1․Ընթերցողական նախագծեր
Քոլեջի սիրելի սովորողներ մարտի 30 — ապրիլի 14-ը առաջարկում եմ կարդալ այս երեք պատմվածքները։ Երեք ստեղծագործություններն էլ ինչ-որ իմաստով ասելիքի ընդհանրություններ ունեն և այս օրերին մեզ խորհել են տալիս։ Ուշադիր կարդալուց հետո շարադրեք վերլուծեք պատմվածքները՝ կատարելով նաև առաջադրաքների փաթեթը։
Քոլեջի 1-1, 1-3, 2-րդ կուրսեր
Պատմվածքներին վերաբերող առաջադրանքների փաթեթ
1․Հեղինակների՝ Խորխե Բուկայի, Օսկար Ուալդի և Նար-Դոսի մասին մասին հետաքրքիր փաստեր գտիր համացանցից և տեղադրիր քո բլոգում։
- Խորխե Բուկայի իսպանական տպագրողները ասում են, որ իսպանական հասարակական տրանսպորտում ամեն օր կարելի է հանդիպել 1-3 մարդու, ովքեր տարված կարդում են բժիշկ Բուկայի գրքերը։
- Ուայլդը 1895թ. դատապարտվել է 2 տարվա բանտարկության: Գրողի հոգեկան ընկճվածությունն ու տառապանքն արտացոլվել են «Ռեդինգյան բանտի բալլադը» (1897թ.) պոեմում և հետմահու լույս տեսած “De profundis” («Անդունդից», 1905թ.) նամակ-խոստովանության մեջ: Բանտից ազատվելուց հետո տեղափոխվել է Փարիզ և մինչև մահն ապրել Սեբաստիան Մելմոտ անվամբ:
- Թեև Նար֊Դոսը աշխատում էր պահպանողական «Նոր դար» լրագրի խմբագրատանը, իր սեփական հայացքները լրիվ այլ էին: Գրողը դեմ էր պահպանողականների խավարամոլությանը, ծաղրում էր կղերական ոգին, հետամնաց ավանդապահությունը:
2․ Վերլուծիր երեք պատմվածքները՝ արտահայտելով քո վերաբերմունքը, գտիր թեմայի և ասելիքի նմանություններն ու տարբերությունները, գրիր նաև երեք պատմվածքներին բնորոշ ոճերի մասին։
Այս երեք պատմվածքներում էլ առկա էր Աստծո ոգին և մարդկային ագահությունը։ Սրանք առակներ են, որ մարդկանց կցուցանեն լինել բարի և չլինել ագահ։ Երեքն էլ շատ խորը իմաստ ունեն։ Աստված միշտ վերևում է և տեսնում է քո լավ ու վատ գործը։ Նար֊Դոսի «Ագահության սկիզբը» առակը ցուցանում է, որ ագահությունը կկործանի մարդուն, պետք է բավարարվել քո ունեցածով և չլինել անկուշտ։ Ինձ ավելի շատ դուր եկավ Խորխե Բուկայի «երկրնքի դարպասների մոտ» առակը, քանի որ այն շատ ճշմարիտ իմաստ ունի։ Մենք ավելի շատ մեղք կգործեինք, եթե իմանայինք որ մեզ կներեն։
3․ Պատմվածքներից առանձնացրու այն տողերը, մտքերը, որոնք կարևորում ես, քեզ մտածել են տալիս։
«Ադամը սկսեց երդվել և, տեսնելով, որ էլ ուրիշ ճար չկա, ոտով սկսեց հրել քարը, որպեսզի դա այն կողմն ընկնի, և յուր հողի տարածությունը մի քիչ էլ մեծանա:
Անծանոթը տեսավ այդ, հանկարծ թողեց նրան, վեր կացավ և, դառնությամբ ժպտալով, ասաց.
— Գնա՜, ա՜յ մարդ, թող այս երկրի վրա քո աչքը ոչինչ չկշտացնե:
Ասաց և չքացավ:
Ադամը հասկացավ, որ այն աստված էր և եկել էր իրեն փորձելու:
Ասում են, որ այդ ժամանակվանից սկսած մարդու աչքը ոչինչ չի կշտացնում կամ, ինչպես ասում են, մարդու աչքը ծակ է»: Նար- Դոս
5․Ի՞նչ գիտես Սուրբ Պետրոսի մասին։ Գիտե՞ս արդյոք Քրիստոսի 12 առաքյալներին։
Սբ. Պետրոսը Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից մեկն է։ Ըստ Ավետարանի նա ծնվել է Պաղեստինի Բեթսայիդա քաղաքում։ Նրա եղբայրն էր Անդրեաս առաքյալը։ Քաղաքը գտնվում էր Տիբերական լճի ափին, ինչն էլ հիմանվորում է Պետրոսի՝ ձկնորս լինելու հանգամանքը։
Այո, Քրիստոսի 12 առաքյալներն են՝ Պետրոսը, Անդրեասը, Հակոբոսը, Հովհաննեսը, Փիլիպոսը, Բարդուղիմեոսը, Թադեոսը, Թովմասը, Մաթեոսը, Հակոբոս Ալփյանը, Սիմոն կանանացին և Հուդա Իսկարիովտացին։
6․Թվարկիր՝ Աստծո տասը պատվիրաններից քանիսը գիտես։
Գիտեմ Աստծո բոլոր պատվիրանները։ Դրանք են՝














