Շարադրություն

Ընտրել թեման

Երևանի փողոցներում.

Ճանապարհորդությունը հրաշք է.

Ծաղիկների աշխարհում.

Մանկության սխալներ.

Ճանապարհորդությունը հրաշք է.

Իմ հոբբին ճանապարհորդելն է և ճանապարհորդելիս ինձ հետ լինում են շատ արկածներ, ինչը ես շատեմ սիրում։ Լավ է ճանապարհորդել և մայրենի Երկրից դուրս, և մայրենի երկրի ներսում։ Տարբեր ու օտար երկրներում ճանապարհորդելիս կիմանանք ուրիշ ժողովուրդների կյանքի մասին և թե ինչ է կատարվում նրանց երկրի ներսում: Սիրում եմ ճանապարհորդել, որովհետև շատ նոր և հետաքրքիր բաներ ենք սովորում մեր, մեզ շրջապատող բնության և շրջակա աշխարհի մասին։ Քանի որ շատեմ սիրում ճանապարհորդել ես հաճախեցի ՄՍԿՀ և հիմա իմ դասընկերների հետ ամեն ամիս ճամփորդում եմ։ Իմ կարծիքով ամեն մարդ իր կյանքում պետք է գոնե մի քանի ճանապարհորդության մասնակցի, չէ որ դրանք մեր կյանքի մասնիկ են կազմում և առանց դրա կյանքն անիմաստ կլինի։ Մինչ այստեղ գալը ես ճամփորդում էի ծնողներիս հետ, իսկ հիմա առանց նրանց, ինչը շատ ասովոր է։ Ճանապարհորդություները առանց ծնողների մեզ դարձնում են ավելի տեղեկացված, ավելի ինքնուրույն ու անկախ։ Ճամփորդելով մենք ականատես ենք լինում իրական հրաշքների։