Մարտի 30-ից ապրիլի 3-ը -նախագծեր
Մարդու տնտեսկան գործունեության հտևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները:
Գաղափար կենսոլորտի մասին,կենսոլորտի բաղադրիչները,կենդանի նյութ:
Մարդկության համար առավել հրատապ են հետևյալ համամոլորակային հիմնախնդիրները, կապված բնապահպանության հետ.
1.Բնապահպանական հիմնախնդիրը՝ կապված բնական միջավայրի խախտման հետ,
2.համաշխարհային օվկիանոսի հիմնախնդիրը՝ առաջին հերթին կապված նրա կենսաբանական արդյունավետության և աղտոտման հետ,
3. Կլիմայի փոփոխության հիմնախնդիրը
Կենսոլորտ
Երկիր վրա գոյություն ունեցող բոլոր օրգանիզմները և այն միջավայրը, որտեղ նրանք ապրում են կազմում է երկրի կենսոլորտը: Այսինքն կենսոլորտը երկրի արտաքին թաղանթն է պատված կենդանի օրգանիզմներով: Աշխարհագրական թաղանթում կենսոլորտը տարածվում է քարոլորտի վերին շերտում, մթնոլորտում մինչև օզոնի շետը և ջրոլորտում ամբողջությամբ:
Կենսոլորտ հասկացությունր տվել է ավստրիացի գիտնական էդվարդ Զյուսը դեռևս 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն ընդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար:
Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: Դրանք իրենց չափերով տարբեր են, ունեն տարբեր կառուցվածք, կենսագործունեության առանձնահատկություններ և հետաքրքիր հարմարանքներ, որոնք հնարավոր են դարձնում կյանքը երկրագնդի տարբեր ոլորտներում:
Կենդանի օրգանիզմների, մարմինների ողջ համալրումը, որ բնակեցնում են Երկիրը, ֆիզիկա-քիմիական առումով միացյալ է, անկախ իրենց սիստեմատիկ պատկանելիության։ Կենդանի նյութի զանգվածը համեմատաբար փոքր է և գնահատվում է 2,4-3,6×1012 տոննա մեծությամբ (չոր վիճակում) և կազմում է Երկրի մյուս ոլորտների զանգվածի 10−6 քիչ։ Բայց դա մեր մոլորակի ամենահզոր երկրաքիմիական ուժերից մեկն է, քանզի կենդանի նյութը ոչ միայն բնակեցնում է կենսոլորտը, այլև կերպարանափոխում է Երկրի պատկերը։ Կենդանի նյութը տարածված է Կենսոլորտում շատ անհավասարաչափ։
Լրացուցիչ աշխատանք
Բերել առօրյաում ձեզ հանդիպող մարդու տնտեսկան գործունեության հտևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրների օրինակներ, տալ դրանց հնարավոր լուծումներ:
Օրինակ՝ Մեր քաղաքի օդի աղտոտվածությունը։
Երևան քաղաքում կանաչ տարածքների կրճատումը, մեքենաների թվի ավելացումը և անվերջ ընթացող շինարարությունները օդի աղտոտվածության պատճառ են հանդիսանում: Հիմնական պատճառը քաղաքաշինությունն է, որովհետեւ բացարձակ չեն պահպանում էկոլոգիական նորմերը Երևանում։ Սկսել են գործել որոշ արտադրություններ, որոնց արտանետումները կարող են խիստ վնասակար լինել: Փոշու քանակը մի քանի անգամ գերազանցում է սահմանային թույլատրելի արժեքները, և գերազանցում օզոնը, իսկ դա ցուցանիշ է, որ ֆոտոքիմիական թունամշուշը Երևանում միշտ առկա է։
Երևանաբնակներից ոմանք գիշերը աստղերի չերևալը կապում են քաղաքի աղտոտվածության հետ:
Նաև մեր քաղաքի աղբի խնդիրը։
Եթե ես լինեի Հայաստանի ղեկավարը, կկազմակերպեի շաբաթօրյակներ։ Ամեն շաբաթ կհրամայեի ժողովրդին դուրս գալ իրենց տներից և հավաքել շրջակայքը։ Կտուգանեի քաղաքացիներին աղբը գետնին թափելու համար։ Պետք է պայքարել աղբի դեմ։
-
Զատկական ընտանեկան ծես
- ուսումնասիրել ձվի օգտակար հատկությունները
Հավի ձու. ինչո՞վ է օգտակար

Աշխարհի բազմաթիվ երկրներում հոկտեմբեր ամսվա երկրորդ ուրբաթ օրը, այս տարի՝ հոկտեմբերի 10-ին, Ձվի համաշխարհային օրնէ նշվում (World Egg Day), ինչի առթիվ էլ NEWS.am Medicine-ի խմբագրությունն առաջարկում է հավի ձվի օգտակար հատկությունների մասին տեղեկանալ:
Օգտակար հատկություններ
Հավի ձուն օրգանիզմի համար օգտակար 12 վիտամիններ է պարունակում. Այն բավականաչափ հարուստ է հատկապես А, В1, В2, В9 (ֆոլաթթու) եւ Е վիտամիններով, իսկ D վիտամինի բաղադրությամբ միայն ձկան յուղին է զիջում: Օգտակար միներալներից էլ կալցիումը, ֆոսֆորը, յոդը, երկաթը, պղինձն ու կոբալտն են առկա:
Որոշ փորձագետների պնդմամբ, ձուն նաեւ հակաօքսիդանտային հատկություններով է աչքի ընկնում. շաբաթական մի քանի ձու ընդունող կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման անհամեմատ ցածր ռիսկ է գործում:
Հավի ձուն իմունային համակարգն ամրապնդելու ներուժ եւս ունի եւ արդյունավետ պրոֆիլակտիկ միջոց է՝ աթերոսկլերոզի ու սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի համար: Այն նաեւ դրական անդրադարձ է ապահովում ստամոքսաաղիքային համակարգի վրա եւ կարող է խոցային հիվանդության դեմ պայքարի միջոց ծառայել: Ձվի՝ տեսողության վրա անդրադարձը նույնպես չի կարելի թերագնահատել. սննդատեսակի մի շարք բաղադրիչներ աչքերը կատարախտից պաշտպանելու հատկություն ունեն: Բացի այդ էլ, ուղեղի աշխատանքը, հիշողությունը եւ մտավոր կարողությունները բարելավելու հնարավորություն են ընձեռում:
Երեխա լույս աշխարհ բերելու մտադրություն ունեցող զույգերին գիտնականները խորհուրդ են տալիս սննդակարգի մեջ անպայման ձու ներառել, քանի որ այն տղամարդու սերմնահեղուկի որակական հատկանիշները բարձր պահելու, իսկ կանանց էլ պտղի զարգացման համար անհրաժեշտ ֆոլաթթվով ապահովելու հատկություն է դրսեւորում:
Հավին ձուն նաեւ ոսկրային հյուսվածքների ամրապնդմանը եւ ատամների, եղունգների ու մազերի որակի բարելավմանն է նպաստում:
Կալորիականություն
Հավի մեկ ձուն շուրջ 157 կալորիա է պարունակում: Դեղնուցը գլխավորապես սպիտակուցներից, ճարպերից եւ խոլեստերինից է բաղկացած, իսկ սպիտակուցը՝ ջրից ու սպիտակուցներից: Քանի որ ձվի բաղադրության մեջ առկա սպիտակուցները հեշտությամբ են մարսվում եւ կարող են մկանների զարգացման հանգեցնել, մարզիկներին խորհուրդ է տրվում անպայման սննդակարգի մեջ հավի ձու ներառել:
Նախազգուշական միջոցառումներ
Բոլոր՝ վերը հիշատակված օգտակար հատկությունների հետ միասին, ձուն կարող է նաեւ սպառնալիք պարունակել՝ մարդու առողջության համար: Վտանգն, առաջին հերթին, մակերեսին գտնվող, երբեմն նույնիսկ՝ ներս թափանցող տարատեսակ մանրէների եւ մակաբույծների հետ է կապված: Այնպես որ, վտանգավոր հիվանդություններից խուսափելու համար, հարկավոր է ձուն պատշաճ ջերմային մշակման ենթարկել եւ ոչ մի պարագայում հում վիճակում չուտել: Մասնագետները խորհուրդ են տալիս նաեւ հում ձվին դիպչելուց հետո ձեռքերն անպայման լվանալ:
- Պատրաստել տեսադաս։
- ուսումնասիրել ձվի օգտակար հատկությունները
Ապրիլի 6-10
Էկոհամակարգի կառուցվածքը
Եթե հարցնենք, թե քանի էկոհամակարգ կա երկրագնդի վրա, ապա այդ հարցին հնարավոր չի լինի պատասխանել, քանի որ էկոհամակարգերը հստակ սահմաններ չունեն: Այդ պատճառով էկոլոգները ուսումնասիրում են էկոհամակարգերի զուգակցումները` բիոմները: Բիոմները էկոհամակարգային խոշոր ենթաբաժիններ են բնակլիմայական զոնայի կամ բնական գոտու սահմաններում, որտեղ գերակշռում են բույսերի և կենդանիների այս կամ այն տեսակները: Ցամաքային բիոմները սահմանազատելու համար բացի միջավայրի ֆիզիկա-աշխարհագրական պայմաններից օգտագործում են այդ բիոմները կազմող բույսերի կենսական ձևերի զուգակցումները. տունդրայի համար` մեկամյա խոտերը, քսերոֆիտները և սուկուլենտները, տափաստանների համար` մարգագետնային խոտերը: Կենսոլորտային ողջ կենսազանգվածի 99%-ը կազմում են բույսերը: Արևադարձային անտառները կազմում են ցամաքի 7%-ը, անապատնրը` ¼-ը, իսկ դրանց բուսականությունը` միայն 1%-ը:
Էկոհամակարգերը, բացի էներգիայի հոսքից ու նյութերի շրջապտույտից, բնութագրվում են նաև զարգացած տեղեկատվական ցանցերով, որոնք իրենց մեջ ներգրավում են ֆիզիկական և քիմիական ազդանշանների հոսքերը: Դրանք կապում են համակարգի բոլոր մասերը և ղեկավարում կամ կարգավորում դրանք որպես ամբողջություն: Այդ իսկ պատճառով կարելի է համարել, որ էկոհամակարգերն ունեն կիբեռնետիկական բնույթ և, ի տարբերություն մարդու կողմից ստեղծված կիբեռնետիկական սարքերի, իրենց կառավարող գործառույթները կենտրոնացնում են հենց իրենց մեջ: Ավելցուկայնությունը (երբ որևէ գործառույթ կարող է իրականացվել ոչ թե մեկ, այլ մի քանի տեսակներով և բաղադրիչները) բարձրացնում է համակարգի կայունությունը: Հասնելիք կայունության աստիճանը շատ տարբեր է և կախված է ինչպես շրջապատող միջավայրի կոշտությունից, այնպես էլ ներքին կառավարող մեխանիզմների արդյունավետությունից:
- Հասկացություն կենսաբանական արտդրանքի մասին, առաջնային և երկրորդային կենսաբանական արտադրանք:Ցամաքային և ջրային էկոհամակարգերի բազմազանությունը:
- Խնամել տան կանաչող պատշգամբները
- Ներկայացնել պատշգամբի բույսերի տեսակները
- Ցույց տալ և սովորեցել բույսերի ճիշտ մշակման ձևը
- Նախագծի ընթացքը տեսանկարահանել և ստեղծել ուսումնական նյութ
- Առաջադրանքները կատարել միայն տեսանյութերի և ռադիոնյութերի տեսքով, տեքստային տարբերակով կատարված աշխատանքը չի համարվի կատարված աշխատանք: Այս տարբերակով ես կարող եմ գնահատել ձեր բանավոր խոսքը և բլոգային աշխատանքը:
- Այս շաբաթվա աշխատանքները փաթեթի տեսքի բերեք նոր հղումը ինձ ուղարկեք:
- Կենսաբանության գնահատականների հետ եթե ինչ-որ հարց լինի գրեք ինձ, հնարավոր է ինչ-որ բան վրիպած լինեմ:
Հանգանքով՝ Հասմիկ Ուզունյան
Ապրիլի 13-14
Պոպուլյացիա։Պոպուլյացիաների տարածական կառուցվածքը:
Պոպուլյացիան տեսակի գոյության տարատեսակ ձևն է։ Պոպուլյացիան, (լատ.՝ populus-բնակչություն), նույն բնակեցման տարածք զբաղեցնող և միմյանց հետ փոխկապակցված միևնույն գենոֆոնդ ունեցող տեսակների համախումբն է,կամ միևնույն տեսակի ազատ խաչասերվող և բեղուն սերունդ տվող առանձնյակների ամբողջությունն է, որը տևական ժամանակ գոյություն ունի արեալի որոշակի մասում՝ նույն տեսակի մյուս ամբողջությունից հարաբերականորեն մեկուսացված։ Պոպուլյացիայում մշտապես ընթանում է գոյության կռիվը,առաջանում են ժառանգական փոփոխականություններ,որոնք խաչասերման հետևանքով տարածվում են պոպուլյացիայում և հագեցնում այն՝ դառցնելով տարաբնույթ։
Բնական ընտրության շնորհիվ պոպուլյացիայում գերազանցապես գոյատևում և սերունդ են տալիս տվյալ միջավայրի փոփոխվող պայմաններին համապատասխան օգտակար հատկություններով օժտված առանձնյակները։ Պոպուլյացիայի տեսակները միմյանցից տարբերվում են ըստ վիտալիտետի (կյանքի ուժ)։
Պոպուլյացիա հասկացության սահմանին երկու մոտեցում կա՝ գենետիկական և էկոլոգիական։
Գենետիակական մոտեցման դեպքում հասկանում են միևնույն գենոֆոնդ ունեցող տեսակների համախումբ, որոնք կարող են բազմանալ և փոխանակվել գեներով։ Այդպիսի պոպուլյացաները կոչվում են Մենդելևյան։
Իսկ ըստ Ա.Մ. Գիլյարովի, պոպուլյացիան վերարատադրմանը ընդունակ օրգանիզմների համախումբ է, շատ թե քիչ տարածության և ժամանակի մեջ առանձնացված մեկ այլ նմանատիպ տեսակներից։ Նման տարանջատումը էկոլոգիայի տեսանկյունից տրվում է այն պատճառով, որ բարդ է որոշել արդյոք միևնույն տարածք զբաղեցնող տեսակները օժտված են նույն գենետիակական կոդով, թե ոչ։
Հաճախ պոպուլյացիաների տարածման աշխարհագրությունը չափազանց մեծ է լինում, սակայն էկոլոգները ուսումնասիրության համար ընտրում են որևէ պոպուլյացիայի կոնկրետ տեսակ և ուսումնասիրում որոշակի տարածքում։ Օրինակ՝ գայլերը և աղվեսները տարածված են գրեթե բոլոր կլիմայական գոտիներում՝ ընդհուպ մինչև ծայր հյուսիսը և բևեռային շրջանները։
Այս և այդ բիոտիպին բնորոշ հյուսիսային եղջերուները, սպիտակ արջերը կոչվում են էկոտիպեր մերձբևեռային բիոտոպերի համար։ Նույն գայլը չի կարող էկոտիպ համարվել Կենտրոնական Հնդկաստանում, իսկ եղնիկների որևէ տիպի պոպուլյացիա՝ Հայաստանում։
Էկոտիպը՝ գենետիական առանձին տեսակի հարմարվողականությունն է միջավայրին։ Պոպուլյացիայի գոյատևման համար անհրաժեշտ է պայմանների համախումբ, որը կոչվում է էկոլոգիական խորշ։
Տարբեր տեսակների պոպուլյացիայի թվաքանակը տարբեր է, բայց այն չի կարող լինել որոշ կրիտիկական թվաքանակից ցածր։ Կրիտիկական է կոչվում թվաքանակի այն մակարդակը, որից ներքև սերտ ազգակցական խաչասերման հավաքականությունը խիստ աճում է, ինչը բերում է տեսակի գենետիկական բազմության նվազմանը, որը հաջորդ սերունդների մոտ առաջացնում է հարմարվողականության և պտղաբերության նվազում, բնածին խաթարումների և մահացության ավելացումների։ Արդյունքում տեսակը քանակապես նվազում է և մի քանի սերունդ հետո այն կորչում է։
Պոպուլյացիայի օրինակներն են՝ մարդկանց մոտ՝ ազգությունները, ռասաները, կենդանիների մոտ՝ ցեղատեսակները։
Համակեցությունը տարբեր գենետիական ծագում ունեցող պոպուլյացիաների համատեղ կեցությունն է նույն աշխարհագրական տարածքում՝ էկոտոպում, որտեղ բոլոր բաղադրիչները գտնվում են տարրերի փոխհարաբերության ֆունկցիոնալ ներդաշնակության և համակարգի ինքնավերականգնման և ինքնազարգացման անհատական գործընթացում։
Լրացուցիչ առաջադրանք
Բերել տարածական կառուցվածքի օրինակներ:


