Այց《Ոսկեվազ գինու գործարան》

(07.02.20) Այսօր քոլեջի ուսանողներով այցելեցինք 《Ոսկեվազ գինու գործարան》,որը գտնվում է Արագածոտն մարզի նույնանուն գյուղում,

մեզ հետ էին նաև ընկեր Մարիամը, Ընկեր Արտակը և ընկեր Հասմիկը։

Մինչ այնտեղ այցելելը մենք ինչպես միշտ ամեն ուրբաթ՝ եկել էինք Սբ. Երրորդություն եկեղեցի, որտեղ աղոթում ենք և երգում ենք հոգևորական երգեր։

Ես մեքենայի ներսում էի, երբ տեսա գինու գործարանը և շշմեցի։ Առաջին անգամ էի այնտեղ և ունեմ լավ տպավորություններ։ Շատ գեղեցիկ ու հեքիաթային էր։

Մեզ հյուրնկալեց Տիկին Դիանան, նա այդ գործարանի զբոսավարն էր։

Նա մեզ պատմեց իրենց գործարանի և գինիների պատմությունը և ցույց տվեց գործարանի ներսը, բառեր չունեմ նկարագրելու այդ զարմանահրաշ վայրը։ Ահա մի քանի նկար գործարանի ներսում՝

Գործարանի և՛ ներսի, և՛դրսի պատերը փորագրված էին շատ գեղեցիկ զարդանախշերով։

Այնտեղ մոտակայքում հայտնաբերվել են հողի մեջ թաղված կարասի մնացորդներ, որոնց մեջ գինի էին պահում:

Այսօր գործարանի տարածքում տարվում են բազմաթիվ շինարարական աշխատանքներ, որպեսզի ստեղծվի նոր, նմանը չունեցող յուրօրինակ զբոսաշրջային համալիր: Գործարանն իր վերածնունդն ապրեց 2004 թվականին: Այսօր Ոսկեվազը ստեղծում է գինիներ, որոնք արտադրվում են ինչպես ժամանակակից գինեգործական մեթոդներով, այնպես էլ օգտագործելով հին ավանդական կարասները, որոնք ստեղծվել են դեռևս 19-րդ դարավերջին: Այդ բոլոր գինիները, առանց բացառության, արտացոլում են Հայաստանի իրական բնույթը: Նրանք գինու արտադրության մեջ օգտագործվում են միայն տեղական խաղողի տեսակները, իսկ հնեցման համար կիրառում են հազվագյուտ բարձրորակ հայկական կաղնուց պատրաստած տակառները:

Նաև նշեմ, որ քաղցր գինիների արտադրության մեջ «Ոսկեվազի գինու գործարանը» առաջինն է, ով օգտագործել է խաղողի թառամեցման մեթոդը: Ոսկեվազի գինիներն արժանացել են բազմաթիվ մրցանակների տարբեր հեղինակավոր տեղական և միջազգային գինու մրցույթներում` «Mundus Vini», «Decanter World Wine Awards», «Sommelier Wine Awards» և այլն:

Իսկ վերջում մեզ գործարանի ներսում հյուրասիրեցին սպիտակ գինի, այնքան համեղ էր, որ համը երբեք չեմ մոռանա։

Շատ սիրեցի այս գործարանը և կրկին կուզենայի այցելել, քանի որ այնտեղ հրաշալի էր, իսկ ձիզայնը աննկարագրելի գեղեցիկ էր։

Անչափ շնորհակալ եմ կազմակերպիչներին, շատ լավ օր ունեցա։