Առցանց ուսուցում
Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <<Հասարակագիտություն>> առարկայի մարտի 6-ի (ուրբաթ) հանձնարարություններ
Թեմա՝ <<Ազգային անվտանգություն>>։ Օգտվել եմ 11-րդ դասարանի դասագրքից։
- Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Ազգային անվտանգություն>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հասարակագիտության>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել՝ ընդհանուր հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
- Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
- Լայն իմաստով ի՞նչ է պետության համար անվտանգությունը։ Այն պետության բոլոր քաղաքացիների համար գործունեության բնականոն պայմաններ ապահովելն է, նրանց կյանքի, ազատության և սեփականության պաշտպանությունը։
- Ի՞նչ նկատի առնվելով է կառուցվում պետության ազգային անվտանգությունը։ Պետության ազգային անվտանգությունը կառուցվում է՝ նկատի առնելով աշխարհաքաղաքական այն գործոնները, որոնք այս կամ այն կերպ ազդում են ազգային նպատակների իրականացման ուղիների, ձևերի և միջոցների վրա։
- Ինչպիսի՞ բնութագրիչներ է ընդգրկում <<Ազգային անվտանգություն>> հասկացողությունը։ Ազգային անվտանգությունը ընդգրկում է հետևյալ բնութագրիչները՝ հավանական և չնախատեսված սպառնալիքների, բնակչության բուն կենսակերի դեմ ուղղված սպառնալիքների կանխարգելումը, պետության ներքին գործերին արտաքին ուժերի չմիջամտելու երաշխիքների ապահովումը, արտաքին և ներքին վտանգներից պետության տարածքային անձեռնամխելիությունն ու ամբողջականությունն ապահովելու կարողությունը։
- Ի՞նչ է նշանակում <<պետության հետապնդած նպատակներ>> եզրույթը, ինչպիսի՞ գործոններ են հաշվի առնվում դրանց կարևորության և իրագործման կարողությունները կառուցելիս։ Յուրաքանչյուր պետություն յուրովի է գնահատում իր հետապնդած նպատակների կարևորությունը:Պետության համար դրանցից յուրաքանչյուրի կարևորությունն ու դրանք իրագործելու կարողությունը բազմաթիբ գործոններով են պայմանավորված, օրինակ՝ նրա աշխարհագրական դիրքի, պատմության, մշակույթի, քաղաքական համակարգի և այլն։
- Ի զորու՞ է պետությունը իրականացնել իր առջև դրած բոլոր նպատակները և եթե ոչ, ապա որո՞նք է պետությունը ընտրում՝ առաջնային իրագործման համար։ Ոչ,պետությունի չի կարող ամբողջովին իրագործել իր առջև դրբած բոլոր նպատակները, ինչը հարկադրում է երբեմն կրճատել կամ սահմանապակել այս կամ այն ծրագիրը հանուն ավելի կարևոր նպատակների իրագործման։ Առաջնայինը երկրի տարածքի անվտանգությունն է (և իմ կարծիքով պատմամշակութային վայրերը, քանի որ առանց այդ հին և պատմական շինությունների երկիրը պարզապես անհետաքրքիր կլիներ և ոչ մի զբոսաշրջիկ չէր այցելի, ու իրանց հետ փող չեին բերի, կարող եք սրան ուշադրություն չդարձնել, սա ուղակի իմ կարծիքնա ու չգիտեմ խի գրեցի,ես էս փակագծինը կջնջեմ հետո)
- Ինչի՞ն են հանգեցնում միջազգային ասպարեզում տարբեր երկրների առջև նպատակների բախումները։ Ցավոք պատերազմի։
- Ըստ ձեզ, հնարավո՞ր է խուսափել պետությունների միջև առկա խնդիրների լուծման համար ուժի կիրառումից։ Պետությունների միջև առկա խնդիրների ինչպիսի՞ խաղաղ լուծումներ կառաջարկեք դուք։ Այո հնարավոր է, ուղակի պետք է նստել, խոսել իրար հետ և հասկանալ իրար,(միգուցե պայմանագիր կնքեն) ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ։
- Միջպետական խնդիրների լուծման գործում, ի՞նչ դեր ունի ՄԱԿ-ը; Ըստ ՄԱԿ-ի կանոնադրության միջազգային անվտանգության պատասխանատվությունը դրված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վրա։
- ՀՀ-ն ազգային անվտանգությունը, ինչպիսի՞ ռազմավարություն ունի <<խաղաղության և միջազգային անվտանգության>> ոլորտում։
- Պատասխանե՛ք հետևյալ հարցին․Ըստ ձեզ, հնարավոր է աշխարհի բոլոր պետությունների համար վերափոխվի <<ազգային անվտանգություն>> եզրույթը, <<միջազգային անվտանգություն>> եզրույթով, եթե այո, ապա ի՞նչ ճանապարհներով։ Իմ կարծիքով դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ այլմոլորակայիններ գան կամ էլ ինչ-որ հրեշներ հայտնվեն և փորձեն մեզ վնասել(միգուցե նրանք բարի են և ուզում են ընկերանալ), այդ դեպքում ազգային անվտանգությունը կդառնա միջազգային անվտանգություն։D հահահհ, խաղեր չեմ խաղում, նենց որ չեմ մնացել խաղերի տակ։
