Պատշգամբից այն կողմ/Մեր բակը/Մայրամուտ

Ցավոք, այս համաճարակի պատճառով ես վաղուց դուրս չեմ եկել տանից, մոտավոր մեկ ամիս, պատկերացնում ե՞ք։ Ես ամեն օր պատշգամբից նայում եմ մեր բակը, իսկ բակում, փողցներում ընկերներս չկան, նրանք նույնպես փակված են տանը։ Կարծես տնային կալանքի տակ լինենք, մեզ իսկապես ծնողները չեն թողում դուրս գալ տանից, ի՞նչ է սա։ Չգիտեմ, թե ինչ էինք անելու առանց համացանցի, մենք միայն դրանով կարող ենք կապ հաստատել։

Պատշգամբից նաև նայում եմ մայրամուտին, այնքան գեղեցիկ է, և ամեն օր այն տարբեր է, յուրաքանչյուրը գեղեցիկ է յուրովի։ Ես էլ առիթը բաց չեմ թողնում ու նկարում եմ պատշգամբից այն կողմ գտնվող դատարկ, բայց գեղեցիկ տեսարանը։

Это слайд-шоу требует JavaScript.

Գարո՜ւն է, չնայած այս համաճարակին, բնությունը շարունակում է բուսնել։ Ծառերը վերջապես էլ մերկ չեն լինի, կլինեն գեղեցիկ ծաղկե հագուստով։

Оставьте комментарий