Ինչով զբաղվել մեկուսացման այս օրերին

Ամբողջ աշխարհում վիրուսային իրավիճակ է, պետք չէ դուրս գալ տանից, քանի որ կվարակվեք։ Ինչպես նաև, մի մոռացեք պարտաճանաչ լվանալ ձեռքերը և չշփվել գրիպով վարակվածների հետ։ Ամբողջ օրը և մի քանի ամիս տանն անցկացնելը շատ անհետաքրքիր է, բայց դուք կարող եք ձեր օրը բաշխել այնպես, որպեսզի հետաքրքիր անցնի յուրաքանչյուր օրը։ Ես կարող եմ ձեզ մի քանի խորհուրդ տալ, որպեսզի ձեր օրը հետաքրքիր անցնի և զուր չվատնեք այլ անանհրաժեշտ բաների վրա։ Ամեն օր տանն անցկացնելը ձեզ հնարավորություն է տալիս բացահայտել ինքներդ ձեզ։ Բաց մի թողեք այդ հնարավորությունը, զբաղվեք ձեզանով։

picsart_03-20-102743822271848519791.jpg

Ահա մի քանի խորհուրդ, թե ինչպես անցկացնեք ձեր յուրաքանչյուր օրը հետաքրքիր։

  1. Փորձեք գտնել ձեր հոբբին, մտածեք, թե ինչով եք սիրում զբաղբել ազատ ժամանակ, միգուցե դա նկարչությունն է, կամ սպորտը, խոհարարությունը։ Զբաղվեք ձեր սիրած գործով։
  2. Ի շնորհիվ համացանցի ոչ մի երիտասարդի կյանքը անհետաքրքիր չի անցնի, այդպես չէ՞։ Շատ հետաքրքիր բաներով կարող եք զբաղվել համացանցի շնորհիվ։ Կարող եք համացանցից գտնել և դիտել ֆիլմեր, կամ ես կառաջարկեմ ուսուցիչների առաջարկած ֆիլմերը(պատմական, էկոլոգիական, ֆիլմեր նկարիչների, քանդակագործների մասին , իսպանական ֆիլմեր) : Եթե չգիտեք, թե ինչ ֆիլմեր են ձեզ դուր գալիս, ապա փորձեք գտնել ձեր սիրած ժանրը, օրինակ՝ արկածային ֆիլմեր, կամ սիրո մասին, գեղարվեստական, դետեկտիվ և այլ հետաքրքիր ժանրեր։ Միգուցե մուլտֆիլմ կամ ֆիլմ-հեքիաթ ե՞ք սիրում, այն նույնպես շատ հետաքրքիր է, համացանցով գտեք մուլտֆիլմեր և նայեք, համոզված եմ, որ այդպես շատ հետաքրքիր կանցնի ձեր օրը։
  3. Եթե սիրում եք գիրք կարդալ, ապա այս կարանտինը շատ լավ հնարավորություն է տալիս, տանը մնացեք և կարդացեք ձեր սիրած գրքերը, հետո կարող եք ձեր բլոգում բացել գրքերի բաժին և գրել այնտեղ ձեր կարդացած գրքերի մասին կարծիքներ, այն կօգնի գրքի սիրահարներին գտնել լավ և հետաքրքիր գրքեր, ինչպես օրինակ մեր վերնատան ընթերցարանն է։
  4. Իհարկե բոլորս տանն ենք և չենք հաճախում կրթական հաստատություններ, բայց դա չի նշանակում, որ պետք է չզբաղվենք մեր դասերով, ընդհակառակը՝ շատ լավ ժամանակ է սովորել ինչ-որ բան, օրինակ՝ լեզուներ, աշխարհագրություն, կենսաբանություն, և շատ այլ հետաքրքիր բաներով։
  5. Ամեն շաբաթ ուսուցիչները ուղարկում են մեզ տնային առաջադրանքներ, կատարեք դրանք, մտածեք ոչ միայն ձեր գնահատականի այլ նաև գիտելիքների մասին, եթե չեք կարողանում՝ ձեր ընկերներից օգնություն խնդրեք, ես վստահ եմ, որ չեն մերժի և կօգնեն։ Ինչպես նաև քոփի մի արեք տնայինները, չէ՞ որ ուրիշը տանջվում է, աշխատում է և անում է այդ տնայինը, ինչքան ստոր կլինի վերցնել իր աշխատանքը և ներկայացնել ձեր անունից։ Ձեր տնայինը ինքներդ արեք, դրանք ձեր խնդիրներն են, ինչու եք այն ուրիշի վրա գցում։
  6. Վերջապե՜ս, կարող ենք երկար քնել ՝մինչև կեսօր, ես որ երազում էի երկար քնելու մասին։

Բոլորս կարոտել ենք մեր ընկերներին, բայց մեզ ոչինչ չի բաժանի, մենք կարող ենք համացանցով շբվել և զանգել իրար։

Оставьте комментарий