ԱԱ հարցերը քննարկելիս չենք կարող շրջանցել ազգային
շահեր հասկացությանը: Ազգային շահերը կարելի է սահմանել որ-
պես պետության, հասարակության և անհատի գոյության, երկրի
ինքնիշխանության, ազգի ինքնության, քաղաքակրթական ինքնա-
տիպության պահպանման և կայուն զարգացման համար գերակա
նշանակություն ունեցող քաղաքական, տնտեսական, սոցիալա-
կան, հոգևոր, մշակութային և այլ պահանջմունքների համախումբ:
Յուրաքանչյուր պետության ազգային շահերը ձևավորվում
են իր հասարակության միասնական նպատակների, սեփական
առաքելության գիտակցման, հոգևոր և բարոյական արժեքների
վրա: Ազգային շահերը և կարիքները լինում են հիմնարար կամ
կենսական և ընթացիկ՝
• հիմնարար շահերն են պետության և այն ձևավորող ազգի
(կամ ազգերի) անվտանգությունը, բնականոն զարգա-
ցումը, տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանու-
թյունը, սահմանադրական կարգի պահպանումը, մշակու-
թային և քաղաքակրթական ինքնատիպությունը,
• ընթացիկ են այն շահերը, որոնք որոշվում են ընթացիկ
իրավիճակով և երկրի զարգացման ընտրված ուղղության ապահովմամբ։
Ազգային շահերը կարելի է դասակարգել նաև ըստ հետևյալ
մակարդակների՝
• անհատական,
• խմբային,
• կորպորատիվ,
• հասարակական,
• ազգային,
• համամարդկային:
Ըստ գործունեության ոլորտների՝
• քաղաքական,
• ռազմական,
• տնտեսական,
• սոցիալական,
• տեղեկատվական,
• մշակութային,
• հոգևոր:
Ըստ սուբյեկտների՝
• անհատի,
• հասարակության,
• պետության,
• տարածաշրջանի
• երկրների դաշինքի,
• համաշխարհային հանրության:
Հարցերին պատասխաննելու համար օգտվել եմ 11րդ դասարանի հասարակագիտության դասագրքից։
Ի՞նչ նշանակություն ունի <<Ազգ>> հասկացողության համար լեզուն։
Լեզուն միավորում է ազգը, չէ որ լեզուն ազգի ոգին է։
Ի՞նչ նշանակություն ունի <<Ազգ>> հասկացողության համար կրոնը։
Կրոնական ուղղության ընտրությունն արդեն քաղաքական կողնորոշման ակտ է, և որպես կանոն, քաղաքական հնչերանգ է ստանում։
Ինչպե՞ս է պատմական տարբեր շրջաններում կրոնը օգտագործվել քաղաքական շահերի համար։
Օրինակ 988թ․ քրիստոնեության ընդունումը , որպես պետական կրոն Հին Ռուսիայի կողմից քաղաքական գործողություն էր, որպեսզի հարաբերությունները սերտացնի քրիստոնյա Բյուզանդիայի հետ։
Ի՞նչ նշանակություն ունի <<Ազգ>> հասկացողության համար <<Պատմական հայրենիքը>>։
Ձևավորված տարածքը ազգի ներկայացուցիչների գիտակցության մեջ ձևակերպվում է որպես պատմական հայրենիք և շարունակում իր պատմաքաղաքական դերը՝ անկախ այն հանգամանքի, թե ինչպիսի փոփոխություններ են կրել ազգային պետության կամ ժողովրդի բնակեցման վարչատարածքային սահմանները։
Ե՞րբ և որտե՞ղ է գիտական շրջանառության մեջ մտել <<Ազգային շահ>> հասկացողությունը։
1935 թվականին առաջի անգամ այս հասկացությունը հայտնվել է օքսֆորդյան հանրագիտարանում, ավելի ուշ 1948 թվականին Հենրի Մորգենթաունի «Ի պաշտպանություն ազգային շահի» գրքում։
Ինչպե՞ս է բնութագրվում <<Ազգային շահ>> հասկացողությունը։
Ազգային շահը ցույց է տալիս, թե ինչն է օգտակար և լավագույն որևէ երկրի, պետության համար, թե՛ երկրի համար և երկրի ներսում,և թե՛ մյուս պետությունների հետ ունեցած հարաբերություններում։
<<Ազգային շահը>> տվյալ ազգի, պետության համար համարվում է ամփոփոխ կատեգորիա, թե պատմա-աշխարհագրական որոշակի հանգամանքների բերմամբ ենթարկվում է փոփոխությունների։
Ազգային շահը անփոփոխ չէ, այն կարող է հանգամանքների բերմամբ փոխվել։
Ի՞նչ է տեղի ունենում երբ բախվում են տարբեր պետությունների ազգային շահերը, բերե՛ք պատմական օրինակներ։
Խմ֊ի զորքերի մուտքը Աֆղանստան 1979 թվականին։
Ազգային շահերի նշանակության առումով, ինչո՞վ են տարբերվում՝ կենսական կարևոր (կամ գլխավոր) և երկրորդական, մյուս կողմից, երկարատև և ժամանակավոր շահերը։
Երկրորդական շահերը բխում են առաջնային շահերից, այսինքն դրանք գրեթե հավասարապես կարևոր են։ Միայն առաջնային շահերը ունեն ավելի միջազգային մակարդակ, և ավելի շատ ուշադրություն ու ներուժ է հատկացվում դրանց։
Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ըստ ձեզ, Ո՞րն է ՀՀ-ի <<ազգային շահը>>
Երևի ՀՀ տարածքը և գլոբալ ճանաչումը։
