(24.01.20) Այսօր շատ հաճելի ճանապարհորդություն ունեցա։ Քոլեջի սովորողներով ուղևորվեցինք դեպի Ջրվեժ։ Ճանապարհին տեսանք ձմեռային տեսարաններ, կարծես հեքիաթում լինեինք։

Ճանապարհին տեսանք Չարենցի կամարը, որի կողքով չէինք կարող անտարբեր անցնել։ Այնքան գեղեցիկ էր այնտեղ, ես ուղղակի բառեր չունեմ նկարագրելու։ Մեր խմբով հավաքվեցինք այնտեղ և սկսեցինք արտասանել Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» հիասքանչ բանաստեղծությունը։ Բոլորս էլ դպրոցական տարիքից գիտենք այդ բանաստեղծությունը և սահուն արտասանեցինք այդ գեղեցիկ բնության գրկում։Հետո ուղևորվեցինք Ջրվեժի Սուրբ Աստվածածին, որը նաև անվանում են Սուրբ Կաթողիկե առաքելական եկեղեցի։


Եկեղեցում կատարեցինք հոգևոր երգեր, մոմ վառեցինք և գնացինք զվարճանալու։


Գնացինք Ջրվեժի արգելոց, որտեղ ձյունաշատ վայր է, խաղացինք ձնագնդի, սահեցինք սահնակներով և նկարվեցինք։


Այնքան զվարճալի և լավ անցավ այնտեղ։ Ունեմ լավ տպավորություններ, շատ կուզեի կրկին նման օր անցկացնել ընկերներիս հետ։
Ֆոտոշարք՝














