Հեռավար-առցանց ուսուցում կենսաբանությունից․Մարտի 16-20

Առաջադրանքներ՝

Տրված նյութերով պատրաստել տեսադասեր կամ ռադիոնյութեր։

Կենդանի օրգանիզմները բնակվում են մեզ շրջապատող բնության որոշակի միջավայրերում: Բնակության համար պիտանի միջավայրեր են ծառայում ջուրը, օդը, ցամաքը, հողը, այլ կենդանի օրգանիզմները:

Ջրային միջավայր: Ջրում հարմարավետ ապրում են ջրիմուռները և որոշ բարձրակարգ բույսեր։ Ջրում բույսերը կարող են աճել միայն այն խորությունների վրա, որտեղ լույս է թափանցում: Այդ խորություններում հնարավոր է ֆոտոսինթեզել: Ջրային կենսակերպին առավել լավ հարմարված են կենդանիները, որոնք մեծ քանակներով բնակվում են ծովերում, գետերում և լճերում: Օրինակ՝ Ձկները, կետերը, խեցգետինները և այլ օրգանիզմներ։

Օդացամաքային միջավայր: Այս միջավայրում առատ են օդն ու  լույսը, սակայն հաճախ են տատանվում ջերմաստիճանն ու խոնավությունը։ Հետաքրքիր դեր ունի քամին։ Այստեղ են ապրում համարյա բոլոր բարձրակարգ բույսերը։ Կենդանիներից այս միջավայրում ապրում են միջատները, սողունները, թռչունները, կաթնասունները և այլ օրգանիզմներ։

Հողային միջավայրՀողը երկրագնդի մակերեսի վերին շերտն է, որից կախված է բույսերի և բազմաթիվ այլ կենդանի օրգանիզմների կյանքը։ Օրգանիզմների մնացորդները աստիճանաբար փտում են և առաջացնում հումուս։Հումուսը օրգանիզմների քայքայված մնացորդների ամբողջություն է, որը բերրիացնում է հողը: Հողում ապրում են պարզ ջրիմուռներ, բույսերի արմատներ, սերմեր, սպորներ: Հողը հարուստ է բակտերիաներով: Հողի մեկ խորանարդ սանտիմետրում առկա է մի քանի միլիոն միկրոօրգանիզմ։ Հողում բնակվում են նաև կենդանիների ներկայացուցիչներ: Օրինակ՝ Անձրևորդեր, մրջյուններ, այլ միջատներ և դրանց թրթուրներ։

Օրգանիզմային միջավայր: Այն օրգանիզմն է, որը տեր է հանդիսանում մակաբույծ բույսի կամ կենդանու համար:

Կենդանի օրգանիզմների կյանքը բնության մեջ պայմանավորված է իրենց շրջակա միջավայրի պայմաններով։  Այդ պատճառով էլ օրգանիզմների և նրանց շրջակա միջավայրի միջև առաջանում են բազմազան փոխադարձ կապեր և ներգործություններ: Կենդանի օրգանիզմը փոխհարաբերությունների մեջ է մտնում շրջակա բնության հետ: Արդյունքում օրգանիզմի և շրջակա միջավայրի միջև ստեղծվում է հարաբերությունների կայուն համակարգ:
  • Տնային առաջադրանք
  • Կա արդյոք կապ գոյության միջավայրերի միջև, եթե այո ապա նշեք դրանք: 
  • Ի՞նչ է ուսումնասիրում էկոլոգիան, էկոլոգիական գործոններ, կենսածին 1., մարդածին:Գործոնների փոխազդեցությունները: Էկոլոգիան ուուսմնասիրում է կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի, ինչպես նաև տարբեր օրգանիզմների փոխհարաբերությունների մասին։ Էկոլոգիան գիտություն է օրգանիզմի և նրա միջավայրի միջև եղած բազմազան ու հետաքրքիր կապերի մասին:
  • Տնային առաջադրանք .
  • Ո՞րոնք են արդիական էկոլոգիական խնդիրները ըստ քեզ , բերել կենսածին և մարդածին գործոնների օրինակներ: Կենսածին Օրինակ` կենդանիները սնվում են բույսերի սինթեզած օրգանական նյութերով, իսկ բույսերը չեն գոյատևի առանց փոշոտող միջատների: Մարդածին։ Շրջակա միջավայրում օդի, ջրի և հողի աղտոտումը ազդում է կենդանի օրգանիզմների կենսագործունեության, բազմացման և բնության մեջ տարածման վրա:
  • Ի՞նչ է ցույց տալիս օպտիմումի օրենքը:

Оставьте комментарий