Հեռավար-առցնաց ուսուում/ Անհատական պլան

Աշխատում եմ ամբողջ ժամանակս չծախսել տնային առաջադրանքների վրա։ Ազատ ժամանակ հիմնականում երեկոյան 19։00֊21։00 աշխատում եմ լեզուներիս վրա, սովորում եմ անգլերեն, իսպաներեն։ Գիշերը 1։00֊5։00 դիտում եմ իմ նախընտրած ֆիլմերը։ Իսկ եթե շատ հոգնած եմ լինում՝ քնում եմ, ես շատ եմ սիրում քնել, այդ իսկ պատճառով օրվա մեծ մասը ես անցկացնում եմ քնած, օրս անցնում է երազներով լեցուն։ Սիրում եմ օրս անցկացնել այնպես, ինչպես ես եմ ցանկանում, և առհասարակ չեմ սիրում քնել գիշերը, ինձ համար գիշերը քնելու համար չէ, այլ ինչ-որ ինձ համար հետաքրքիր գործով զբաղբելու համար։

Ընտանիքով երեկոյան 22։00֊1։00 ֆիլմեր ենք դիտում,շատ հաճախ ամերիկյան-կատակերգական ֆիլմեր։ Երեկոյան 19։00֊21։00 խաղում ենք ընտանեկան խաղեր, դա կարող է լինել ինչ-որ պատերազմական խաղեր համակարգչով, շախմատ, շաշկի, դոմինո, թղթախաղեր։ Միասին զրուցում ենք անցյալի, ներկայի և ապագայի մասին, ծնողներս ինձ ու եղբորս տալիս են խորհուրդներ, որոնք մեզ պետք կգան կյանքի տարբեր իրավիճակներում, նաև սնունդ ենք պատրաստում։

Հատուկ ժամ չունեմ տնային առաջադրանքները կատարելու, կատարում եմ ըստ տրված ժամանակահատվածի, երբ ցանկանամ։

Ես միայն 2։00֊4։00 պարապում եմ անգլերեն և իսպաներեն, իմ գրքերով և նյութերով։

Նար փորձում եմ վարժեցնել կատվիս, չնայած նա շատ համառ է, բայց փորձում եմ․․․

Оставьте комментарий