Հեռավար-առցանց ուսուցում Էկոլոգիայից․Մարտի 16-20

Կենսոլորտ՝ գործնական աշխատանք ֆիլմերի դիտման միջոցով

ԿԵՆՍՈԼՈՐՏ, ՆՐԱ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ

Ծանոթանալով երկրագնդի տարբեր ոլորտներին՝ կարող ենք նշել, որ դրանցից ամենամեծը և ամենատարածվածը, որր բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, կենսոլորտն է:

Կենսոլորտ հասկացությունր տվել է ավստրիացի գիտնական էդվարդ Զյուսը դեռևս 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն րնդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար:

Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: Դրանք իրենց չափերով տարբեր են, ունեն տարբեր կառուցվածք, կենսագործունեության առանձնահատկություններ և հետաքրքիր հարմարանք­ներ, որոնք հնարավոր են դարձնում կյանքը երկրագնդի տարբեր ոլորտնե­րում: Կաղինը և բարդին, ծիրանենին և խնձորենին, խատուտիկը և ցորենը բույսեր են: Իսկ ճանճը և բզեզը, գորտը ե մողեսը, հավը և շունը կենդանի­ներ են: Սակայն, բույսերից և կենդանիներից բացի՝ կան նաև այլ կենդա­նի օրգանիզմներ: Մի մասը շատ փոքր է՝ անզեն աչքով անտեսանելի: Դրանք մանրէներն են՝ հիմնականում բակտերիաները: Մյուս մասր սնկերն են: Մանրէները և սնկերը ևս կենսոլորտի հիմնական բաղադրիչներ են: Նշված չորս խոշոր խմբերի կենդանի օրգանիզմները կազմում են թագավորություններ:

Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։ Սակայն մարդն առանձնահատուկ է, քանի որ նա ակտիվորեն ներգործում է բնության վրա, փոփոխում վերջինս: Բայց բնության նման փոփոխությունները ոչ միշտ են դրական: Հաճախ ստիպված ենք լինում հաղթահարել մարդու տնտեսական գործունեության բացասական հետեանքները: Պետք է իրա­կանացնել միջոցառումներ, որոնք ամեն գնով կպահպանեն բնությունը:

Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևել, նրանք փոխազդում են տարբեր մարմինների ե նյութերի հետ: Այդ նյութե­րից է, օրինակ, թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասր շնչում է: Կենդանի օրգանիզմների համար շատ մեծ դեր ունեն ջուրը և հանքային նյութերը: Բույսերն աճում են հողում: Նավթը և գազը հանածոներ են, ո­րոնք ունեն շատ մեծ նշանակություն մարդու կյանքում: Բայց դրանք կեն­դանի օրգանիզմների գործունեության արդյունք են: Նյութերի այս ցանկր կարելի է շարունակել: Բոլոր այդ նյութերր համարվում են կենսոլորտի բա­ղադրիչներ:

Կենսոլորտը մի ուրույն ամբողջություն է, բարդ համակարգ, որտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքր, որն իրակա­նանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Շատ նյութեր, օրինակ՝ ջուրր կամ ածխաթթու գազր, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ: Տեղի է ունենում նյութերի մի շրջապտույտ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է կենսոլորտը, ի՞նչ ոլորտներ է ընդգրկում: Երկիր վրա գոյություն ունեցող բոլոր օրգանիզմները և այն միջավայրը, որտեղ նրանք ապրում են, կազմում է Երկրի կենսոլորտը: Կենսոլորտը ընդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը:
  2. Որո՞նք են կենսոլորտի հիմնական բաղադրիչները:  Կենսոլորտի հիմնական բաղադրիչներն են բույսերը և կենդանիները, մանրէները և սնկերը։
  3. Թվարկեք կենդանի օրգանիզմների թագավորությունները: Ո՞ր թա­գավորությունում է դասվում մարդը: Կենդանի օրիգանիզմների  թագավորություններն են՝ բույսերը, կենդանիները, մանրէները և սնկերը։ Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։
  4. Տարբեր նյութերի հետ կենդանի օրգանիզմների փոխազդեցության ի՞նչ օրինակներ գիտեք: Կենդանի օրգանիզմները փոխազդում են թթվածնի հետ, բույսերը՝ հողի։
  5. Կենսոլորտում ի՞նչ գործառույթներ են իրականացնում կենդանի օրգանիզմները: Կենսոլորտը  բարդ համակարգ, որտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքը, որն իրակա­նանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Շատ նյութեր, օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազը, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ: Տեղի է ունենում նյութերի մի շրջապտույտ:
  6. Ուշադիր դիտարկեք տեղանքը, շրջակա միջավայրը: Ի՞նչ գիտեք այդ միջավայրի պայմանների մասին: Թվարկեք և նկարագրեք շրջապատի կենդանի օրգանիզմները, բույսերը և կենդանիները: Ի՞նչ գիտեք այդ օրգանիզմների մասին: Միջավայրի պայմանները այդքանել լավ վիճակում չեն, շուրջս աղբ է։ Մարդիկ կարծես չեն խնայում շրջակա միջավայրը, չէ որ բույսերը մաքրում են շրջակա միջավայրի օդը, կատարում են լուսասինթեզ և ֆոտոսինթեզ, իսկ շները պաշտպանում են բակը օտարներից կամ գողերից։
  7. Բնապահպանական ի՞նչ խնդիրներ գիտեք: Բնապահպանական խնդիրներից են շրջապատի, օդի աղտոտումը, հանքերի շահագործումը, ջերմաստիճանի գլոբալ տաքացումը, թափոնների արտանետումը։

Կենսոլորտ։ Ինչ է մահը

3. Կենսոլորտ: Ինչ է մահը: Դիտել ֆիլմը, բլոգի մեջ արտահայտել ձեր սեփական կարծիքը մահվան երևույթի վերաբերյալ: Ինչ է այն, արդյոք մահը անհրաեշտ երևույթ է և ինչպես եք այն դիտում աշխարհում կատարվող վերջին իրադարձությունների հետ կապված: Արդյոք Կորոնավիրուսի տարածումը աշխարհով մեկ պատահականություն է, թե գործում են որևիցե բնական մեխանիզմներ, Երկրագնդի բնակչության քանակը փոփոխելու ուղղությամբ: Պատրաստ լինել այս հարցը հետագայում քննարկել Քոլեջում կլոր սեղանի կամ բանավեճի ակումբի ժամանակ:

Մահը շատ նորմալ երևույթ է բնության մեջ։ Բոլոր կենդանի օրգանիզմներն էլ մահանում են, և իմ կարծիքով դա ճիշտ է։ Եթե բոլոր մարդիկ անմահ լինեին, պատկերացնում ե՞ք ինչ կլիներ խեղճ երկրագնդի վիճակը։ Չ՞է որ երկիր մոլորակը ունի մարդկանց քանակի հատուկ սահման, պետք չէ այդ սահմանը անցնել։ Մենք արդեն 7 մլրդ ենք, համարյա 8, Ինձ թվում է կորոնավիրուսը ստեղծվել է մարդկանց թիվը կրճատելու համար, ինձ նույնիսկ ասել էին, որ մարդկության 70%-ը վերանալու է այս վիռուսի պատճառով, բայց  դա ընդամենը եզրակացություն է, չնայած ով գիտի, միգուցե հենց այդպես էլ լինի։

Իհարկե ես կուզեի անմահ կինեի, տեսնել թե ինչ է լինելու ապագայում, ինչ նոր բաներ կստեղծվեին, բայց ցավոք անհնար է։

Կյանքի վերաբերյալ վարկածները

2.Կյանքի առաջացման վարկածները

Ֆիլմի վերաբերյալ հարցաշարը՝Ֆիլմի վերաբերյալ հարցաշար

1. Բերեք Երկրագնդի առաջացման մոտավոր ժամկետը։

Ենթադրվում է, որ մոտ 5 միլիարդ տարի առաջ է Երկիր մոլորակը առաջացել։

2. Ինչ տեսք ուներ նորաստեղծ Երկրագունդ մոլորակը։

Նորաստեղծ երկիր մոլորակը հրե, շիկացած մարմին էր, որից ծուխ էր դուրս գալիս։

3. Ինչ եղանակային պայմաններ էին տիրում մոլորակի վրա այդ ժամանակ։

Սկզբում Երկիր մոլորակի վրա չափից շատ բարձր էր ջերմաստիճանը, բայց հետո այն փոխարինվեց չվերջացող անձրևներով և կայծակներով։

4. Որոնք են պրոկարիոտները, որ օրգանիզմների նախնիներն են դրանք։

Պրոկարիոտները առաջին կենդանի օրգանիզմներն են՝ միաբջիջ մարմիններ, որոնք անգամ միջուկ չունեն։

5. Հնարավոր է արդյոք ստանալ պրոկարիոտներ լաբորատոր պայմաններում։

Ներկա պահին անհնար է լաբորատոր պայմաններում պրոկարիոտներ ստանալ։

6. Որն է պանսպերմիայի տեսությունը, ինչ է այն պնդում։

Այն կյանքի ինքնարարման տեսությունն է, և ըստ դրա՝ Երկրի վրա կյանքը ներթափանցել է տիեզերքից։

7. Արդյոք այդ տեսությունը ապացուցված է:

Ոչ, այդ տեսությունը դեռ ապացուցված չէ։

Оставьте комментарий