Հեռավար֊առցանց ուսուցում հասարակագիտությունից․մարտի 16 -20-ի հանձնարարություններ

 Առցանց ուսուցում
Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <<Հասարակագիտություն>> առարկայի մարտի 16
-20-ի հանձնարարություններ

Թեմա՝ <<Աշխարհաքաղաքականության ձևավորման պատմությունը>>։

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Աշխարհաքաղաքականության ձևավորման պատմությունը>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հասարակագիտության>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել՝ ընդհանուր հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
  • Ֆրանսիացի քաղաքական գործիչ և մտածող՝ Ժան Բոնենն իր << Պատմության ուսումասիրության դյուրին մեթոդ>> աշխատության մեջ ի՞նչ էր ցանկանում բացատրել։ Նա իր աշխատության միջոցով փորձում էր բացատրել պետության, քաղաքականության, ժողովրդի ու բնական միջավայրի կապը։
  • Շառլ Մոնտեսքիոն Հին հռոմեական պետությանը նվիրված ուսումնասիրության մեջ ի՞նչ եզրակացության հանգեց։ Նա եկավ եզրահանգման, որ երկրի աշխարհագրական դիրքից և սահմանների չափազանց մեծ ձգվածությունից էր կախված Հռոմեական կայսրության փլուզումը։
  • Մոնտեսքիան իր՝ << Օրենքների ոգու մասին>> աշխատության մեջ ի՞նչ է քննարկում։ Նա անդրադարձավ պետության կառավարման ձևի վրա աշխարհագրական գործոնների ազդեցությանը։
  • Ֆրիդիրիխ Ռատցելը ինչպիսի՞ եզրակացությունների հանգեց՝ պետության տարածքի հետ կապված։ Նա հանգեց այն եզրահանգման, որ պետության ապագայի ու ճակատագրի վրա մեծ ազդեծություն կարող է ունենալ նրա զբաղեցրած տարածքի մեծությունը, քանի որ տարածությունը քաղաքական ուժ է:
  • Շվեդ իրավաբան՝ Յուխան Չելենը աշխարհաքաղաքականության հետ կապված ի՞նչ աշխատանքներ է գրել։ Ինչպե՞ս նա զարգացրեց Ռատցելի տեսակետները։ Գրել է «Պետությունը որպես կենսաձև» աշխատությունը: Զարգացնելով իր ուսուցչի՝ Ռատցելի տեդակետը, որ բնատարածքը,որտեղ գտնվում է պետությունը, վերջինիս անբաժանելի բաղադրիչն է, Չելենը եզրահանգեց, որ այդպիսի բաղադրիչներն են նաևև մշակույթը, ազգաբնակչությունը, տնտեսությունը, կառավարման ձևը և այլ տարրեր։
  • Ո՞վ է <<ծովային ուժի հայեցակարգը>> տեսության հեղինակը։ Ընդհանուր գծերով, ի՞նչ էր ցանկանում ասել հեղինակը այս տեսության շրջանակներում։ Հեղինակը ամերիկացի պատմաբան և ծովակալ Ալֆրեդ Մեխենն է, նա ցանկացավ ասել, որ պետությանը առավելություն է տալիս ծովային դիրքը։
  • Ի՞նչ էր ավելացնում Ռատցելի տեսությանը, ֆրանսիացի՝ Պոլ Վիդալ Բլաշը։ Ավելացնում է, որ կարևոր գործոն է նաև մարդը։
  • Ի՞նչ է նշանակում աշխարհաքաղականության մեջ <<պոսիբիլիզմը>>։ Լատիներեն հնարավոր բառից է առաջացել։ (Իսկ ինչ է նշանակում ես այդպես էլ չիմացա)։
  • Ո՞վ է <<Պատմության աշխարհագրական առանցքը>> զեկուցման հեղինակը և ընդհանուր գծերով ի՞նչ էր ցանկանում ասել։ Հեղինակը անգլիացի էր՝ Հելֆորդ Մաքինդեր։ Ըստ նրա ելակետային դրույթի՝ համաշխարհային պատմությանը պետք է նայել որպես օվկիանոսային և մայրցամաքային տերությունների հակամարտություն:
  • Ո՞վ է <<Հինգ ծովերով եզրավորված ցամաքի>> գաղափարի հեղինակը և ի՞նչ է նշանակում դա։ Հեղինակը Զիգմունդ Բժեզինսկին է, նշանակում է, որ այս ցամաքը մերձավորարևելյան այն տարածաշրջանն է, որ շրջապատված է Սև, Միջերկրական, Կարմիր, Կասպից ծովերով և Պարսից ծոցով: Դա Ասիայի, Եվրոպայի և Աֆրիկայի հատման սահմանն է։
  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցինԸստ ձեզ, Ի՞նչ ճակատագիր կունենար Հայաստանի պատումությունը եթե Հայաստանը ստեղծվեր Մեծ Բրիտանիա կղզում։ Բացատրե՛ք դասից ձեռք բերած ձեր գիտելիքներով։ Ըը… Ավելի բարգավաճ կլիներ Հայաստանը, քանի որ չէինք ունենա հարևան թշնամիներ(ծովով դժվար է պատերազմել, այդ պատճառով գրեթե պատերազմներ չէին լինի), ովքեր մեզ կճնշեին։ Կապրեինք հանգիստ,խաղաղ։
  2. Հանձնարարության արդյունքները հրապարակե՛ք բլոգներում և ուղարկե՛ք իմ էլ․ հացեին (s.tamazyan@mskh.am), մարտի 16-20-ը։

fp191202

Առցանց ուսուցում
Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <<Հասարակագիտություն>> առարկայի մարտի 16
-20-ի հանձնարարություններ

Թեմա՝ <<Աշխարհաքաղաքականության գործոնները>>։

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Աշխարհաքաղաքականության գործոնները> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հասարակագիտության>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել՝ ընդհանուր հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
  • Ի՞նչ է տնտեսական ռեսուրսը։ Տնտեսական ռեսուրսները դրանք նյութական և ոչ նյութական միջոցների ամբողջություններ են, որն օգտագործվում է անհրաժեշտ արդյունքներ արտադրելու և ծառայություններ մատուցելու համար։
  • Ժամանակակից աշխարհում ինչպիսի՞ տնտեսական առաջնային ռեսուրսներ գիտեք։ Թվարկե՛ք։ Առաջնայիններն են՝ արտադրությունը, արտահանումը, ֆինանսական ներդրումները, զբոսաշրջությունը, ձեռներեցությունը և այլն։
  • Որտե՞ղ է կենտրոնացած նավթի և գազի համաշխարհային ռեսուրսների մեծ մասը։ Թվարկե՛ք դրանցով հարուստ երկները։ Երկու երրրորդը կենտրոնացված է Մերձավոր և Միջին Արևելքում։ Գազով հարուստ է Իրանը, Սաուդյան Արաբիան, ԱմՆ, Վենեսուելան, Նիգերիան, Ռուսաստանը։ Նավթով հարուստ է Իարնը, Չինաստանը, Ադրբեջանը, ԱՄՆ, Կոլումբիան։
  • Ինչու՞ են հզորագույն երկները ցանկանում իրենց ազդեցության տակ պահել նավթով և գազով հարուստ տարածքները։ Ի՞նչ առավելություններ է տալիս դա նրանց։
  • Քանի որ աշխարհի ամենաարժեքավոր մթերքներնեն հանդիսանում նավթը և գազը, բոլոր երկրներն էլ ձգտում են դրանցից շատ ունենալ, որովհետև այս երկու կարևորագույն մթերքները երկրին հզորություն են տալիս(կարող են սարքել տանկեր և նմանատիպ ուժեղ սարքեր պատերազմի համար)։ Թեև կգա ժամանակ, երբ այս վառելիքները կլինեն միայն պատմության գրքերում, որովհետև մարդիկ արդեն ստեղծել են սարքեր որոնցով կարողանում են հայթայթել եներգիա արևից, հողից,ջրից,քամուց, և այս ձևը ավելի էժան է և հարմարավետ։
  • Ինչպիսի՞ խնդիրներ են առաջանում ջրային պաշարներին տիրանալու ձգտումները, թվարկե՛ք մի քանի խնդիրներ։
  • Համաշխարհային հաղորդակցության առումով, Ինչպիսի՞ նշանակություն ունի՝ Պանամայի ջրանցքը։ Պանամայի ջրանցը տնտեսական և ռազմաքաղաքական մեծ նշանակություն ունի: Այն կրճատում է ճանապարհային հեռավորությունը Խաղաղ և Անտլատիան օվկիանոսների ափերին գտնվող երկրների միջև:
  • Համաշխարհային հաղորդակցության առումով, Ինչպիսի՞ նշանակություն ունի՝ Սուեզի ջրանցքը։ Սուեզի ջրանցքը միավորում է Միջերկրական և Կասպից ծովերը, նաև ջրանցքի շնորհիվ կրճատվել է Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների նավահանգիստների մինջև եղած ջրային ճանապարհը
  • Համաշխարհային հաղորդակցության առումով, Ինչպիսի՞ նշանակություն ունի՝ Մալակկայի նեղուցը։ Նեղուցը Մալլակա թերակղզուց անջատում է Սումատրա կղզուց և միացնում Հնդկական օվկիանոսի Ադամանյան ծովը Խաղաղ օվկիանոսի ավազանին պատկանող Հարավչինական ծովին:
  • Համաշխարհային հաղորդակցության առումով, Ինչպիսի՞ նշանակություն ունեն՝ Ջիբրալթարի նեղուցը, Բոսֆորը և Դարդանելը։ Ջիբլաթարի նեղուցն անցնում է Եվրոպայի ծայր հարավարևմտյան և Աֆրիկայի հյուսիսարևմտյան ժայռոտ ափերի միջով:
    Բոսֆորը և Դարդանելը Սև ծովի ավազանի երկրները, Հարավային կովկասը և դրա կազմում էլ ՀՀ-ն կապում են Միջերկրականին և դրա միջոցով՝ համաշխարհային ծովային ուղիներին:
  • Համաշխարհային հաղորդակցության ուղիների տեսակետից, ինչպիսի՞ նշանակություն ունի Հարավային Կովկասը։
  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցինԸստ ձեզ՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ որդեգրած հաղորդակցության ուղիների շրջափակումը, մոտակա տարիներին ինչպիսի՞ նշանակություն կունենա ՀՀ-ի համար և ի՞նչ ճանապարհներով կարելի է հաղթահարել շրջափակումը։
    Հանձնարարության արդյունքները հրապարակե՛ք բլոգներում և ուղարկե՛ք իմ էլ․ հացեին (s.tamazyan@mskh.am), մարտի 16-20-ը։

l-ISGlr9Qn36

1 Comment

Оставьте комментарий