Անհամադրելի սնունդներ

1.Բանան ու կաթ

Այուրվեդայի կարծիքով՝ սա ամենապայթյունավտանգ համադրություններից է, որը մարմնում ծանրության զգացում է առաջացնում, հետն էլ «ծանրացնում» է միտքը: Իսկ եթե սա ձեր սիրած խառնուրդն է, ուրեմն հետևեք, որ գոնե բանանը շատ հասունացած լինի, բացի այդ, խառնուրդի մեջ հիլ ու մշկընկույզ ավելացրեք մարսողությունը խթանելու համար:

2.Օսլա և թթու

Օրինակ տոմատն ու նարինջը ցանկալի չէ ուտել իրար հետևից, քանի որ արդյունքում քիմիական ռեակցիա է առաջանում, բացի այդ մթերքներն այս դեպքում կորցնում են իրենց օգտակարությունը և անիմաստ ծանրաբեռնում են ստամոքսը:

3.Վատ արդյունք է տալիս գազավորված ջուր խմելուց հետո կաթնային ըմպելիքի օգտագործումը:Այդ դեպքում ստամոքսը վերածվում է փոքրիկ <<քիմիական գործարանի>>: Երևի թե հասցրել եք տեսնել, թե ինչ է տեղի ունենում կոկա կոլան կաթի հետ խառնելու արդյունքում:

4.Ոչ այնքան հետաքրքիր, բայց շատ վնասակար ազդեցություն է ունենում միրգը տարբեր տեսակի ուտեստներից հետո ուտելու արդյունքում: Շատերն են ուտում օրինակ աղցան, հետո տաք ուտեստ, հետո քաղցրավենիք և միրգ: Տաք ուտեստից հետո առնվազն 30 րոպե է անհրաժեշտ, որից հետո կարելի է միրգ ուտել, հակառակ դեպքում միրգը սկսում է, այսպես ասած փտել ձեր օրգանիզմում: Շատ տհաճ զգացողություններ կունենաք, եթե կարողանաք տեսնել, թե ինչ է իրականում կատարվում ձեր օրգանիզմում այդ ժամանակ:

5.Հյութեղ խնձորը, տանձը, խաղողը, ծիրանը և ձմերուկը, հատապտուղները չի կարելի ուտել սպիտակուցով հարուստ սննդատեսակներից հետո՝ միս, ձուկ, սունկ, հավկիթ:

6.Երևի թե շատերն են սիրում առավոտյան մի գավաթ սուրճի հետ ուտել մեկ կտոր տարեկանի հաց: Այսպիսի նախաճաշ նախընտրողները պետք է իմանան, որ իրենց շատ անիմաստ նախասիրություն ունեն: Բանն այն է, որ կոֆեինը կարողանում է կլանել բոլոր սնուցիչները և կլանում հիմնականում կալիումի տարրերը:

7.Հաջորդ վնասակար խառնուրդը ալկոհոլի և կոլայի միաժամանակյա օգտագործումն է: Այն վնասակար է, սակայն հիմնականում նախընտրում են նրանք, ովքեր ուզում են ալկոոհոլի ազդեցությունից արագ ազատվել:

8.Գարեջուր և գետնանուշ: Սրանք շատերի կարծիքով դասական համարվող համատեղելի սննդատեսակներ են: պետք է սակայն հիշել, որ իրականում սրանք կործանարար ազդեցություն ունեն օրգանիզմի համար միաժամանակյա օգտագործման դեպքում: Գետնանուշը գարեջրի հետ օգտագործման դեպքում կորցնում է իր սննդարար արժեքն ու օգտակար հատկանիշները, արդյունքւոմ անիմաստ ծանրաբեռնում օրգանիզմը:

9.Սեխի ու ալկոհոլի միաժամանակ օգտագործումն ունենում է լուծողական ազդեցություն: Ջրի և սեխի օգտագործումը նույնպես ունենում է նույն ազդեցությունը:

10.Այտուցների առաջացման հիմնական պատճառներից մեկը ձմերուկի հաճախակի օգտագործումն է աղի սննդի հետ: Այդ դեպքում հեղուկը մնում է օրգանիզմում: Այտուցները հիմնականում լինում են դեմքին:

11.Հաջորդ անհամատեղելությունը սննդի ցանկում վարունգը, կաթն ու ծովատառեխն են: Կախված մարդու օրգանիզմի առանձնահատկություններից՝ ոմանց մոտ այս սննդատեսակների միժամանակյա օգտագործումը կարող է ստամոքսի այրոց առաջացնել, մյուսների մոտ՝ թունավորում:

12.Վարունգով և լոլիկով աղցան ամենաամառային և օգտակար աղցանն է , բայց ապացուցվել է, որ դրա օգտակարությունը վերանում է այն ժամանակ, երբ վարունգին լոլիկ եք խառնում: Այդ դեպքում վիտամին C վերանում է: Այժմ գիտեք, գիտակցաբար կամ անգիտակցաբար ինչպիսի վնաս կարող եք հասցնել ձեր օրգանիզմին անհամատեղելի սննդատեսակների օգտագործման դեպքում:

13.Բոլոր դեպքերում հիշեք, որ սննդարար սննդատեսակներն օգտակար են այն ժամանակ, երբ դրանք ճիշտ եք համատեղում: Բոլոր դեպքերում եթե սննդի անհամատեղելիությունը բերում է անցանկալի հետևանքների, կարևոր է ճիշտ ժամանակին բուժօգնության դիմելը:

Оставьте комментарий