ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (ՀՀ կենտրոնական բանկ, Կենտրոնական բանկ, ՀՀ ԿԲ, ոչ պաշտոնական՝ ՀՀ կենտրոնական դրամատուն), պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։ Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից։ Կենտրոնական բանկը միասնական կենտրոնացված համակարգ է, որը ներառում է բանկի գլխավոր գրասենյակը և տարածքային ստորաբաժանումները։

Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը Հայաստանում գների կայունության ապահովումն է։ Իր հիմնական խնդիրն իրագործելու նպատակով Կենտրոնական բանկը մշակում, հաստատում և իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը։ Եթե Կենտրոնական բանկի մյուս խնդիրները հակասում են իր հիմնական խնդրին, Կենտրոնական բանկն առաջնություն է տալիս հիմնական խնդրին և ղեկավարվում է դրա իրագործման անհրաժեշտությամբ։

Հայաստանի կենտրոնական բանկի պատմություն
Հայաստանի կենտրոնական բանկի պատմությունը բաժանված է չորս հիմնական փուլերի՝ Նախախորհրդային ժամանակաշրջան, Առաջին Հանրապետության ժամանակաշրջան, Խորհրդային ժամանակաշրջան, Հայաստանի երրորդ Հանրապետության ժամանակաշրջան։ Այստեղ ներկայացված են նաև երրորդ հանրապետության ժամանակաշրջանում կատարված օրենսդրական փոփոխությունները, ֆինանսական կառույցների և ֆինանսական արդյունքների մասին ամփոփ նկարագրություն

Հայկական դրամի պատմություն
Հայկական դրամի պատմությունը բաժանված է մի քանի փուլի՝ Անտիկ ժամանակներից մինչև ցարական ժամանակաշրջան, Առաջին հանրապետության ժամանակաշրջան, ԽՍՀՄ ժամանակաշրջան, Երրորդ հանրապետության ժամանակաշրջան։

Оставьте комментарий