Իրավունք

«Իրավ» նշանակում է ճշմարիտ, իրոք: Ուրեմն, իրավունք բառը նշանակում է ճշմարիտ, իրավացի, արդար լինելը: Որոշ լեզուներում, օրինակ` ռուսերենում և անգլերենում, իրավունք բառը նշանակում է «աջ», այսինքն` արդար, անխարդախ: «Իրավունք» բառն օգտագործվում է եզակի և հոգնակի թվերով: Որպես եզակի իրավունք, այն նշանակում է համակարգ, որտեղ ամեն ինչ, անգամ պետական բարձրագույն իշխանությունը ենթարկվում են իրավական պահանջներին: Այս իմաստով հասարակագետները խոսում են իրավունքի գերակայությոան մասին: Բառն օգտագործվում է հոգնակի թվով մարդու իրավունքների մասին խոսելիս: Այս առումից իրավունքը շատ մոտ է ազատությանը, և մարդու իրավունքներն ու ազատություները համարյա հոմանիշներ են: Իսկ ի՞նչ կապ ունի իրավունքը պատախանատվության հետ: Իրավունքը և պատասխանատվությունը նույն մետաղադրամի տարբեր կողմերն են: Միայն իրենց իրավունքների մասին աղաղակող մարդիկ երբեմն մոռանում են, որ իրավունքները ծնում են նաև պատասխանատվություն, իսկ պատասխանատվության իրականացումը ծնում է իրավունք:

Իրավունք, հասարակական հարաբերությունների կարգավորիչներից մեկը, որը առաջացել է հասարակության շերտավորմանը զուգընթաց՝ դասակարգային հարաբերությունների ծագման ընթացքում՝ որպես տիրող դասակարգի՝ օրենքի աստիճանի բարձրացված կամքի դրսևորում, որն սկզբում արտահայտվել է սովորույթներում, հետագայում դարձել օրենք[1]։
Այսօր, իրավունք ասելով, մարդիկ այն ըմբռնում են տարբեր ասպեկտներով՝

Իրավունք ասելով՝ նկատի է ունեցվում սոցիալական, իրավական հավակնությունները։
Իրավունքը դիտվում է որպես իրավական նորմերի համակարգ։
Իրավունքի տակ նկատի է ունեցվում պաշտոնապես ընդունված հնարավորությունները, որոնցով օժտված են իրավաբանական և ֆիզիկական անձինք։
Իրավունքը օգտագործվում է՝ ցույց տալու բոլոր իրավական երևույթները(ներառյալ բնական իրավունքը, օբյեկտիվ և սուբյեկտիվ իրավունքը)։

Իրավունքի հատկանիշները
Տարբեր գիտնականներ առանձնացնում են իրավունքի տարբեր հատկանիշներ, դրանցից առավել տարածվածներն են.

Նորմատիվությունը (սահմանում է վարքագծի ընդհանուր կանոններ);
Համապարտադիր լինելը (գործողությունը տարածվում է բոլորի վրա, կամ սուբյեկտների առավել լայն շրջանակի վրա);
Պետության կողմից երաշխավորված լինելը (պետական հարկադրանքի միջոցներով ամրագրված լինելը);
Մտակամային բնույթը (իրավունքը արտացոլում է մարդկանց գիտակցությունը և կամքը);
Որոշակիությունը (իրավունքի նորմերն արտահայտվում են պաշտոնական ձևով);
Համակարգայնությունը։

 

 

Оставьте комментарий