1.Տրված աֆորիզմի վերաբերյալ շարադրի՛ր քո խորհրդածությունները.
«Ճշմարիտ ընկերությունը պետք է զերծ լինի ամեն տեսակ եսամոլությունից: Մեծահոգությունն է ընկերության հիմքը»: Օսկար Ուալդ
Ընկերներն այն մարդիկ են, առանց որոնց կյանքն անիմաստ է:Ընկերությունը մարդու կյանքում մեծ դեր է խաղում: Եթե ունես լավ ընկերներ նրանք միշտ կհասնեն քո դժվար պահին, կօգնեն քեզ, կկիսեն թե քո ուրախութությունը, թե տխրությունը: Եթե ընկերներն իսկական են, ապա նրանց ոչինչ չի կարող բաժանել:Իմ կարծիքով աշխարհում չկա ավելի լավ բան քան լավ ընկերը, ու իհարկե ընկերությունը: Երբ իմ մտերիմ ընկերուհին տխրում է կամ անհաջողություն է ունենում ես փորձում եմ նրան օգնել, բարձրացնել նրա տրամադրությունը։
Իսկական ընկերը նա չէ ով եղել է քեզ հետ սկզբում,այլ նա ով կլինի քեզ հետ մինչև վերջ։
2.Լրացրո՛ւ շրջասությունները.
Ոսկի բիզուլակ-արհեստ
Պարսկական վարդ-Շիրազ
Վալսերի քաղաք -Վիեննա
Վարդագույն քաղաք — Երևան
Տխրության ու թախծի երգիչ — Վահան Տերյան
Հյուսիսի արջ — Ռուսաստան
Գեղամա գեղեցկուհի — Սևան
Խաղողի արյուն — գինի
Ծաղիկների թագուհի — վարդ
