1.Կետադրել տրված տեքստը․
Մոլի ծխող էր Անդրանիկը։ Բարկօղին, սև սուրճը և ծխախոտը նրա միակ սփոփանքն էին օտարության մեջ։ Սիրում էր այն ծխախոտը, որ ուղարկում էին իր զինվորները Հայաստանից։ Հատկապես սիրում էր Մշո թութունը։ Իսկ այդպիսի թութուն կար Աշտարակի շրջանի Ուջան գյուղում, և նա գնացող-եկողի միջոցով կապված էր այլ գյուղի հետ։
Անդրանիկը բաղձանքով էր հիշում Մառնիկի անտառը։ Նա միտքն ուղղում էր դեպի իր բնօրրանը՝ Սուրբ Կարապետի վանքի պուրակներով։ Նրա սևեռուն միտքը հասնում էր Սասուն, վերհիշում Մշո Առաքելոց վանքի նշանավոր կռիվը։ Հայրենիքի կարոտն էր մղկտացնում նրա սիրտը։ Վաղուց լսել էր, որ սև Բեքիրի զորքերը հետ են շպրտվել Ալեքսանդրապոլից։ Զորավարը հաճախ էր այցելում պանդոկ։ Հենց որ Անդրանիկը մոտենում էր պանդոկին, մշեցի դռնապանը, լայնորեն բացելով դուռը և հարգալից խոնարհվելով, գոչում էր՝ համեցե՛ք, զորավա՛ր, իսկ գլխավոր խոհարահը հապճեպ խորովածի շամփուրներն էր դասավորում կրակի
2.Բառերը գրեկ միասին, առանձին կամ գծիկով․
- Շինվարչություն, վաղուց ի վեր, կիսատ-պռատ, Ռուս-Ճապոնական, ինսունյոթ․
- Ծոբից ծով, բերանքսիվայր, տեր-տիրական, ի հեճուկս, Աշխարհեաշխարհ, դափնեպսակ․
- Անուն-ազգանուն, թավալ-գլոր, հին հունարեն, երկինք-գետին, Առաջավոր Ասիա․
- Աղբյուր-հուշարձան, ոտքով-գլխով, ցուցահանդես-վաճառք, ըստ արժանվույն, ոսկեդարյան, էջ առ էջ, հոգով ու մարմնով․
- Արագոտն, արյունարգու, աչքով-ունքով անել, դյուզն-ինչ, ռազմածովային, ժամ-պատարագ․
- Թել պանիր, բառգիրք, բառ-մասնիք, տարած-ետ բերած, կազմ-պատրաստ, կազմ ու պատրաստ․
3․Որտեղ պետք է դարձնել մեծատառ․
Լեռնաշատ Մոտկանի Շենիկ գյուղից, որ բազմել էր Ցրտուտ գետի ակունքի մոտ ձորամիջյան կածանով դեպի Հայկական Տավրոսի բարձրունքն էր գնում Խոդեդանը։
