Ուրուգվայի գլխավոր հյուպատոս Պրն. Էդուարդո Աուգուստո Ռոսենբրոկ Բիդարտի հյուրնկալումը

(06.02.2020) Այսօր մեր կրթահամալիր էր համեցել Ուրուգվայի գլխավոր հյուպատոս Պրն. Էդուարդո Աուգուստո Ռոսենբրոկ Բիդարտը։Նրան շրջայցեցին և ծանոթացրին մեր կրթահամալիրի հետ, որից հետո հավաքվեցինք իսպանախոսներով մայր դպրոցի մի գողտրիկ լսարանում։Եվ՛ ուսուցիչները, և՛ ուսանողները, ովքեր տիրապետում էին իսպաներեն լեզվին ներկա էին այդ հավաքին։ Մայր դպրոցի ուսանողները իսպաներեն երգեցին և նվագեցին Հյուպատոսի համար, իսկ մենք՝ քոլեջի սաներս ներկայացրինք մեր քոլեջի մասին՝ իսպաներեն լեզվով։Մենք այդքան էլ լավ չենք տիրապետում այդ լեզվին, քանի որ սեպտեմբերից ենք սկսել ուսանել, բայց մենք կարողացանք նրա հետ խոսել Իսպաներեն լեզվով։ Վերջում մենք նվիրեցինք նրան մեր քոլեջի ուսանողների ձեռքերով պատրաստած կարմիր գինի։Հավաքի ընթացքում բոլորս հարցեր էինք ուղղում նրան, իսկ նա պատասխանում էր։ Հետո նա ասաց որ ինչ֊որ չափով տիրապետում է ռուսերեն լեզվին, իսկ մենք վերջում իմացանք այդ մասին, չէ որ կարող էինք չտանջվել և ռուսերեն խոսել նրա հետ։

Оставьте комментарий