փետրվարի 10֊ին Թուրքմենչայ գյուղում, որը գտնվում էր Թավրիզ֊Թեհրան ճանապարհին։ Արևելյան Հայաստանի ևս մի մեծ մասը՝ Երևանի և Նախիջևանի խանությունները, անցնում են Ռուսաստանին, նաև վերադարձվում են ետ Պարսկահայքի և Ատրպատականի գավառները պարսիկներին։
  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցինԻնչու՞ էին հայերն աջակցում ռուսներին՝ ռուս-պարսկական պատերազմներում, ի՞նչ տվեց դա Հայաստանին։ Հայերը ուզում էին անկախանալ Ռուսաստանի օգնությամբ, բայց նրանց ոչինչ չտվեց, նրանք անցան մեկ ուրիշի տիրապետության տակ։
  2. Հանձնարարության արդյունքները հրապարակե՛ք բլոգներում և ուղարկե՛ք իմ էլ․ հացեին (s.tamazyan@mskh.am), մարտի 30-ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում։Capture_of_Erivan_Fortress_by_Russia,_1827_(by_Franz_Roubaud)
    Երևանի բերդի գրավումը։

 

6-10

Առցանց ուսուցում
Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <<Հայոց պատմություն>> առարկայի, ապրիլի 6-10-ի
  հանձնարարություններ

 Թեմա՝ <<Անցած թեմաների ամփոփում>>

 

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Հայոց պատմություն>> առարկայի ձեր անցած թեմաները։  (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 10 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Ընտրե՛ք հետևյալ, ցանկացած բաժիններից 2 թեմա։ Օրինակ․
    Բաժին՝
    <<Վանի համահայկական թագավորությունը>> 
    Թեմա՝ 
    <<Արգիշտի I-ը >>։

 

  • Վանի համահայկական թագավորությունը
  • Հայկազուն-Երվանդականների թագավորությունը
  • Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորությունը
  • Մեծ Հայքի Արշակունյան թագավորությունը I-III դարերում
  • Քրիստոնեության հռչակումը պետական կրոն։ Ավատատիրության հաստատումը
  • Արշակունյան թագավորությունը IV դարում և V դարի սկզբին
  • Հայկական պետականության նախարարական շրջանը
  • Հայաստանի Բագրատության թագավորությունը
  • Հայոց պետականությունը XI-XIV դարերում
  • Կիլիկիան Հայաստանը
  • Կորուստների և վերականգնումի ժամանակաշրջան (XV դ․-XVII դ․ առաջին կես)

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ

Համաշխարհային քաղաքակրթության մեջ նոր ժամանակաշրջան սկսվեց, երբ ճգնաժամ ապրող հեթանոսական կրոնին ու բազմաթիվ կուռքերի պաշտամունքին փոխարինելու եկավ նոր, միաստվածային կրոնը` քրիստոնեությունը: Նոր կրոնի հիմնադիրը Հիսուս Քրիստոսն էր, որը գործել է Հրեաստանում: Նա քարոզում էր սեր մարդկանց, բնության եւ ամբողջ աշխարհի նկատմամբ: Քրիստոսի ծնունդով հիմք դրվեց նոր թվականությանը եւ քաղաքակրթության նոր փուլին: Հիսուս Քրիստոսին հրեա կրոնավորների պահանջով հռոմեացիները 33թ. Երուսաղեմում խաչեցին: Սակայն դա չկասեցրեց նոր ուսմունքի ու մարդկային բարոյականության նոր գաղափարների տարածմանը ամբողջ աշխարհում: Քրիստոսի 12 աշակերտները` առաքյալները եւ բազմաթիվ հետեւորդները սկսեցին քրիստոնեական վարդապետությունը քարոզել բոլոր երկրներում: Սկզբում ամենուրեք թշնամաբար էին ընդունում նոր ուսմունքը, հալածում էին քրիստոնյաներին, որոնք ստիպված էին գործել խիստ գաղտնիության պայմաններում: Չնայած հարուցված դժվարություններին, քրիստոնյաների թիվն աշխարհի բազմաթիվ երկրներում օրեցօր աճում էր` ընդգրկելով ոչ միայն ստորին խավերին, այլեւ ազնվականության լայն շերտերին: Բազմաթիվ երկրներում հետզհետե նախադրյալներ էին ստեղծվում` ժողովրդական լայն զանգվածների հոգեւոր կարիքները այլեւս չբավարարող հեթանոսական հավատալիքների փոխարեն քրիստոնեությունը պետական կրոն դարձնելու համար: Նոր կրոնը, նրա քարոզած բարոյականության եւ մարդկային ապրելակերպի նոր գաղափարները տարածում էին ստացել նաեւ Հայաստանում: Մեր երկիրը հանդիսացավ աշխարհում առաջինը, որը 301թ. քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն: Հայ ժողովուրդը առաջինն ընկալեց եւ ընդունեց նոր վարդապետության առաջադիմական գաղափարները, հրաժարվեց հեթանոսական հնացած հավատալիքներից եւ քրիստոնեական հավատքի հիմքերի վրա ստեղծեց նոր եւ առաջադեմ մշակույթ, փորձեց հենվել բարոյականության նոր` հումանիստական սկզբունքների վրա: Հայաստանում, ըստ ավանդության, քրիստոնեություն են քարոզել եւ քրիստոնեական համայնքներ ու կազմակերպություն` եկեղեցի են ստեղծել Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից երկուսը Թադեոսը եւ Բարդուղիմեոսը, որոնք դարձել են Սանատրուկ թագավորի թագավորի հալածանքների զոհերը: Մեր եկեղեցին կոչվում է Առաքելական, քանի որ նրա կազմակերպական հիմքը դրել են այդ առաքյալները: II-IIIդդ. գաղտնի գործող քրիստոնեական համայնքների թիվը Հայաստանում աճել է: Հայոց Տրդատ III Մեծ թագավորը (287-330թթ.) եւս սկզբնական շրջանում հալածում էր քրիստոնյաներին: Նա տանջանքների ենթարկեց ու Արտաշատի արքունի բանտում` Խոր Վիրապում բանտարկեց քրիստոնեության ակտիվ քարոզիչ Գրիգոր Լուսավորչին: Արքային հայտնի էր դարձել, որ Գրիգորը ոչ միայն քրիստոնյա է, այլեւ իր հորը` Խոսրով II-ին սպանող Անակ Պարթեւի որդին է: Հավանաբար Գրիգորը կմնար բանտում, իսկ Տրդատը դարձի չէր գա, եթե տեղի չունենար մի հետաքրքիր, սակայն ցավալի վախճանով իրադարձություն: Հռոմեական կայսրության մեջ խիստ հալածանքներ էին սկսվել քրիստոնյաների նկատմամբ, որոնցից շատերը ստիպված ապաստանում էին Հայաստանում, ուր զանգվածային հալածանքներ չկային: Այդ փախստականներից էին նաեւ մի խումբ քրիստոնյա կույսեր, որոնց առաջնորդում էր Գայանեն: Այդ խմբում էր գեղեցկուհի Հռիփսիմեն: Տրդատ Մեծը սիրահարվեց Հռիփսիմեին եւ փորձեց կնության վերցնել նրան: Սակայն իրենց Քրիստոսի ծառայությանը նվիրած կույսը չէր ցանկանում ամուսնանալ, առավել եւս հեթանոսի հետ: Բարկացած Տրդատը հրամայեց տանջամահ անել Հռիփսիմեին, Գայանեին եւ մյուս կույսերին: Շուտով Տրդատը խիստ զղջաց իր դաժանության համար եւ հոգեկան ծանր ապրումների մեջ ընկնելով հիվանդացավ: Ըստ ավանդության, արքայի քույր Խոսրովիդուխտի երազի շնորհիվ Գրիգոր Լուսավորչին դուրս բերեցին բանտից, եւ նա բժշկեց ու դարձի բերեց Տրդատին: Հայոց արքան, նրա ընտանիքը, նախարարները եւ զորքը 301թ. Տարոնի Աշտիշատ ավանի մոտ, Արածանի գետում մկրտվեցին Գրիգոր Լուսավորչի կողմից, որն էլ դարձավ Հայոց առաջին կաթողիկոսը: Հայաստանում հեթանոսական հավատալիքները արգելվեցին եւ պետական կրոն հռչակվեց քրիստոնեությունը: Երկրի կարեւոր հոգեւոր կենտրոն Աշտիշատում Արամազդի, Վահագնի, Անահիտի տաճարները կործանվեցին եւ կառուցվեց առաջին քրիստոնեական եկեղեցին: Վաղարշապատում կույսերի նահատակման վայրերում նրանց անուններով կառուցվեցին եկեղեցիներ, ինչպես նաեւ Մայր տաճարը: Բոլոր հեթանոսական տաճարները վերածվեցին եկեղեցիների: Քրմերը փորձեցին դիմադրել նոր կրոնի տարածմանը, սակայն արքունի զորքերը Տարոնում պարտության մատնեցին նրանց, իսկ քրմապետ Արձանը զոհվեց: Հեթանոսական ամբողջ հոգեւոր ու նյութական մշակույթը ոչնչացվեց, որպեսզի ոչինչ չհիշեցներ հին աստվածներին: Դա բավական ծանր հարված էր հայկական հազարամյակների մշակույթին: Սակայն դեռեւս երկար ժամանակ էր պետք, մինչեւ քրիստոնեությունը թափանցեր ժողովրդի բոլոր խավերի մեջ եւ վերջնականապես դուրս մղեր հեթանոսության մնացորդները: Այսպիսով` Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որտեղ, մյուս բոլոր երկրներում դաժան հալածանքների ենթարկվող քրիստոնեությունը ճանաչվեց պետական կրոն: Դա կատարվեց մի շրջանում, երբ մեր երկու հարեւան գերտերությունները` Պարսկաստանը եւ Հռոմը թշնամաբար էին տրամադրված նոր կրոնի նկատմամբ: Հայաստանը պետք է բավական հզոր եւ ինքնուրույն լիներ, որպեսզի կարողանար դեմ գնար նրանց եւ կատարեր հոգեւոր-մշակութային հեղափոխություն: 311թ. Հռոմի կայսր Մաքսիմիանոս Դայան արշավեց Հայաստան, սակայն Տրդատը պարտության մատնեց կայսերական բանակին եւ Մեծ Հայքին վերամիավորեց Մծբինի պայմանագրով Հռոմին միացված Ծոփքը, Աղձնիքը, Կորդուքը, Ծավդեքը: Հայաստանը ստիպված չեղավ երկար պայքարել նախկին դաշնակից Հռոմի դեմ: 313թ. Հռոմեական կայսրության մեջ թույլատրվեց ազատորեն դավանել քրիստոնեությունը` մյուս կրոնների շարքում, իսկ 324թ. դարձավ պետական կրոն, սակայն հեթանոսական կրոնները չարգելվեցին: Միայն 381թ. քրիստոնեությունը հռչակվեց Հռոմի պաշտոնական ու միակ կրոնը: Տրդատ Մեծը եկեղեցուն նվիրեց հեթանոսական տաճարների ու քրմերի ամբողջ ունեցվածքը եւ այլ կալվածքներ: Եկեղեցուն էր տրվում տասանորդ տուրքը` երկրի ամբողջ բերքի մեկ տասներորդ մասը: Հաջորդ թագավորները եւ խոշոր նախարարները եկեղեցուն էին նվիրում նորանոր հարստություններ: Եկեղեցին, այսպիսով, ժամանակի ընթացքում դառնում է երկրի խոշորագույն հողատերերից մեկը եւ զիջում էր միայն արքունիքին: Հայոց եկեղեցին իր տնտեսական հզորության ու հարստության շնորհիվ ձեռք բերեց խոշոր քաղաքական ազդեցություն եւ հետզհետե դարձավ երկրի իշխող ուժերից մեկը: Հայ առաքելական եկեղեցին սկզբում մաս էր կազմում քրիստոնեական համաշխարհային եկեղեցուն: Հայոց եկեղեցու դավանաբանության հիմքում դրված են քրիստոնեական եկեղեցու առաջին երեք տիեզերական ժողովների (Նիկիայի` 325թ., Կոստանդնոպոլսի` 380թ., Եփեսոսի` 431թ.) որոշումները: Քաղկեդոնի 451թ. ժողովում ընդունված որոշումների արդյունքում տիեզերական քրիստոնեական եկեղեցին պառակտվեց, եւ Հայոց եկեղեցին դարձավ ինքնուրույն: Հայոց եկեղեցին կարեւոր դեր է կատարել միասնական պետականության պահպանման համար, իսկ այդ կարեւոր ազգային արժեքի կորստից հետո եկեղեցին իր վրա է վերցրել հայ ժողովրդի ղեկավարությունը, մեր մշակույթի պահպանման ու զարգացման ողջ ծանրությունը, գլխավորել է ազատագրական շարժումները, հայ երիտասարդության մեջ սերմանել ու վառ է պահել ազգային գիտակցությունը:

Ավատատիրության հաստատումը

Համաշխարհային պատմության մեջ III-V դդ. մեծ և հեղաշրջիչ փոփոխությունների ժամանակաշրջան էին:

Ստրկատիրական հարաբերությունները քայքայվում էին՝ ճանապարհ տալով իրենց ընդերքում ձևավորվող նոր ավատատիրական (ֆեոդալական) հարաբերություններին: Հայաստանում անցումը ավատատիրության կատարվում էր առավել արագ, քան Արևմուտքի որոշ երկրներում, որտեղ ստրկատիրությունը խոր արմատներ էր ձգել:

Ավատականացման միտումներ Հայաստանում նկատվում էին դեռևս մեր թվականության առաջին դարերում, սակայն ավատատիրության հաղթանակի հետևանքով IV դ. սկզբներից մեր հայրենիքում կարևոր վերափոխություններ են կատարվում թե’ տնտեսության և թե’ կրոնի ու պետական կառուցվածքի մեջ:

Ավատականացման հետևանքով ձևավորվեցին ազատների և անազատների դասերը: Եթե մինչ ավատատիրության հաղթանակը գյուղական համայնքների պարտականությունն էր հարկեր տալ պետությանը և պարհակներ կատարել, ապա դրանից հետո ազատ համայնականներն աստիճանաբար վերածվեցին անազատների: Այժմ նրանք պարտավոր էին բերքի մի մասը վճարել իրենց հողերին տիրացող կամ տիրացած ավատատեր-հողատերերին և նրանց համար կատարել հարկադիր աշխատանք (պարհակ): Աստիճանաբար նրանք վերածվում էին հողի վարձակալների: Միաժամանակ, ագարակ-դաստակերտներում բանող մշակ-ստրուկները, որոնց աշխատանքը դարձել էր խիստ անարտադրողական, իրենց արտադրանքի մի մասի նկատմամբ ձեռք էին բերում որոշ իրավունքներ և իրավապես աստիճանաբար հավասարվում շինականներին կամ գյուղացիներին: Ագարակ-դաստակերտները դրա հետևանքով վերածվեցին սովորական գյուղական բնակավայրերի՝ հաճախ պահպանելով ագարակ կամ դաստակերտ անվանումը: Շինական գյուղացիներից և մշակ-ստրուկներից ձևավորվեց անազատների դասը:

Երկրի ավագանուց և արքունի նախկին պաշտոնյաներից ձևավորվեց ազատների դասը: Ազատների դասի մեջ էին մտնում աշխաիհակալ և աշխարհատեր իշխանները, գավառակալ և գավառատեր նախարարները, արքունիքից որպես ուտեստ հողակտորներ ստացած զինվորականները, աստիճանավորները և այլք: Նրանց հաջողվում է ժառանգական դարձնել զբաղեցրած պաշտոնները: Պաշտոնների հորից որդուն անցնելու հետևանքով ազատների դասն աստիճանաբար ենթակայության տակ առավ իր կառավարչությանը հանձնված հողերը, որոնք նրան էին տրված կառավարելու կամ պայմանական հողատիրության սկզբունքով: Ձևավորվեց ավատատերերի խավը: Խոշոր ավատատերը կոչվում էր իշխան կամ նախարար, իսկ նրա տիրույթը՝ իշխանություն կամ նախարարություն: ժամանակի ընթացքում արքունիքը ճանաչեց ավատատերերի մեծ մասի ժառանգական իրավունքը նրանց ենթակայության տակ գտնվող հողերի նկատմամբ:

Նախարարությունները ինքնուրույն իշխանություններ չէին, սակայն դրանց կախումը թագավորից ու արքունիքից թույլ էր: Ավատատիրության խորացման հետևանքով նախարարները հաճախ ընդվզում էին արքունական իշխանության դեմ՝ փորձելով չենթարկվել: Որպես պատասխան, Հայոց թագավորներն արյան մեջ էին խեղդում անհնազանդության բոլոր փորձերը՝ հաճախ բնաջնջելով նախարարական ամբողջ ընտանիքներ:

Քրիստոնեական եկեղեցին արագ վերածվեց ավատատիրական կառույցի, իսկ հոգևորականները, վերածվելով ավատատերերի, լրացրին ազատների դասը: Վերջինս ապահարկ էր, այսինքն ազատված էր հարկեր վճարելուց:

  1. Ներկայացրե՛ք յուրաքանչյուր ձեր ընտրած   թեմայի մասին հետաքրքիր մի աշխատանք, որի մեջ կպարունակի ոչ միայն թվյալ թեմային վերաբերող ընդունված նյութեր, այլ նաև կլինեն ձեր կարծիքները, վերլուծությունները և քննադատությունները։
  2. Հանձնարարության արդյունքները հրապարակե՛ք բլոգներում և ուղարկե՛ք իմ էլ․ հացեին (s.tamazyan@mskh.am), ապրիլի 6 -ապրիլի 10 ընկած ժամանակահատվածում։
    5. Շաբաթվա ավարտին տեղի կունենա տեսադաս, որի ընթացքում սովորողները կներկայացնեն իրենց աշխատանքները և թեմայի վերաբերյալ կլինի քննարկումներ։
    Copy of Haykakan_lernasxar_smoll

 

 

 

Оставьте комментарий