Մարզական ստուգատես սահադաշտում

(23.01.20)Վաղուց էի ուզում խմբով գնալ սահելու, և շատ ուրախ եմ, որ հենց քոլեջի աղջիկներով գնացինք Իրինա Ռոդնինայի անվան սահադաշտը։

Մեզ հետ էին ընկեր Նելլին և ընկեր Մարիամը, նրանք նույնպես կարողանում էին սահել սառույցի վրա։ Շատ մեծ դահլիճ էր, և հարմար էր քշել արհեստական սառույցի վրա։ Սա իմ առաջի անգամը չէր, ես բազմաթիվ անգամ չմշկել եմ։

Եվս մեկ անգամ համոզվեցի, որ աղջիկները ավելի ունակ են, որովհետև մեծ մասը առաջին անգամ էին սառույցի վրա և շատ զարմացա, որ արագ սովոիեցին, չնայած զարմանալու բան էլ չկա, շատել հեշտ է քշելը, ուղակի պետք է կամքի ուժ ունենաս։ Շատ լավ օրս անցկացրի և կուզեի կրկին այցելել այնտեղ։

Այնքան էի խորացել սահելու մեջ, որ նույնիսկ չիմացա, թե ինչպես ժամանակն այսքան շուտ անցավ։ Շատեմ սիրում չմշկել, և շատ ուրախացա, որ այսօր օրս այսպես անցավ։ Ունեմ լավ տպավորություններ և տրամադրությունս այսօր միլլիոն է։

Оставьте комментарий