Առցանց ուսուցում
Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <<Հայոց պատմություն>> առարկայի, մարտի 16-20-ի
հանձնարարություններ
Թեմաներ՝ <<Ազատագրական պայքարը XVIII դարի երկրորդ կեսին>>
1- <<Պայքարի գաղութահայ կենտրոնները․ Հովսեփ Էմին>>
2- <<Մովսես Սարաֆյանի ազատագրական ծրագիրը։ Հայաստանի ազատագրության Հյուսիսային ծրագիրը>>
1- <<Պայքարի գաղութահայ կենտրոնները․ Հովսեփ Էմին>>
- Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ<<Պայքարի գաղութահայ կենտրոնները․ Հովսեփ Էմին>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
- Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
- Ի՞նչ նպատակով էր անգլիական <<Արևելահնդկական ընկերությունը>> 1688թ․ պայմանագիր կնքել հնդկահայերի(ինձ թվաց հնդկահավերի😹) հետ։ Նպատակն էր՝ խուսափել հայ վաճառականության մրցակցությունից և հեշտացնել Հնդկաստան մուտք գործելը։
- Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել Հովսեփ Էմինը, ինչպե՞ս էր պատկերացնում Հայաստանի ազատագրումը։ Նա ծնվել է 1726 թ․-ին Համադան քաղաքում(Պարսկաստանում)։ Էմինին ոգևորում էին Արցախի և Սյունիքի ազատագրական հերոսական պայքարի մասին տեղեկությունները։ Նա որոշում է մեկնել Անգլիա, սովորել ռազմական գործը և ինչ֊որ բան ձեռնարկել Հայաստանի ազատագրմանը համար։
- Ինչպիսի՞ փոփոխություններ տեղի ունեցան Հովսեփ Էմինի կյանքում 1751 թ․-ին։ Այս թվականին նա իր հոր կամքին հակառակ ծառայության է մտնում բրիտանական մի նավում և ուղևորվում Անգլիա, որտեղ ընդունվում է Վուլվիչի զինվորական ակադեմիա և հմտանում ռազմական գործի մեջ։
- Ի՞նչ տեղի ունեցավ 1759թ․-ին և ինչպիսի՞ փոփոխություններ եղան Հովսեփ Էմինի Հայաստանի ազատագրության ծրագրերում։ Նա գալիս է Հայաստան և ծանոթանում այնտեղ տիրող իրավիճակին։ Որոշում է օգնություն խնդրել հարևան երկրներից( Ռուսաստան և Վրաստան) ազատագրական գործում։
- Պարսից շահը 1724 թ․ ի՞նչ քաղաքականություն որդեգրեց Սյունիքի նկատմամբ և ինչու՞։ Նա ճանաչեց Սյունիքում ստեղծված հայկական իշխանությունը ու Դավիթ բեկի հետ դաշինք կնքեց։ Շահը կոչ արեց պարսկ. կառավարիչներին ճանաչելու և համաձայնեցված գործելու Դավիթ բեկի հետ, նաև հրամայեց նրանց թուրքերի առաջադիմության ժամանակ ռազմական օգնություն ցուցաբերեն հայկական իշխանությանը։ Չգիտեմ ինչու։
- Հովսեփ Էմինը Հայաստանի ազատագրական գործի համար ո՞ր երկրների աջակցություններն էր տեսնում հպատակահարմար և ինչու՞։ Ռուսաստանի և Վրաստանի, որովհետև այս երկու երկրները գտնվում էին հարևանությամբ և իրենց հետ ավելի հավանական էր դաշնակցությունը։
- Հովսեփ Էմինին Հայաստանի ազատագրական գործի համար, ինչպիսի՞ աջակցություն էր առաջարկում Մշո Ս․ Կարապետ վանքի վանահայր՝ Հովնանը և ինչպիսի՞ ճանապարհներ էր ուղենշում։ Վանահայրը առաջարկեց էմինին,որ երբ վերադառնա, վրաց թագավորի կողմից իր հետ թեկուզ փոքրիկ ջոկատ ունենա, որպեսզի թուրքերը դրանով համոզվեն, որ վրացիները հակաթուրքական պայքարում հայերի կողմից են։
- Ինչու՞ 1764 թ․-ին Սիմեոն Երևանցի կաթողիկոսը կշտամբական նամակներ հղեց Հերակլ II արքային։ Էմինը և Հերակլը սրտապնդիչ նամակներ էին ուղարկում Հովհանին, բայց Երևանի խանի մարդիկ փոստատարին ձերբակալում են, դա էլ Սիմեոն Երևանցու կողմից կշտամբանքի պատճառ է դառնում։ Հրահատի կողմից այդպիսի քայլերը հայ ժողովրդի համար հանդիսանում էին վտանգավոր։
- Ի՞նչ տեղի ունեցավ Հովսեփ Էմինի կյանքում 1766 թ․-ին։ Նա Հայաստան է վերադառնում և մնում է Գետաշենում՝ Գյուլիստանի մելիք Հովսեփի մոտ։ Մասնակցում է Գանձակի խանի արշավանքի դեմ մելիք Հովսեփի մղած Ճակատամարտին, որում հաղթում է հայկական զորքը։
- Ինչու՞ 1770 թ․-ին Հովսեփ Էմինը վերադարձավ Հնդկաստան։ Երբ Ռուսաստան էր գնացել լսել էր, որ Շամախիում Խոյի և Սալմաստի քրիստոնյաները կարող են նրան տրամադրել 18հազար զինվոր, Էմինը գնում է Խոյ, բայց չունենալով պահանջվող գումարը նա չի կարողանում զորք վարձել։ Անհաջողություններից հուսահատված վերադառնում է Հնդկաստան։
- Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ինչպե՞ս եք գնահատում Սիմեոն Երևանցու գործունեությունը։ Նա դավաճան է՞ր, թե՞ հեռատես գործիչ։ Դժվարանում եմ պատասխանել այս հարցին։
- Հանձնարարության արդյունքները հրապարակե՛ք բլոգներում և ուղարկե՛ք իմ էլ․ հացեին (s.tamazyan@mskh.am), մարտի 16-20-ն ընկած ժամանակահատվածում։

2-<<Մովսես Սարաֆյանի ազատագրական ծրագիրը։ Հայաստանի ազատագրության Հյուսիսային ծրագիրը>>
- Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Մովսես Սարաֆկանի ազատագրական ծրագիրը։ Հայաստանի ազատագրության Հյուսիսային ծրագիրը>> թեմանները․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեմանները համացանցից, բացի Wikipedia-կայքից։
- Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
- Ինչու՞ 1768 թ․-ին հայերի շրջանում Հայաստանի ազատագրության գործի համար մեծ ոգևորություն էր առաջացել։ Այդ թվականին սկսել էր ռուս֊թուրքական պատերազմը, լուրեր էին տարածվել, թե ռուսները զորք են մցնելու Այսրկովկաս։ Հայերը մտածում էին, որ այս պատերազմը Հայաստանին թուրք֊պարսկական լծի տակից կազատագրի։
- 1769 թ․-ին Մովսես Սարաֆյանը Ռուսաստանի արտաքին գործերի կոլեգիային (նախարարությանը) Հայաստանի ազատագրության գործի համար, ի՞նչ ծրագիր էր ներկայացրել։ Նա առաջարկեց Ռուսաստանում բնակվող հայերից ու վրացիներից կազմեկ կամավորքկան զորաջոկատներ և ռուս զորքերի հետ միասին ուղարկել Վրաստան։ Այս ջոկատների հրամանատարները պարտադիր պետք է լինեին հայազգի և ենթարկվեին ռուսական բանակի հրամանատարությանը։ Նաև ծրագրվում էր ընդգրկել Արցախի մելիքներին տրամադրելով նրանց ռազմական հագուստ և զենք։
- Ինչպիսի՞ փոփոխություններ տեղի ունեցան Հովսեփ Էմինի կյանքում 1751 թ․-ին։ Այս հարցը կրկնվում է,բայց դե ինչ արած, պետք է պատասխանենք։ Նա իր հոր կամգին հակառակ գնում է և ծատայության անցնում մի բրիտանական նավում ու ուղևորվում Անգլիա։ Ընդունվում է Վուլվիչի զինվորական ակադեմիա և հմտանում ռազմական գործի մեջ։
- Ըստ Մովսես Սարաֆյանի ծրագրի ռուսական զորքերի օգնությամբ Հայաստանի ազատագրումից հետո, ի՞նչ պետք է տեղի ունենար։ Հայաստանն ազատագրելուց հետո ուզումեր ստեղծել հայակական պետություն ու թագավոր կդառնար Արցախի մելիքներից մեկը։
- Ինչո՞վ էին Հայաստանի ազատագրության գործի մեջ տարբերվում ռուսահայ կենտրոնները։ Դեպի հարավ տարածվելու Ռուսաստանի քաղաքականությունը և Հայաստանն ազատագրելու հայոց շարժումներն ու ծրագրերը նույնն էին, դա էլ հանդիսանում էր ռուսահայ կենտրոնների կարևորության և առանձնահատկության պատճառը։
- Ո՞ւմ միջև է կնքնվել 1783թ․ Գեորգիևսկի պայմանագրը և ինչպիսի՞ փոփոխություններ տեղի ունեցան պայմանագրի կնքումից հետո։ Կնքվել է Ռուսաստանի և Վրաստանի միջև և ըստ պայմանագրի՝ Ռուսաստանը պետք էր Վրաստանին վերցներ իր հովհանավորության տակ, ինչպես նաև տրամադրեր զորք։
- Ինչպիսի՞ նածագիծ էին կազմել Հովսեփ Արղությանը և Հովհաննես Լազարյանը և ի՞նչ բանակցություններ էին տանում Ռուսաստանի պետական գործիչների հետ։ Նախագիծը վերաբերվում էր Հայաստանի ազատագրմանը։ Նրանք բանակցություններ էին վարում Ռուսաստանի պետական գործւչների հետ՝ արշավանք կազմակերպելու ու Հայաստանը ազատագրելու մասին։
- Ըստ Հովսեփ Արղությանի և Հովհաննես Լազարյանի նախագծի, ռուսական զորքերի միջոցով Հայաստանի ազատագրությունից հետո, ինչպիսի՞ փոփոխություններ պետք է տեղի ունենային Հայաստանում։ Ռուսաստանը Հայաստանում պետք է ունենար զորք, որպեսզի երկիրը պաշտպաներ հարձակումներից, նաև հայոց արքան պետք է ընտրվեր ռուսական կայսրի կողմից։ Ու նաև առաջարկվում էր առևտրական պայմանագիր կնքել,որը Հայաստանին կտրամադրեր Կասպից ծովի ափին նավահանգիստ։
- Համեմատե՛ք Հայաստանի ազատագրության գործի Մովսոս Սարաֆյանի և Հյուսիսային ծրագրերը, ի՞նչ նմանություններ և տարբերություններ կային։ Երկու ծրագրերն էլ ուղղված էին Հայաստանի ազատագրմանը և ռուսական զորքի կողմից օգնություն էին ակնկալում։ Մեկում Հայոց թագավոր ընտրվելու էր ռուս կայսրի կողմից, իսկ մյուսում Արցախի մելիքներից մեկը։
- Այս երկու ծրագրերից ո՞րն եք համարում Հայաստանի ազատագրության գործի համար առավել հնարավոր։ Ոչ մեկ
- Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ինչպե՞ս եք գնահատում գաղութահայ գործիչների Հայաստանի ազատագրման գործի համար Ռուսաստանի հետ կապված հույսերը։ Ռուսաստանը ինչու՞ պետք է Հայաստանն ազատագրեր և արդյո՞ք դա <<ազատագրում>> կլիներ։ հմմմմ…
- Հանձնարարության արդյունքները հրապարակե՛ք բլոգներում և ուղարկե՛ք իմ էլ․ հացեին (s.tamazyan@mskh.am), մարտի 16-20-ն ընկած ժամանակահատվածում։

Գեորգիևսկի պայմանագիր․ 1782 թ․։
