ԱԵՖ, գլյուկոզ, քեմոսինթեզ և ցիտոպլազմա

 

ԱԵՖ-ի մասին

ԱԵՖ-ը (ադենոզինեռֆոսֆատ) նուկլեոտիդ է և ունի շատ կարևոր դեր օրգանիզմում էներգիայի և նյութերի փոխանակության համար:

ԱԵՖ-ը հանդիսանում է բջջում էներգիայի հիմանական փոխադրողը:

ԱԵՖ-ը դասվում է այսպես կոչված մակրոերգիկ միացություններին, այսնիքն քիմիական միացություններ, որոնք պարունակում են կապեր, որոնց հիդրոլիզից առաջնանում է զգալի քանակով էներգիա:

ԱԵՖ-ի մակրերգիկ կապերի հիդրոլիզը, որի ընթացքում պոկվում է մեկ կամ երկու ֆոսֆորական թթու, բերում է 40-ից 60 կՋ/մոլ էներգիայի արտազատման:

ԱԵՖ-ը բջիջներում առաջանում է գլյուկոզի օքսիդազման հետևանքով:

1 մոլեկուլ գլյուկոզի լիրվ օքսիդացման (Կռեբսի ցիկլ) ժամանակ առաձանում է 36 մոլոկեկուլ ԱԵՖ:

Գլյուկոզա

Գլյուկոզան ֆոտոսինթեզի հիմնական պրոդուկտն է, առաջանում է Կալվինի ցիկլի ընթացքում: Մարդու և կենդանիների օրգանիզմներում գլյուկոզը հանդիսանում է մետաբոլիկ պրոցեսների հիմնական և ավելի ունիվերսալ էներգիայի աղբյուր: Օրգանիզմի բոլոր բջիջները ունակ են յուրացնել գլյուկոզան, այն պարագայում երբ էներգիայի այլ աղբյուրներ ինչպիսիք են գլիցերինը, ֆրուկտոզան, ճարպաթթուները կարող են օգտագործել միայն որոշ տեսակի բջիջներ: Գլյուկոզայի փոխադրումը արտաքին միջավայրից բջջի մեջ իրականացվում է ակտիվ տրանմեմբրանային փոխադրումով, հատուկ սպիտակուցի` հեքսոզների տրանսպորտյորի (փոխադրողի) միջոցով: Բջիջներում գլյուկոզան կարող է ենթարկվել գլիկոլիզի` ԱԵՖ-ի տեսքով էներգիայի ստացման: Գլիկոլիզի շղթայի առաջին ֆերմենտն է հանդիսանում հեքսոկինազը, որի ակտիվությունը կարգավորվում է հորմոնների միջոցով. ինսուլինը ավելացնում է հեքսոկինազի ակտիվությունը, իսկ գլյուկոկորտիկոիդները` իջեցնում:

Քեմոսինթեզ

Քեմոսինթեզը անօրգանական նյութերից օրգանական նյութեր սինթեզելու ընդունակություն է, որով օժտված են բակտերիաների որոշ տեսակներ։ Փոխանակության այս տիպը հայտնաբերել է ռուս գիտնական, մանրէաբան Ա.Ն. Վինոգրադսկին։ Այդ բակտերիաներն օժտված են հատուկ ֆերմենտային ապարատով:
Այս գործընթացը կոչվում է քեմոսինթեզ։ Էներգիա կարող է անջատվել ջրածնի, ծծմբաջրածնի, ծծմբի, երկաթի (II), ամոնիակի, նիտրիտի և այլ անօրգանական միացությունների օքսիդացումից։
Կարևոր քեմոսինթեզողներից են նիտրիֆիկացնող բակտերիաները։ Քեմոսինթեզողների դերը շատ մեծ է։ Դրանք կարևոր նշանակություն ունեն նյութերի և տարրերի շրջապտույտում։

Ցիտոպլազմա

Ցիտոպլազման բջջի հիմնական բաղադրամասն է ու նրա կիսահեղուկ ներքին միջավայրը: Ցիտոպլազմա տերմինը առաջացել է հունարեն «ցիտոս»-զետեղարան, բջիջ և «պլազմա»-կերտված, ծեփած բառերից։
Ցիտոպլազման անօրգանական աղերի և տարբեր օրգանական նյութերի ջրային լուծույթ է: Նրանում գերակշռում են սպիտակուցները:

Ցիտոպլազմի բաղադրությունը հարաբերականորեն կայուն է, թեև ցիտոպլազմի և բջջի շրջակա միջավայրի միջև անընդհատ տեղի է ունենում նյութերի փոխանակություն, իսկ ցիտոպլազմում շարունակվում են քիմիական նյութերի փոխարկումները: