Հեռավար֊առցանց։Դալտոնիզմ.2-6

Տեքստը՝

Կան մարդիկ, ովքեր գունային յուրահատուկ ընկալման շնորհիվ բոլորովին այլ կերպ են տեսնում աշխարհը։ Տեսողության այս յուրահատկությունը իր անվանումը ստացել է ի պատիվ Ջոն Դալտոնի, ով իր դալտոնիզմի մասին իմացավ միայն 26 տարեկանում (իմանալով, որ իր «մոխրագույն» պիջակը իրականում մուգ կարմիր է)։

Ենթադրվում է, որ աչքի ցանցաթաղանթում կա 3 տարր, և բնականոն, այսպես կոչված՝ տրիքրոմատիկ գունազգայության դեպքում դրանցից յուրաքանչյուրն ընկալում է 3 հիմնական գույներից մեկը (կարմիրը, կանաչը, մանուշակագույնը) ։ Վերոհիշյալ տարրերից որևէ մեկի քայքայումն առաջացնում է մասնակի գունակուրություն (դիքրոմիա)։ Դիքրոմազիայով տառապողներից ոմանք չեն տեսնում կարմիր գույնը (պրոտանոպիա), ոմանք՝ կանաչ գույնը (դեյտերանոպիա)։

Պրոտանոպիայի դեպքում կարմիր գույնը շփոթում են մուգ կանաչի, մուգ դարչնագույնի, իսկ կանաչ գույնը՝ բաց մոխրագույնի, բաց դեղինի և բաց դարչնագույնի հետ։

Դեյտերանոպիայի դեպքում կանաչ գույնը շփոթում են բաց նարնջագույնի, բաց վարդագույնի, բաց դարչնագույնի հետ։

Մանուշակագույնի նկատմամբ գունակուրություն լինում է հազվադեպ, ընդ որում սպեկտրի բոլոր գույներն ընկալում են որպես կարմիր կամ կանաչ գույնի երանգներ։

Դալտոնիզմը, առաջին անգամ, հասարակության ուշադրությունը գրավել է 1875թ., երբ Շվեդիայում, Լագերլունդ քաղաքի մոտակայքում տեղի ունեցավ երկաթուղային աղետ, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ զոհվեցին։ Պարզվեց, որ մեքենավարը չէր տարբերում կարմիր գույնը, որի հետևանքով նա չէր տարբերել գունային ազդանշանը՝ ինչը բերել էր այսպիսի ողբերգական հետևանքների։

Դալտոնիզմի տեսակները

Գոյություն ունի Դալտոնիզմի երկու տեսակ` բնածին և ձեռքբերովի: Բնածին գունակուրության բոլոր ձևերը փոխանցվում են ժառանգաբար: Կանայք են համարվում այդ հատկանիշի փոխանցողները:

Ձեռքբերովի գունակուրությունը կարող է առաջանալ տեսողական օրգանների և կենտրոնական նյարդային համակարգի տարբեր հիվանդությունների ժամանակ:

Բուժումը

Դալտոնիզմի բուժումը հնարավոր է գեներային ինժեներության շնորհիվ, երբ աչքի ցանցաթաղանթի մեջ ներարկում են բացակա գեն: Կան նաև դալտոնիկների համար նախատեսված լինզաներ: