Նուկլեինաթթուներ, ԴՆԹ, ՌՆԹ և գենետիկական կոդ

Նուկլեինաթթուները կազմված են նուկլեոտիդներից։ Նուկլեինաթթուների պոլիմերների մոլեկուլները կոչվում են պոլինուկլեոտիդներ։ Նուկլեոտիդները միմյանց են միանում ֆոսֆոդիեթերային կապի միջոցով։ Բջջում կա 2 տեսակի նուկլեինաթթու՝ ԴՆԹ և ՌՆԹ։
Դեզօքսիռիբոնուկլեինաթթուն (ԴՆԹ) կազմված է երկու ոլորված շղթաներից, որոնցից յուրաքանչյուրը պոլիմեր է, որի մոնոմերներն են նուկլեոտիդները։ Յուրաքանչյուր նուկլեոտիդ կազմված է ազոտային հիմքից, ածխաջրից և ֆոսֆորական թթվի մնացորդներից։ ԴՆԹ-ի մոլեկուլների հիմնական դերը տեղեկատվության երկարատև պահպանումն է։ ԴՆԹ-ի այն հատվածները, որոնք ծածկագրում են սպիտակուցներ, կոչվում են գեներ, իսկ ԴՆԹ-ի չծածկագրող հատվածներն ունեն կառուցվածքային նշանակություն կամ մասնակցում են ծածկագրող հատվածների ակտիվության կարգավորմանը։ Ազոտային հիմքերը ապահովում են ինֆորմացիայի գաղտնագրումը: Բջջում պարունակվող ԴՆԹ-ի գերակշիռ մասը կորիզում է: ԴՆԹ-ի ինքնավերարտադրումն ապահովում է տեղեկությանը ժառանգական փոխանցումը սերնդեսերունդ:


ՌՆԹ-ի մոլեկուլը կազմված է մեկ պոլինուկլեոտիդային շղթայից: ՌՆԹ-ն պարունակում է ռիբոզ, որն ունի լրացուցիչ հիդրօքսիլ խումբ: ՌՆԹ-ն լինում է 3 տեսակի՝ փ-ՌնԹ(փոխադրող ՌՆԹ), տ-ՌնԹ ( տեղեկատվական ՌՆԹ) և ռ-ՌՆԹ (ռիբոսոմային ՌՆԹ):
Փ-ՌՆԹ-ի միացումը ամինաթթվին կատալիզում։ Տրանսլյացիայի ժամանակ փ-ՌՆԹ-ներն ու իրենց միացված ամինաթթուները փոխադրվում են ռիբոսոմներ էլոնգացիայի գործոնների միջոցով։
Տ-ՌՆԹ-ի նուկլեոտիդային հաջորդականությունը տեղեկություն է պարունակում տվյալ սպիտակուցի կազմի մեջ մտնող ամինաթթուների տեսակների մասին։
Ռ-ՌՆԹ-ները ռիբոսոմների ռիբոնուկլեինաթթվային բաղադրիչ է։ Էական դեր են խաղում սպիտակուցների սինթեզում բոլոր օրգանիզմների բջիջներում:
Գենետիկական կոդ։ Գոյություն ունի մոտավորապես 30000 սպիտակուցներ, որոնք կազմված են 20 ամինաթթուների համախմբից: Նրանք հերթականությամբ համկցվում են իրար հետ, որպեսզի կազմեն մակրոմոլեկուլյար շղթաներ մոտ 100 միավոր երկարությամբ: Եթե ամինաթթուներ շղթան ճիշտ հերթականությամբ է կազմված ապա այդ շղթան դառնում է ակտիվ գործող սպիտակուց : Ամինաթթուները խիստ կանոնավոր կերպով են դասավորված։ Հենց այդ դասավորվածությունն է որոշում այդ սպիտակուցի կառուցվածքը, հատկությունները:Ամինաթթուների համախումբը սպիտակուցային շղթայում շատ կառևոր է: Եթե ամինաթթուները ունեն սխալ հերթականություն ապա կառաջանան անօգուտ շղթաներ:Սպիտակուցները ինքնատիպ կառուցվածք ունեն:Ամինաթթուների քիմիական հատկությունները նպաստում են նրանց փոխադարձ ձգողականությանը:Դրա միջոցով նրանք կարող են կազմել երկար շղթաներ,որոնք դառնում են սպիտակուց: Դրանից էլ հետևում է, որ կյանքի առաջանալը անխուսափելի էր և դա պայմանավորված է քիմիական օրենքներով: Ամինաթթուները իրար հետ միանում են ոչ միայն փոխադարձ ձգողությամբ,ալյ այդ ամբողջ գործընթացը ղեկավարում է մեկ առանձին մոլեկուլ, որը անվանում են ԴՆԹ :