Կետերի փոխարեն գրել հարցահարաբերական դերանուններ:
1. Հիմա ենք հասկանում, թե որքան անտարբեր ենք եղել այդ մարդու հանդեպ:
2. Ու՞մ ձեռքով են կառուցվել այս շենքերն ու փողոցները:
3. Զարմանքով նայում ես շուրջդ ու մտածում, թե ինչու է կյանքն այսպիսին դարձել:
4. Միայն նա կասի` ինչ է կատարվել այստեղ:
5. Ով կասի, թե մեր քաղաքում ինչպես հայտնվեցին այդ փոխադրամիջոցները:
6. Սա մի անգնահատելի գանձ է, որը Դուք պարգևեցիք ինձ:
Կետերի փոխարեն գրել ժխտական դերանուններ:
1. Ոչ ոք չնկատեց, թե բժիշկը երբ դուրս եկավ հիվանդասենյակից:
2. Երկար ժամանակ նրանցից ոչ մեկը չէր համարձակվում խոսել:
3. Գույների այս համադրությունից էլ ոչինչ չստացվեց:
4. Արտասվող ապակիների միջից ոչ մի բան չէր երևում:
5. Թանգարանի դահլիճներում գրեթե ոչինչ չէր փոխվել, ոչ մի ցուցանմուշ կարծես չէր տեղաշարժվել, գողության մասին ոչ ոք չէր կասկածում, աշխատակիցներից ոչ մեկի մտքով նման բան չէր էլ անցնի:
Նշիր դերանվանական սխալ ձևերը և ուղղիր դրանք:
Մեզ համար, իր հետ, մեզպես, ձեզ նման, իր փոխարեն, քո մոտից, ինձ պես, ձեզ հետ, քեզ նման, ինձ մոտ, ձեզ նման, ինձ վրա, իմ մոտով, ձեզ մոտ, ինձ համար:
