Հեռավար-առցանց ուսուցում աշխարհագրությունից/ մարտի 30-ապրիլի 10

Առաջադրանք․․

Սիրելի ուսանողներ քանի որ արդեն ուումնասիրել ենք զարգացած, զարգացող երկրները, և երկրների խմբավորումը ու տիպաբանություն թեմաները , այժմ մի փոքր կկրկնեք անցած նյութը հետաքրքիր աշխատանքով։

1․ Վենի դիագրամով համեմատել զարգացած և զարգացող երկրները։

inshot_20200331_165936048909026383502255117.jpg

2․ Ըստ Ձեզ երկրի կառավարման, ո՞ր ձևն է ավելի նպատակահարմար երկրի զարգացման համար։

Բացարձակ միապետությունը և խորհրդարանական հանրապետությունը։

3․ Աղյուսակի տեսքով ներկայացնել երկրների կառավարման ձևերը, և դրանց բնորոշ գծերը։

Նախագահական հանրապետություն — Այստեղ նախագահը ղեկավարում է կառավարությունը և օժտված է շատ մեծ լիազորություններով։

Խորհրդարանական հանրապետություն — Այստեղ նախագահի դերը փոքր է, իսկ կառավարությունը ղեկավարում է վարչապետը։

Սահմանադրական միապետություն — Սրանցում օրենսդրական իրական իշխանությունը պատկանում է խորհրդարանին, իսկ գործադիրը՝ կառավարությանը։

Բացարձակ Միապետություն — Եթե միապետի իշխանությունը գրեթե անսահմանափակ է, ապա գործ ունենք բացարձակ միապետության հետ: Այսպիսի երկրներում կառավարությունը և իշխանության մյուս մարմինները հաշվետու են միայն միապետին, իսկ խորհրդարանը շատ դեպքերում բացակայում է կամ էլ սոսկ խորհրդակցական մարմին է։

4․ Բացատրե՜լ բացարձակ և սահմանադրական միապետությունների տարբերությունները։

Բացարձակ միապետության դեպքում երկրի իշխանության 3 ճյուղերը՝օրենսդիր, գործադիր և դատական գտնվում են բացառապես միապետի ձեռքին: Չկա սահմանադուություն և միապետի իշխանությունն անսահմանափակ է:
Իսկ սահմանադրական միապետության դեպքում իրականում սիմվոլիկ է իր դերը երկրի ղեկավարման գործում: Երկիրն ունի սահմանադրություն, կա իշխանությունների 3 ճյուղերի բաժանում, իսկ միապետը հիմնականում ստորագրում է արդեն իսկ խորհրդարանի կողմից ընդունված փաստաթուղթը:

5․ Գրել ի՞նչ է կրոնապետությունը, և ի՞նչ առանձնահատկություններ ունի։

Կրոնապետության դեպքում եկեղիցին և պետությունը անջատված չեն, այսինքն՝ կրոնական և պետական մարմինների միջև չկա տարբերություն: Երկրի հոգևոր առաջնորդը միևնույն ժամանակ նաև երկրի ղեկավարն է (Վատիկան):

6․ Հարցազրույցի միջոցով պարզել ձեր ընտանիքի անդամների կարծիքը, երկրի կառավարման ձևի վերաբերյալ։

7․ Աղյուսակի միջոցով առանձնացնել զարգացած և զարգացող երկրները։Այնուհետև ընտանիքի անդամների օգնությամբ այն ցույց տալ քարտեզի կամ գլոբուսի վրա։ Պատրաստել տեսաֆիլմ։

Աշխարհի բնակչություն

2100 թվականին աշխարհի բնակչությունը ...

Դասի հղումը։

Լրացուցիչ նյութեր՝ 1․ 2․ 3․

1․ Ներկայացնել այն գործոնները որոնք, նպաստում են ժողովրդական պայթյունի,  յուրաքանչյուր գործոնի դերը ներկայացնել  առանձին երկրների օրինակով։

Պետական այնպիսի քաղաքականությունը,որը նպաստում է ժողովրդագրական պայթյունին, կատարվում է բմակչության աճը խթանելու համար։ Օրինակ Ռուսաստանը, ով յուրաքանչյուր նոր ծնված երեխայի համար գումար և բնակարան է տրամադրում։

Թույլ զարգացած աֆրիկյան երկրներում է ժողովրդագրական պայթյուն լինում բնակչության ցածր կենսամակարդակի,անգրագիտության, կանանց դերի պակասի և շուտ ամուսնությունների հետևանքով։

Մահմեդական երկրներն են այդպիսի քաղաքականություն վարում, որ ժողովրդագրական պայթյուն լինի, քանի որ իրենց կրոնը քարոզում է շատ երեխաներ ունենալ։ 

2. Բնակչության վերարտադրության վրա ի՞նչ գործոններ են ազդում։

Բնակչության վերարտադրության վրա ազդում են կենսաբանական, տնտեսական, սոցիալ-մշակութային, ժողովրդագրական և հոգեբանական գործոնները։

3. Նշված երկրները դասավորել ըստ վերարտադրության առաջին և երկրորդ տիպի: Նշել ուրվագծային քարտեզի վրա։

Կանադա, Բրազիլիա, Նիգերիա, Սուդան, Ֆրանսիա, Իսպանիա, Սինգապուր, Չիլի, Ավստրիա, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Մեքսիկա, Արգենտինա, Հունաստան, Իտալիա, Լյուքսենբուրգ, Ղազախստան, Նորվեգիա, Գերմանիա, Հնդկաստան, Չադ, Պակիստան, Մոնղոլիա, Բելառուս, Բոլիվիա, Ավստրալիա։

Վերարտադրության առաջին տիպի երկրները՝

Կանադա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Լյուքեմբուրգ, Նորվեգիա, Գերմանիա, Բելառուս, Ավստրալիա։

Վերարտադրության երկրորդ տիպի երկրները՝

Բրազիլիա, Նիգերիա, Սուդան, Ֆրանսիա, Իսպանիա, Սինգապուր, Չիլի, Մեքսիկա, Արգենտինա, Չինաստան, Ղազախստան, Հնդկաստան, Չադ, Պակիստան, Մոնղոլիա, Բոլիվիա։

Оставьте комментарий